Զբոսաշրջությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիրունգա ազգային պարկ

Զբոսաշրջությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տնտեսագիտության ճյուղերից մեկը։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու կենտրոնաֆրիկյան վայրի բնությանն ու բնիկ ժողովուրդների բազմադարյան մշակույթին[1], ինչպես նաև ուսումնասիրելու տեղի տեսարժան վայրերը, որոնք հազվադեպ կարելի է տեսնել Աֆրիկայում կամ մոլորակի այլ ծայրերում։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն ունի հարուստ բնաշխարհ, որին բնորոշ է բուսական և կենդանական աշխարհի բազմազանությունը։

Կոնգոյում հանդիպում են այնպիսի կենդանատեսակներ, ինչպիսիք են գորիլան, ռնգեղջյուրը, առյուծը, հովազը, կապիկները, գետաձին, կոկորդիլոսները և այլն[2]։ Կենդանատեսակների նման առատությունը հիանալի հնարավորություն է ընձեռում արտասահմանյան զբոսաշրջիկներին էքստրեմալ զբոսաշրջությունը վայելելու համար[3]։

Զբոսաշրջիկների թիվը պատմական տարբեր ժամանակահատվածներում փոփոխվել է։ Այն հարաբերականորեն կախված է պատերազմական գործողությունների, բնական աղետների, միջէթնիկական հարաբերությունների և ընդհանուր կայունության գործոններից։ Զբոսաշրջիկների թիվը զգալի աճել է գաղութային վարչակարգի անկումից հետո[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hudman, Lloyd E.; Richard H. Jackson. Geography of travel & tourism. — Cengage Learning, 2003. — P. 392. — ISBN 9780766832565
  2. Fitzpatrick, Mary; Tom Parkinson, Nick Ray. East Africa. — Lonely Planet, 2006. — P. 97. — ISBN 9781741042863.
  3. UNEP year book. United Nations Environment Programme. — 2008. — P. 11. — ISBN 9789280728774.
  4. Hughes, Holly; Larry West. Frommer's 500 Places to See Before They Disappear. — Frommer's, 2008. — P. 180. — ISBN 9780470189863.