Զբոսաշրջությունը Լեհաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զբոսաշրջությունը Լեհաստանում
Լեհաստանի քաղաքային ուղղություննեի թոփ տասնյակը[1]
Կրակով[1], Թագավորական պալատը Վավելում Վիսլա գետի ափին. այն մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։
Վարշավա[1], Վարշավա Հին քաղաքի շուկայական հրապարակը. այն մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։
Վրոցլավ[1], Հին քաղաքապետարանի շենքը շուկայական հրապարակում։
Գդանսկ[1], մեծ նավահանգիստ է Բալթիկ ծովի կենտրոնում։
Պոզնան[1], Միջազգային տոնավաճառը (սկսած 1921-ից), որտեղ իրենց ապրանքներն են ցուցադրում 70 արդյունաբերական երկրներից։
Զակոպանե[1], «Լեհաստանի ձմեռային մայրաքաղաքը», տեսարանը Տատրա լեռներից, Գուբալովկա։
Բիդգոշ[1], կարմիր աղյուսից պատրաստված պալատ և նավահանգիստ Բրդա գետի ափին։
Կոլոբժեգ[1], պատմական փարոս։

Լեհաստանը համաշխարհային զբոսաշրջային շուկայում այցելուների թվով անընդհատ աճող պետություններց մեկն է։ Զբոսաշրջությունը Լեհաստանում նպաստում է երկրի ընդհանուր տնտեսության զարգացմանը։ Առավել հայտնի քաղաքներից են Կրակովը, Վրոցլավը, Գդանսկը, Վարշավան, Պոզնանը, Լյուբլինը, Տորունը, ինչպես նաև Օսվենցիմի պատմական Օսվենցիմ գերմանա–ֆաշիստական համակենտրոնացման ճամբարը։ Լեհաստանի լավագույն հանգստյան ուղղություները ներառում են Մազուրիա ջրային շրջանը, Բալթիկ ծովը, Տատրերը (Կարպատների ամենաբարձր լեռնաշղթան), Սուդետները, Բելովեժյան թավուտը։ Լեհաստանի գլխավոր ուղղություններն առաջարկում են տեսարժան վայրեր ինչպես քաղաքներում, այնպես էլ դրանցից դուրս, առաջարկելով պատմական հուշարձաններ, բիզնես գործուղումներ, որակյալ զբոսաշրջություն, ագրոտուրիզմ, լեռնային էքսկուրսիա (արշավ) և այլն։ Ըստ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (UNWTO) 2012 թվականի տվյալների, Լեհաստանն օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից 17-րդ առավել այցելված երկիրն է աշխարհում[2]։

2014 թվականի արտասահմանյան երկներից այցելող զբոսաշրջիկների վիճակագրություն *
 1. Գերմանիա
  
1,385,922[3]
 2. Միացյալ Թագավորություն
  
367,346[3]
 3. Ռուսաստան
  
345,760[3]
 4. Ուկրաինա
  
274,476[3]
 5. ԱՄՆ
  
235,705[3]
 6. Բելառուս
  
225,503[3]
 7. Իտալիա
  
222,090[3]
 8. Ֆրանսիա
  
208,810[3]
 9. Նորվեգիա
  
179,305[3]
 10. Իսպանիա
  
176,094[3]
 11. Իսրայել
  
164,470[3]
 12. Շվեդիա
  
143,750[3]
 13. Նիդերլանդներ
  
128,888[3]
 14. Լիտվա
  
121,091[3]
 15. Չեխիայի հանրապետություն
  
99,858[3]
* Օտարերկրյա զբոսաշրջիկների զբոսաշրջային տեղավորումը հաստատություններում ըստ երկրի[3]

Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանը, հատկապես 2004 թվականին Եվրոպական միությանն անդամագրվելուց հետո, դարձավ զբոսաշրջիկների կողմից հաճախակի այցելող երկիր։ Լեհսատանի շատ զբոսաշրջային վայրեր կապված են բնական միջավայրի, պատմական վայրերի և մշակութային միջոցառումների հետ։ Դրանք ամբողջ աշխարհից գրավում են միլիոնավոր այցելուների։ Ըստ Զբոսաշրջության ինստիտուտի տվյալների, 2006 թվականին Լեհաստան են այցելել 15.7 միլիոն զբոսաշրջիկ, իսկ 2007 թվականին 15 միլիոն զբոսաշրջիկ[4], ընդհանուր հաշվով 66,2 միլիոն զբոսաշրջիկներից բացի[5]։ 2012 թվականին Լեհաստան են այցելել 13.5 միլիոն օտարերկյա զբոսաշրջիկ (նրանք, ովքեր եկել են Եվրո-2012-ի ժամանակ, բայց չեն մնացել գիշերելու, չեն ներառվել պաշտոնական վիճակագրության մեջ)[6]։ 2013 թվականին Լեհաստան են այցելել 15.8 միլիոն զբոսաշրջիկ։

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանն ունի բազմազան բնական միջավայր, որը համեմատաբար անվնաս է մնացել մարդկային զարգացման ընթացքում։ Զբոսաշրջիկներին գրավում են լեռները, ծովափերը, անտառներն ու լճերը։ Ամենատարածված զբոսաշրջային ուղղություններն են Տատրերը, որը Լեհաստանի ամենաբարձր կետն է և հայտնի է իր Օրլյա Պերցով, Կրկոնոշե լեռնազանգվածը, Ստոլվա լեռնաշղթան, Բելովեժյան թավուտը, Բեշադները, Մազուրիա ջրային շրջանը, Կոմպինոսսյան ազգային պարկը և այլն։

Լեհաստանի առաջին զբոսաշրջիկները ուխտագնացներ էին, ովքեր ճանապարհորդում էին Լեհաստանի և այլ երկրներիի սրբավայրերով։ Առևտրային զբոսաշրջությությունն սկսել է զարգանալ 19-րդ դարում։ Ամենահայտնի շրջանները լեռներն են, հատկապես Տատրերները, որն ուսումնասիրել է լեհ բժիշկ, հասարակական գործիչ և ազգագրագետ Տիտուս Խալուբինսկին։ 1873 թվականին Լեհաստանի Տատրա կազմակերպությունը, իսկ 1909 թվականին Լեհական տեսարժան վայրերի դիտման կազմակերպությունը հիմնադրվեցին զբոսաշրջությունը կազմակերպելու և զարգացնելու համար։ 19-րդ դարը սպա-առողջարանների զարգացման ժամանակաշրջան էր։ Սպա-առողջարններ կան Սուդետներում, Բասկիդում և Բալթիկ ծովի ափերի երկայնքով, որոնցից մի քանիսը սկսած 1910 թվականից ասոցացվում են Լեհական բալնեոթերապիայի ասոցիացիայի հետ։ Այն բանից հետո, երբ Լեհաստանը 1918 թվականին նորից ձեռք բերեց անկախություն,  դեպի Լեհաստան զբոսաշրջությունը կտրուկ աճեց, և վերջինս խրախուսվում էր կառավարության կողմից։ Առաջին լեհ պրոֆեսիոնալ տուր օպերատոր Օրբիսը, հիմնադրվել է 1923 թվականին Լվովում, որը 1937 թվականին ղեկավարվում էր Գրոմադայի տուրիստական կազմակերպության և տուր օպերատորի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զբոսաշրջային ընկերությունները ազգայնականացվեցին գործող կոմունիստական կկառավության կողմից։ Լեհական Տատրա և Լեհաստանի տեսարժան վայրեր կազմակերպությունները միավորվեցին Լեհական տուրիզմ տեսարժան վայրեր (PTTK) անվան տակ և զբոսաշրջային ենթակառուցվածքից շատերը փոխանցվեցին նոր ձևավորված workers vacation հիմնադրամին։ Զբոսաշջությունը սահմանափակվում էր Հյուսիսային Եվրոպայի երկրներով։ Սա կառավարության կողմից հիմնադրված զբոսաշրջության մի ժամանակ էր, որն առանձնացնում է իր քանակով, բայց ոչ որակով։ Հատկանշական էր այդ շրջանում տոնական վրանային հանգիստը բունգալոների տակ կազմակերպված պետական կազմակերպություններից մեկի կողմից։ Արձակուրդները երեխաների և դեռահասների համար կազմակերպվում էին Juventur-ի կողմից։ Կոմունիզմի անկումից հետո շատ ենթակառուցվածքներ մասնավոր սեփականություն դարձան, մինչդեռ շատերն էլ փակվեցին, քանի որ այլևս շահութաբեր չէին։ 1990-ական թվականների սկզբներին շատ նոր տուր օպերատորներ ստեղծվեցին։ Դրանցից շատերը ամրացրեցին իրենց դիրքերը շուկայում, քամի որ կարող էին մրցակցել TUI-ի, կամ Neckermann und Reisen-ի նման տուրօ պերատնորի հետ, որոնք իրենց մասնաճյուղն ունեին Լեհաստանում։

Զբոսաշրջային ուղղություններն ըստ քաղաքների[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական կառույցներ և վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրակով հին քաղաք
  • Վրոցլավն ներառում է նախկին գետային կղզի Տումսկին, շուկայական հրապարակը և Հարյուրամյակի դահլիճը[8]
  • Աուշվից-Բիրկենաու ազգային թանգարան
  • Պոզնան հին քաղաքը
  • 13-րդ դարի աղոտ հորան
  • Տորուն միջնադարյան քաղաքը
  • Հին քաղաք Զմոսցը
  • Յասնա Գորա վանքը, Չեստոխովա
  • Լուբիազ աբբայություն
  • Կրզեշով աբբայություն
  • Թագավորական Սուրբ Մարիամ Աստվածածնի տաճար
  • Փայտե եկեղեցիներ Փոքր Լեհաստանի հարավում
  • Աշխարհի եկեղեցիներ, Յավորում և Սվիդնիցայում
  • Կալվարիա-Զեբժիդովսկա ճարտարապետա-պարտեզային համալիր
  • Շլենժա լեռներ, Սուդետներ
  • Կլոձկո բերդ
  • Ռիզե ստորգետնյա նախագիծ
  • Ավգուստովի ալիքը անցախուցով
  • Մուսկաու պարկը Գերմանիային կից։

Ամրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարշավա
Կրակով
Վրոցլավ
Պոզնան
Այլ

Զբոսաշրջային առողջարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան տասնյակ առողջարաններ Բալթիկ ծովի ափին, որոնցից են, օրինակ, Վոլին կղզին, որը մոտ է գտնվում գերմանական սահմանին և Պոմերանիային։ Լեհաստանի հարավայում մասում կան առողջարաններ դահուկային սպորտի և Կարկոնոշե լեռը բարձրանալու համար։ Վերջինս Սուդետների լեռնաշղթայի  մասն է։ Կարկոնոշները իրենց մեջ ներառում են տուրիստական Կարպաչ և Շկլյասկա Պորեբա կենտրոնները։ Դահուկային սպորտի և էքսկուրսիաների այլ հայտնի վայրեր են Կարպատները. Զակոպանեն Տատրերի լեռներում, Ցիրկը, Կրինիցա-Զդրույը, Վիսլան Բեսկիդեսում կամ Շավնիցեն Պենիններում։

Քրիստոնեական ուխտագնացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ վիճակագրության տվյալների, 2005 թվականին Սուրբ Աստվածամոր բազիլիկա այցելող օտարերկյա զբոսաշրջիկները կազմել են երկրի ամբողջ զբոսաշրջիկների 13%-ը (1.8 մարդ)[9]։ Յանսայա Գորա վանքը 2014 թվականին այցելվելով 72 երկրների կողմից ունեցել է 3.6 միլիոն այցելու[10]։

Տրանսպորտը Լեհաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեցին, Լեհաստանի ամենամեծ տրանսպորտային հանգույցներից մեկը:

Կումունիզի անկումից հետո Լեհաստանի տրանսպորտային համակարգը բարելավել է։ Լեհական խոշորագույն քաղաքներում (օրինակ Կրակովում, Վրոցլավում, Պոզնանում, Գդանսկում և Շեցինում), գործում են միջազգային օդանավակայններ, որոնք կապված են տարբեր երկրների օդանավակայաններին։ Վարշավայի միջազգային օդանավակայնը կրում է Ֆրեդերիկ Շոպենի անունը։ Միջքաղաքային ճանապարհորդությունը աջակցում է տարածաշրջանային տրանսպորտին, տեղական գնացքներին (Կոլեյ Դոլոսլասկի, Կոլեյ  Սլասկի, Կոլեյե Մալոպոլսկի, Շիբկա Կոլեյ Միեսսկա, Պորմոսկա Կոլեյ Մետրոպոլիտալնա, Կոլեյ Մազովիսկի, Լոձկա Կոլեյ Ագլոմեռացինա, Կոլեյ Ոիելկոպոլսկի)։ Այլ պետությունների հետ կան նաև ավտոբուսային կապեր, որոնք պատկանում են տարբեր կազմակերպություններին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 TripAdvisor. «Top 10 Destinations – Poland». Travelers' Choice 2013 (Winners). TripAdvisor.ca The world largest travel site. էջեր 1 of 10. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. «Travelers' Choice 2014 Update: 1.Krakow, 2.Warsaw, 3.Wroclaw, 4.Poznan, 5.Bialystok, 6.Sopot, 7.Zakopane, 8.Lodz, 9.Szczecin, 10.Gdynia.» {{cite web}}: External link in |quote= (օգնություն)
  2. «International Tourist Arrivals by County of Destination (Poland)». UNWTO World Tourism Barometer. World Tourism Organization. 2013. Արխիվացված է UNWTO Tourism Highlights օրիգինալից 2014 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 Overnight stays in accommodation establishments in 2014 (PDF file, direct download 8.75 MB), Główny Urząd Statystyczny (Central Statistical Office (Poland)), pp. 174–177 / 254. Warsaw 2015.
  4. Information about tourism in Poland (in Polish). Արխիվացված 2013-04-16 archive.today Source: Instytut Turystyki, 2008.
  5. GUS (2008). «Przyjazdy do Polski (Foreign visits to Poland)». Statistics (Polish). Instytut Turystyki. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Katarzyna Sobierajska, Ministry of Tourism (2012). «Pierwsze efekty Euro 2012. Resort turystyki przewiduje wzrost liczby turystów w 2013 r. nawet o pół miliona». Live interview (Polish). Agencja Informacyjna Newseria. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Zoo Wrocław – lepsze od Wawelu i Wieliczki». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  8. Narodowy Instytut Dziedzictwa, "Wrocław – zespół historycznego centrum." (Լեհերեն)
  9. [1]
  10. [2]