Զբոսաշրջությունը Մեծ Բրիտանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրիտանական ավտոբուսներ Լոնդոնի գլխավոր տեսարժանության՝ Բիգ Բենի համայնապատկերին

Զբոսաշրջությունը Մեծ Բրիտանիայում (անգլ.՝ Tourism in the United Kingdom), Մեծ Բրիտանիայի տնտեսության գերակա ճյուղերից մեկը: Ըստ տարեկան ընդունած զբոսաշրջիկների թվի՝ Մեծ Բրիտանիան աշխարհում 8-րդն է՝ Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իսպանիայից, Չինաստանից, Իտալիայից, Թուրքիայից և Գերմանիայից հետո: 2014 թվականից 2015 թվականին Մեծ Բրիտանիա ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 5.6 %-ով՝ կազմելով 34.4 միլիոն մարդ:

Ըստ նույն թվականի տվյալների՝ զբոսաշրջիկները Մեծ Բրիտանիայում ներդրել են 22,072 միլիարդ ամերիկյան դոլար: Մեծ Բրիտանիան չորս պատմաշխարհագրական մարզերից (Անգլիա, Շոտլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ուելս) բաղկացած ունիտար պետություն է Հյուսիսային Եվրոպայում:

Մեծ Բրիտանիայի սիրտը Լոնդոնն է՝ Անգլիայի մայրաքաղաքը: Լոնդոնն առաջատար քաղաք է իր արվեստով, առևտրով, կրթությամբ, ժամանցային վայրերով, նորաձևությամբ, ֆինանսներով, առողջապահությամբ, ԶԼՄ-ներով, մասնագիտական ծառայություններով, գիտությամբ և տրանսպորտով, որոնք քաղաքը դարձնում են առավել հայտնի։ Մինչ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը՝ Լոնդոնն ամենամեծն է ԵՄ-ի անդամ երկրների մայրաքաղաքների շարքում: Ներկայումս՝ Լոնդոնը երկրորդն է Եվրոպայում՝ ըստ տարածքի մեծության (Թուրքիայի Ստամբուլ քաղաքից հետո):

Ըստ 2014 թվականի տվյալների` Մեծ Բրիտանիա այցելող զբոսաշրջիկների ամենամեծ զանգվածը (ավելի քան 36.115 միլիոն մարդ) այցելում է Ֆրանսիայից: Այս ցուցանիշով երկրորդ տեղում է Գերմանիան (3.22 միլիոն) և երրորդ տեղում Ամերիկայի Միացյալ Նահանգները (2.98 միլիոն)։ Մեծ թվով զբոսաշրջիկներ են Թագավորություն մեկնում նաև Իռլանդիայից, Իսպանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից, Բելգիայից, Լեհաստանից, Ավստրալիայից և այլ պետություններից։

Մեծ Բրիտանիան Շենգենյան համաձայնության անդամ պետություն է, հետևաբար՝ համաձայնության անդամ յուրաքանչյուր երկրի քաղաքացի իրավունք ունի ազատ մուտք գործել այս երկրի տարածք:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է ըստ 2014 թվականի տվյալների Մեծ Բրիտանիա ամենաշատ այցելող զբոսաշրջիկների թիվը՝ ըստ երկրի:

N Երկիր Զբոսաշրջիկների քանակ
1 Ֆրանսիա Ֆրանսիա 4.11 միլիոն
2 Գերմանիա Գերմանիա 3.22 միլիոն
3 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 2.98 միլիոն
4 Իռլանդիա Իռլանդիա 2.49 միլիոն
5 Իսպանիա Իսպանիա 2.01 միլիոն
6 Նիդերլանդներ Նիդերլանդներ 1.97 միլիոն
7 Իտալիա Իտալիա 1.76 միլիոն
8 Լեհաստան Լեհաստան 1.49 միլիոն
9 Բելգիա Բելգիա 1.12 միլիոն
10 Ավստրալիա Ավստրալիա 1.06 միլիոն
Ընդհանուր 36.115 միլիոն[1]

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ովքե՞ր են այցելում Միացյալ Թագավորություն. 2004-2014»։ Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական ծառայություն։ 2015։ Վերցված է 2016-01-07