Զբոսաշրջությունը Լիբիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեպտիս Մագնա

Զբոսաշրջությունը Լիբիայում զգալիորեն տուժել է 2011 թվականի Լիբիայի քաղաքացիական պատերազմից հետո։ Նախքան պատերազմը, 2004 թվականի դրությամբ Լիբիա էր այցելել 149,000 զբոսաշրջիկ, իսկ 2007 թվականին նրանց թիվը հասել էր 180,000-ի (դա ավելի քիչ է, քան երկրի ՀՆԱ-ի 1%-ը). այդ տարի զբոսաշրջիկների քանակը օրական հասնում էր մեկ միլիոնի[1][2]։ Լիբիան առավել հայտնի է իր հունահռոմեական կառույցների ավերակներով ու Սահարա (արաբ․՝ الصحراء‎‎, բառացի՝ անապատ) անապատի սաֆարի զբոսաշրջությամբ։

Լիբիան այժմ չի հատկացնում տուրիստական վիզաներ[3]։ Երկիրը սահմանակցում է Չադին, Նիգերին, Սուդանին, Ալժիրին[4]։ Իրականում այս սահմանները վերահսկվում են ոչ թե կառավարության, այլ անապատաբնակ տուարեգների ու թուբուների կողմից[5]։

2013 թվականի դրությամբ մի քանի երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ[6], Նոր Զելանդիայի[7], Ավստրալիայի[8], Կանադայի[9],Իռլանդիայի[10], Միացյալ Թագավորության[11], Իսպանիայի[12], Ֆրանսիայի[13], Հունգարիայի[14], Լատվիայի[15], Գերմանիայի[16],Ավստրիայի[17], Բուլղարիայի[18], Նորվեգիայի[19], Խորվաթիայի[20], Ռումինիայի[21], Սլովենիայի[22], Չեխիայի[23], Ռուսաստանի[24], Դանիայի[25], Սլովակիայի[26], Էստոնիայի[27], Իտալիայի[28] և Լեհաստանի[29] կառավարությունները պաշտոնապես խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին՝ չայցելել Լիբիա։

Պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբռաթայի թատրոն. Լիբիայի առավել հայտնի տեսարժան վայրերից մեկը

Լիբիան մշակութային, հնագիտական և պատմական հարուստ ժառանգություն ունեցող երկիր է։ Այն գտնվում է Միջերկրական ծովի ափին, որն ունի ավազոտ լողափեր։ Այստեղ կա քաղաքակրթությունների և մշակույթների խառնուրդ, մի կողմից՝ հունա-հռոմեական քաղաքների ավերակներ, մյուս կողմից՝ արաբական միջնադարյան բնակավայրեր։ Երկրի մեծ մասը զբաղեցնում է անապատային լանդշաֆտը։

Լիբիայի 5 հիմնական տեսարժան վայրերը գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո՝

Դրանցից առաջին երկուսը հռոմեական անտիկ քաղաքների ավերակներ են, երկրորդ երկուսը՝ հունական ավերակներ։

Իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրենե. այս քաղաքի անունով Լիբիայի արևելքը կոչվում էր Կիրենաիկա, իսկ արևմուտքը, մայրաքաղաք Տրիպոլիի անունով, Տրիպոլիտանիա

Ի տարբերություն հարևան Եգիպտոսի և Թունիսի, որոնք նույնպես ունեն զբոսաշրջիկներին գրավող այս բոլոր հատկանիշները և որոնք կենտրոնացած են այս հանգամանքներն օգտագործել իրենց երկրում զբոսաշրջային ճյուղի զարգացման համար, Լիբիան նվիրված ջանքեր չի ներդնում այս ասպարեզի զարգացման մեջ և դա կապված է մասամբ նրա հետ, որ երկիրը 20-րդ դարի երկրորդ կեսից հիմնված էր նավթային տնտեսության վրա՝ կարիք չզգալով դիվերսիֆիկացնել տնտեսությունը։ Բացասաբար էին ազդում նաև ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի կողմից Լիբիայի հանդեպ պատժամիջոցների կիրառման հետևանքով նրա մեկուսացումը։ Մինչև 21-րդ դարի սկիզբը Լիբիան մնում էր այսպես կոչված «սպիտակ կետ» զբոսաշրջային ընկերությունների քարտեզների վրա`չնայած իր Սահարա անապատի եզակի շրջանների և ճարտարապետական հուշարձանների հարստությանը։

Լիբիայում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտում են նաև վիզա ստանալու հետ կապված խնդիրները։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին Լիբիայի աստիճանական ինտեգրացումը համաշխարհային տնտեսական կյանքին թույլ տվեցին նրան ձեռնամուխ լինել զբոսաշրջության վերակենդանացմանը. նավթային վիթխարի եկամուտները, ինչպես նաև զբոսաշրջության ունեցած պոտենցյալը խոշոր եկամուտներ բերեցին երկրի տնտեսությանը և նպաստեցին նրան, որ կառավարությունը զբոսաշրջությունը դիտարկի որպես տնտեսության կարևոր և երկարաժամկետ ճյուղ և հետևաբար քայլեր են կատարվել Լիբիան զբոսաշրջային կենտրոնի վերածելու համար ՝ հատկապես նշված միջազգային պատժամիջոցները հանելուց հետո։

Յուրահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիպոլիի Կուրջի մզկիթը ներսից

Լիբիա այցելելու լավագույն ժամանակահատվածը ձմեռն է՝ նոյեմբերից մինչև մարտ։ Զբոսաշրջիկները պետք է հաշվի առնեն տեղական կլիմայական այնպիսի պայմաններ, ինչպիսիք են ջերմաստիճանային շրջադարձը (մինչև +30-40 °С գիշերը և ցերեկը), որոշ շրջաններում տեղումները բացակայում են ամբողջ տարին, ինչպես նաև՝ Սահարայից փչող սամում և խամսի անապատային քամիները։ Ամռանը այստեղ բավական շոգ է նույնիսկ Միջերկրական ծովի ափին. երկար տարիներ մայրաքաղաք Տրիպոլին համարվում էր աշխարհի ամենաշոգ քաղաքը (+58 °С)՝ մինչև այն իր տեղը զիջեց Իրանի Դաշթե Լութ անապատին (+70,7 °С)[35][36][37]։

Լիբիան եզակի է նաև իր աստղագիտական զբոսաշրջությամբ. 2009 թվականի մարտի 29-ին Լիբիա ժամանեցին հազարավոր զբոսաշրջիկներ։ Նրանց նպատակն էր մի քանի րոպեի ընթացքում հետևել Արևի խավարմանը։ Այդ մի քանի րոպեների համար աստղադիտության սիրահարները պատրաստ են թանկ վճարել։ Այդ օրը Լիբիան հյուրընկալեց զբոսաշրջիկների աշխարհի 47 երկրներից։ Ինչպես նշում էր Լիբիայի զբոսաշրջության նախարար Ամառ էլ-Լատիֆը, Լիբիայում այդ օրը կային խավարմանը հետևելու լավագույն պայմանները`մայրաքաղաք Տրիպոլիից քիչ հեռու գտնվող Վաո Նամուս շրջանում այն տևելու էր 7 րոպե։ Այստեղ արդեն կառուցվել էին 7000 մարդու համար նախատեսված զբոսաշրջային քաղաքներ։ Առավելագույնը քառօրյա տևողությամբ ճանապարհորդությունը նման նպատակով արժեցավ 1000-2000 դոլլար։


Ղադամես քաղաքը Թունիսի սահմանին
Ղադամես քաղաքը Թունիսի սահմանին


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2007, United Nations Economic and Social Commission for Western Asia, Annual Review of Developments in Globalization and Regional Integration in the Arab Countries, p.21.
  2. «Tripoli, Libya – A Prosperous Prospect. - Tuesday, 23rd September 2008 at 4Hoteliers». 4hoteliers.com. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  3. «Libyan Visa Centre». Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  4. «Libya seals its southern border». Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  5. Southern borders wide open
  6. «Alerts and Warnings». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  7. «Libya». Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  8. «Libya». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  9. «Travel advice and advisories for Libya». Travel.gc.ca. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  10. Department of Foreign Affairs. «Libya». Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  11. «Libya travel advice - GOV.UK». Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  12. «Pages - Recomendaciones de viaje». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  13. Ministère des Affaires étrangères et du Développement international. «Libye». France Diplomatie :: Ministère des Affaires étrangères et du Développement international. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  14. «Konzuli Szolgálat». Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  15. «mfa.gov.lv». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  16. «Auswärtiges Amt - Reise- und Sicherheitshinweise». Auswärtiges Amt. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  17. Außenministerium der Republik Österreich. «Land – BMEIA, Außenministerium Österreich – BMEIA, Außenministerium Österreich». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  18. «СТЕПЕНИ НА СИГУРНОСТ ПРЕПОРЪКИ И ПРЕДУПРЕЖДЕНИЯ ЗА ПЪТУВАНЕ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  19. «landsider.no :  : Libya». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  20. «MVEP • Opće informacije». Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  21. «Alerte de călătorie - Ministry of Foreign Affairs». Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  22. «Libija - Ministrstvo za zunanje zadeve». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  23. «Libye: Varovní pro cesty». Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  24. «МИД рекомендовал россиянам отказаться от путешествия в Ливию». Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  25. «Libyen». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  26. «Odporúčania pre slovenských občanov cestujúcich do Líbye - Aktuality - Aktuálne - Ministerstvo zahraničných vecí a európskych záležitostí Slovenskej republiky». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  27. «Liibüa reisiinfo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
  28. «Viaggiare Sicuri - Libia». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  29. «Libia – ostrzeżenie dla podróżujących». Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  30. ՅՈՒՆԵՍԿՕ, Archaeological Site of Leptis Magna
  31. ՅՈՒՆԵՍԿՕ, Archaeological Site of Sabratha
  32. ՅՈՒՆԵՍԿՕ, Archaeological Site of Cyrene
  33. ՅՈՒՆԵՍԿՕ, Old Town of Ghadamès
  34. ՅՈՒՆԵՍԿՕ, Rock-Art Sites of Tadrart Acacus
  35. Satellites seek global hot spots / The Christian Science Monitor - CSMonitor.com
  36. The Hottest Spot on Earth : Image of the Day
  37. PressTV Iran