Զբոսաշրջությունը Թաիլանդում
Զբոսաշրջությունը Թաիլանդում տնտեսության գերակա ճյուղերից մեկն է[1][2]։ Զբոսաշրջությունից ստացված եկամուտը միջին հաշվով կազմում է Թաիլանդի ՀՆԱ-ի 9 տոկոսը[3]։ Թաիլանդի զբոսաշրջային կազմակերպությունը երկիրը միջազգայնորեն գովազդելու համար օգտագործում է «Ապշեցուցիչ Թաիլանդ» արտահայտությունը։
Ընդհանուր պատկերացում
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ական թվականներին զբոսաշրջության զարգացման հիմնական նախադրյալներից էին կայուն քաղաքական իրավիճակը և Բանգկոկի զարգացումը՝ որպես միջազգային օդագնացության խաչմերուկ։ Հյուրանոցային արդյունաբերությունը և առևտուրը զարգացան զբոսաշրջիկների պահանջով։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ 1960-ական թվականներին՝ Վիետնամի պատերազմի ժամանակ[4], ամերիկացի զինվորները սկսեցին ժամանել Թաիլանդ՝ հանգստի և առողջության վերականգնման համար։ Բացի այդ, նույն ժամանակահատվածում առաջընթաց էր ապրում տեխնոլոգիան, և զարգանում էր մասսայական զբոսաշրջությունը։ 1967 թվականի համեմատությամբ՝ 336,000 օտարերկրացի զբոսաշրջիկներից և 54,000 զինվորներից օտարերկրյա այցելուների թիվը 2016 թվականին հասել է 32.59 միլիոնի[5][6][7][8]։ Ըստ Թաիլանդի զբոսաշրջային կազմակերպության՝ 2016 թվականին զբոսաշրջային ոլորտը վաստակել է 2.52 բահտ, որը 11%-ով ավելի է քան 2015 թվականին։
2015 թվականին Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ երկրներից Թաիլանդ է ժամանել 6.7 միլիոն մարդ, իսկ ստացված եկամուտը կազմել է 245 բիլիոն բահտ[9]։ Թաիլանդի այցելուների մոտ 55%-ը հիմնականում նորից են այցելում։ Զբոսաշրջության բարձր սեզոնը համընկնում է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների հետ։
2014 թվականին Թաիլանդ են այցելել 4.6 միլիոն չինացի զբոսաշրջիկներ[10]։ 2015 թվականին չինացի զբոսաշրջիկների թիվը եղել է 7.9 միլիոն, որը կազմում է միջազգային զբոսաշրջային ժամանումների մոտ 27%-ը[11][12]։ Թաիլանդ այցելող չինացի զբոսաշրջիկները երկրում են մնում միջինը մեկ շաբաթ և ծախսում են 30.000-40.000 բահտ կամ 1000-1300 ԱՄՆ դոլար[13]։ Համաձայն Թաիլանդի զբոսաշրջային կազմակերպության՝ 2013 թվականին չինացի զբոսաշրջիկների թիվը աճել է 93%-ով, որը պայմանավորված էր Թաիլանդում նկարահանված չինական «Արկածներ Թաիլանդում» ֆիլմի հաջողությամբ[14]։ Սակայն չինացիների այս մեծ ներհոսքը երկրի վրա թողել է նաև բացասական ազդեցություն։ Տեղացիները բողոքել են, որ չինացի այցելուները անկիրթ են և ոչ հարգալից վերաբերմունք են ցուցաբերում թաիլանդական մշակույթի հանդեպ։ Սրա պատճառով Թաիլանդի կառավարությունը նույնիսկ հրատարակել է «Վարվելակարգի ձեռնարկ» մանդարին լեզվով՝ նախատեսված հատուկ չինացի զբոսաշրջիկների համար[15]։
2015 թվականին Թաիլանդը ընդունել է 1.43 միլիոն ճապոնացի զբոսաշրջիկների՝ ստանալով մոտ 61.4 բահտ եկամուտ[16]։
Արտասահմանցի զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար Թաիլանդի կառավարությունը հիմնադրել է առանձին ոստիկանություն, որը գործում է տուրիստական մեծ շրջաններում[17]։
Թաիլանդի զբոսաշրջությունը 1980 թ.-ից 1990 թվականներին մրցակցության է դուրս եկել Լաոսի, Կամբոջայի և Վիետնամի հետ, որոնք նոր էին միջազգային զբոսաշրջության մաս դառնում։ Հնդկաչին թերակղզու շրջանում Թաիլանդը իր առաջատար դիրքերը զիջել է այնպիսի դեստինացիաներին, ինչպիսիք են Հալոնգ ծովախորշը, Լուանգ Պրաբանգը և Անգկոր Վատը[18]։
Միջազգային վարկանիշային աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]MasterCard 2014 -ում և 2015 թվականի Global Destination Cities Index-ում Բանգկոկը աշխարհի 20 ամենահաճախ այցելվող քաղաքների շարքում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ զիջելով միայն Լոնդոնին[19][20]։
The Travel and Tourism Competitiveness Report 2015-ում Աշխարհի Տնտեսական ֆորումը Թաիլանդին դասել է 141 երկրներից 35-րդը։ Թաիլանդը այդ տեղը զբաղեցրել է բնական ռեսուրսների, զարգացած ենթակառուցվածքների շնորհիվ, սակայն շրջապատի ցածր կայունության և անվտանգության պատճառով չի զբաղեցրել ավելի բարձր տեղ։
2013 թվականին Թաիլանդը թոփ 10 զբոսաշրջային դեստինացիաների շարքում զբաղեցրել է 10-րդ տեղը՝ ունենալով 26.5 միլիոն այցելուներ։
2013–2015 թվականների քաղաքական անկայուն իրավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի սկզբին Թաիլանդի զբոսաշրջությունը տուժեց քաղաքական խառնաշփոթի պատճառով, որը ծագել էր 2013 թվականի հոկտեմբերին։ 2014 թվականի հունվարի 13-ին հակակառավարական ակտիվիստների կողմից Բանգկոկի կառավարական գրասենյակների փակուման պատճառով զբոսաշրջիկները սկսեցին խուսափել մայրաքաղաքից։ Թաիլանդի զբոսաշրջային կազմակերպությունը հաշվարկել էր, որ մինչև 2014 թվականի առաջին քառորդը զբոսաշրջիկների թիվը նվազելու էր 5%-ով[21]։
2014 թվականին զբոսաշրջային ժամանումների թիվը կազմեց 24.7 միլիոն, որը 2013 թվականի համեմատությամբ 6.6 %-ով պակաս էր[22]։ Զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմեցին մոտ 1.13 տրիլիոն բահտ՝ նախորդ տարվա համեմատ 5.8 %-ով պակաս։ Զբոսաշրջության վրա ազդեց նաև ռուսական ռուբլու արժեզրկումը, որի պատճառով ռուս զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազեց[23]։
«Հայտնաբերի՛ր թաիլանդականը» խորագրով զբոսաշրջային նախաձեռնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաիլանդում զբոսաշրջության ոլորտը զարգացնելու նպատակով Թաիլանդի զբոսաշրջային կազմակերպությունը 2015 թվականին սկսել է նոր քարոզարշավ «Հայտնաբերի՛ր Թաիլանդականը» խորագրով[24]։ Կազմակերպության տնօրենը հաշվարկել էր, որ այս քարոզարշավի շրջանակներում զբոսաշրջիների թիվը կավելանա 27.9 միլիոնով, իսկ ստացված եկամուտը կկազմի 65 միլիարդ բահտ[25]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաիլանդում զբոսաշրջության զարգացման նախադրյալներից մեկը մեղմ կլիման է։ Այն հիմնականում չոր կամ խոնավ արևադարձային, իսկ հարավային և արևելյան շրջաններում արևադարձային մուսսոնային է[26]։
Թաիլանդում հիմնականում 3 սեզոն է լինում.
- Ուշ նոյեմբերից մինչև փետրվար ցուրտ չորային սեզոնն է։ Չիանգմայում դեկտեմբերին օդի ջերմաստիճանը գիշերը միջինը 15 աստիճան ցելսիուս է, ցերեկը՝ 28 աստիճան ցելսիուս։ Լեռնային շրջաններում գիշերը լինում են խիստ սառնամանիքներ։ Բանգկոկում և Թաիլանդի կենտրոնական և հյուսիսարևելյան շրջաններում կեսօրի ջերմաստիճանը միջինը 30 աստիճան ցելսիուս է և խոնավությունն ավելի քիչ է։
- Մարտից մինչև մայիս կլիման տաք չորային է։ Կեսօրին օդի միջին ջերմաստիճանը 30 աստիճան ցելսիուս է։ Հիմնականում հենց այս ժամանակաշրջանում են անցկացվում փառատոնները։
- Մայիսից մինչև հոկտեմբեր անձրևների սեզոնն է։ Կեսօրին օդի ջերմաստիճանը 30-ից ցածր է։ Որոշ շրջաններում այս սեզոնը համեմատաբար ավելի կարճատև է։ Անձրևը հիմնականում տեղում է ուշ կեսօրին կամ էլ երեկոյան։ Խոնավության աստիճանը բարձր է[27]։
Ստատիստիկ տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեկան կտրվածքով ստատիստիկ տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ժամանումներ | Փոփոխություն % |
---|---|---|
Հունվար-Մայիս
2017 |
14,612,150 | |
2016 | 32,588,303 | +8.91% |
2015 | 29,881,091 | +20.44% |
2014 | 24,809,683 | -6.54% |
2013 | 26,546,725 | +18.8% |
2012 | 22,353,903 | +15.98% |
2011 | 19,230,470 | +20.67% |
2010 | 15,936,400 | +12.63% |
2009 | 14,149,841 | −2.98% |
2008 | 14,584,220 | +0.83% |
2007 | 14,464,228 | +4.65% |
2006 | 13,821,802 | +20.01% |
2005 | 11,516,936 | −1.15% |
2004 | 11,650,703 | տվյալներ չկան |
Քրաբի մարզում ածխով աշխատող էլեկտրակայանի կառուցումն արդարացնելու համար Թաիլանդի էլեկրականության կառավարման իշխանությունը առաջ է բերում այն փաստը, որ մինչև 2032 թվականը Թաիլանդը տարեկան կընդունի մոտ 100 միլիոն զբոսաշրջիկ, որոնց մոտ 40%-ը կայցելի Քրաբի և դրա հարակից տարածքները։ Իսկ զբոսաշրջիկները միջին հաշվով օգտագործում են 4 անգամ ավելի շատ էլեկտրական էներգիա, քան տեղացիները[28]։
2015 թվականին Թաիլանդի հյուրընկալության ոլորտի որոշ սեգմենտներ մեծ եկամուտներ ունեցան։ Այդ տարի հյուրանոցներում զբաղվածությունը կազմեց 73.4% , որը 2014 թվականի համեմատ 13.6%-ով ավելի էր։ Դեկտեմբերին զբաղվածության աստիճանը հասավ 77.4%-ի, որը 1995 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն էր[29]։
Չնայած զբոսաշրջիկների մեծ հոսքին՝ զբոսաշրջային ոլորտը սպասարկող որոշ բիզնեսներ անկում ապրեցին։ 2016 թվականին մեծ վնաս կրեցին զվարճանքի բիզնեսները։ Շատ բարեր, որոնք օրական ունենում էին 90.000 բահտ եկամուտ, վերջին երեք տարիներին ունենոմ էին օրական միայն 40.000 բահտ եկամուտ[30]։
Թաիլանդի կառավարությունը ակնկալում է, որ 2017 թվականին զբոսաշրջությունից ստացված եկամուտը կաճի 8.5%-ով՝ հասնելով 1.78 տրիլիոն բահտի։ Սա կլինի շնորհիվ համաշխարհային զբոսաշրջության աճի և Թաիլանդի՝ ենթակառուցվածքներում արված մեծ ներդրումների շնորհիվ[31][32]։
Թոփ 25 աբոսաշրջային ժամանումները՝ ըստ ազգության
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստիճան | Երկիր կամ տարածաշրջան | հունվար-մայիս
2017 |
2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 2010 | 2009 | 2008 | 2007 | 2006 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
* | Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա | 3,635,822 | 8,658,051 | 7,886,136 | 6,641,772 | 7,282,266 | 6,281,153 | 5,594,577 | 4,534,235 | 3,968,579 | 3,971,429 | 3,520,051 | 3,389,342 |
1 | Չինաստան | 3,949,349 | 8,757,466 | 7,934,791 | 4,636,298 | 4,637,335 | 2,786,860 | 1,721,247 | 1,122,219 | 777,508 | 826,660 | 907,117 | 949,117 |
2 | Մալայզիա | 1,434,522 | 3,533,826 | 3,423,397 | 2,613,418 | 3,041,097 | 2,554,397 | 2,500,280 | 2,058,956 | 1,757,813 | 1,855,332 | 1,540,080 | 1,591,328 |
3 | Հարավային Կորեա | 691,919 | 1,464,218 | 1,372,995 | 1,122,566 | 1,295,342 | 1,263,619 | 1,156,283 | 885,445 | 758,227 | 889,210 | 1,183,652 | 1,092,783 |
4 | Ռուսաստան | 661,272 | 1,089,992 | 884,085 | 1,606,430 | 1,746,565 | 1,316,564 | 1,054,187 | 644,678 | 336,965 | 324,120 | 277,503 | 187,658 |
5 | Ճապոնիա | 628,052 | 1,439,629 | 1,381,690 | 1,267,886 | 1,586,425 | 1,373,716 | 1,277,893 | 993,674 | 1,004,453 | 1,153,868 | 1,277,638 | 1,311,987 |
6 | Լաոս | 616,978 | 1,409,456 | 1,233,138 | 1,053,983 | 976,639 | 975,999 | 891,950 | 715,345 | 655,034 | 621,564 | 513,701 | 276,207 |
7 | Հնդկաստան | 551,471 | 1,193,822 | 1,069,149 | 932,603 | 1,050,889 | 1,013,308 | 914,971 | 760,371 | 614,566 | 536,964 | 536,356 | 459,795 |
8 | ԱՄՆ | 446,887 | 974,632 | 867,520 | 763,520 | 823,486 | 768,638 | 681,748 | 611,792 | 627,074 | 669,097 | 681,972 | 694,258 |
9 | Միացյալ թագավորություն | 432,086 | 1,003,386 | 946,919 | 907,877 | 905,024 | 873,053 | 844,972 | 810,727 | 841,425 | 826,523 | 859,010 | 850,685 |
10 | Գերմանիա | 398,800 | 835,506 | 760,604 | 715,240 | 737,658 | 682,419 | 619,133 | 606,874 | 573,473 | 542,726 | 544,495 | 516,659 |
11 | Սինգապուր | 380,049 | 966,909 | 937,311 | 844,133 | 955,468 | 831,215 | 682,364 | 603,538 | 563,575 | 570,047 | 604,603 | 687,160 |
12 | Ֆրանսիա | 366,170 | 738,763 | 681,097 | 635,073 | 611,582 | 576,106 | 515,572 | 461,670 | 427,067 | 398,407 | 373,090 | 321,278 |
13 | Վիետնամ | 360,412 | 830,394 | 751,091 | 559,415 | 725,057 | 618,670 | 496,768 | 380,368 | 363,029 | 338,303 | 237,672 | 227,134 |
14 | Ավստրալիա | 321,676 | 791,631 | 805,946 | 831,854 | 900,460 | 930,241 | 829,855 | 698,046 | 646,705 | 694,473 | 658,148 | 549,547 |
15 | Հոնկոնգ | 300,626 | 749,694 | 669,165 | 483,131 | 588,335 | 473,666 | 411,834 | 316,476 | 318,762 | 337,827 | 367,862 | 376,636 |
16 | Կամբոջա | 297,880 | 686,682 | 487,487 | 550,339 | 481,595 | 423,642 | 265,903 | 146,274 | 96,586 | 85,790 | 99,945 | 117,100 |
17 | Ինդոնեզիա | 231,590 | 535,625 | 469,226 | 497,592 | 594,251 | 447,820 | 370,795 | 286,072 | 227,205 | 247,930 | 237,592 | 219,783 |
18 | Թայվան | 228,745 | 522,231 | 552,624 | 394,149 | 502,176 | 394,475 | 394,225 | 369,220 | 362,783 | 393,176 | 427,474 | 475,117 |
19 | Շվեդիա | 173,851 | 332,866 | 321,663 | 324,865 | 341,398 | 364,681 | 373,856 | 355,214 | 350,819 | 392,274 | 378,387 | 306,085 |
20 | Մյանմա | 157,876 | 341,641 | 259,678 | 206,794 | 172,383 | 129,385 | 110,671 | 90,179 | 79,279 | 71,902 | 72,205 | 62,769 |
21 | Ֆիլիպիններ | 150,293 | 339,486 | 310,975 | 304,813 | 321,571 | 289,566 | 268,375 | 246,430 | 217,705 | 221,506 | 205,266 | 198,443 |
22 | Կանադա | 122,431 | 244,268 | 227,306 | 211,059 | 229,897 | 219,354 | 194,356 | 168,393 | 169,482 | 180,900 | 183,440 | 183,094 |
23 | Իտալիա | 106,828 | 265,532 | 246,066 | 219,875 | 207,192 | 200,703 | 185,869 | 168,203 | 170,105 | 159,513 | 171,328 | 150,420 |
24 | Շվեյցարիա | 97,090 | 208,967 | 206,454 | 201,271 | 199,923 | 191,147 | 170,044 | 155,761 | 148,269 | 143,065 | 146,511 | 140,741 |
25 | Նիդերլանդներ | 82,947 | 235,708 | 221,657 | 211,524 | 218,765 | 208,122 | 198,891 | 196,994 | 205,412 | 193,541 | 194,434 | 180,830 |
Զբոսաշրջություն փղերով
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաիլանդում զբոսաշրջիկներին միշտ էլ հետաքրքրել են փղերը։ Երբ 1989 թվականին փայտամթերումը Թաիլանդում արգելվեց, փղերին սկսեցին օգտագործել զբոսաշրջիկների համար ցուցադրություններ կազմակերպելու կամ էլ նրանցով զբոսանքի գնալու համար։ Փղերի հիմնական տեսակը այնտեղ ասիական փիղն է, որին կարելի է գտնել Թաիլանդում՝ վայրի բնության մեջ։ Չնայած այն բանին, որ 1986 թվականին ասիական փիղը համարվել է վտանգված տեսակ[33], այն միևնույն է մնում է զբոսաշրջիկների հիմնական հետաքրքրություններից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1900-ական թվականների սկզբներին Թաիլանդում կային մոտ 100.000 ընտելացված կամ գերված փղեր[34][35]։ Նրանցից շատերին աշխատեցնում էին փայտամթերման արդյունաբերության մեջ՝ ծանր ծառերը քարշ տալու համար։ 1989 թվականին Թաիլանդի կառավարությունը արգելեց փայտամշակումը արագ ընթացող անտառահատման պատճառով, որի արդյունքում Թաիլանդի անտառների միայն 30%-ն էր մնացել[36]։ Այդ ժամանակ շատ փղապաններ չկարողացան հոգ տանել փղերի մասին և թողեցին նրանց վայրի բնության մեջ։ Փայտամթերման արգելումից 5 տարի անց զբոսաշրջությունը Թաիլանդում աճեց 28%-ով։ Փղերը նորից պահանջված դարձան այս անգամ արդեն զբոսաշրջության ոլորտում։ Թաիլանդում այժմ կան 3.000-ից 4.000 ընտելացված փղեր[37]։
Բարեկեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները գնալով ավելի են մտահոգվում փղերի բարեկեցությամբ։ Թաիլանդի փղերը ավելի լավ առողջություն ունեն քան կրկեսներում գտնվող փղերը, սակայն չի կարելի նրանց լիովին առողջ համարել։ Մեծ ճամբարներում գտնվող փղերը ավելի լավ վիճակում են քան փոքր ճամբարներում գտնվողները, քանի որ նրանց խնամքը կապված է մեծ եկամուտների հետ, իսկ մեծ ճամբարները ավելի շատ զբոսաշրջիկներ են ընդունում և հետևաբար ավելի շատ գումար են աշխատում։ Զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացնում փղերի ձագերը։ Քանի որ փղերի բնական բեղմնավորումը և ծնումը շատ ժամանակ և գումար է պահանջում, փղապանները ապօրինի կերպով փղերի ձագեր են որսում։ Փղերի հոտից ձագ որսալու համար որսորդները ստիպված են լինում սպանել մայր փղին, քանի որ վերջինս ամեն գնով փորձում է պաշտպանել իր ձագին[38]։
Առողջարանային զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առողջարանային զբոսաշրջությունը Թաիլանդի զբոսաշրջության մեծ և արագ զարգացող ճյուղերից մեկն է[39]։ Թաիլանդում առողջարանային զբոսաշրջության ամենահայտնի դեստինացիաներն են Բանգկոկը, Չիանգմայը, Հուա Հինը, Սամուի կղզին, Փաթթայան և Փհուքեթը[40][41]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Theparat, Chatrudee (2017 թ․ փետրվարի 17). «Tourism to continue growth spurt in 2017». Bangkok Post. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Government moves to head off tourist fears». Bangkok Post. 2015 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Turner, Rochelle (2015). Travel & Tourism, Economic Impact 2015, Thailand (PDF). London: World Travel & Tourism Council (WTTC). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Ouyyanont, Porphant (2001). «The Vietnam War and Tourism in Bangkok's Development, 1960–70» (PDF). Southeast Asian Studies. 39 (2): 157–187.
- ↑ Activity 1 | The rise of tourism. Unesco.org. Retrieved on 16 September 2010.
- ↑ «Record 32.59 Million Foreign Tourists Visit Thailand in 2016». Voice of America. Associated Press. 2017 թ․ հունվարի 31. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Tore, Ozgur (2015 թ․ դեկտեմբերի 23). «Thailand greets 29 millionth visitor in 2015». FTN News. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Thailand hoping to attract wealthier travellers». The Nation. 2015 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «International Tourist Arrivals to Thailand 2014 (by nationality)». Department of Tourism (Thailand). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Chinese tourists boost Thai economy but stir outrage». The Nation. 2015 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «TAT to lure Chinese tourists with military facilities». Bangkok Post. 2017 թ․ փետրվարի 20. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Chinmaneevong, Chadamas (2016 թ․ մարտի 3). «TAT aims to attract rich Chinese tourists». Bangkok Post. Վերցված է 2016 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Perks will prompt more Chinese tourists to visit Thailand». The Nation. China Daily. Asia News Network. 2015 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Julie Zhu (2013 թ․ մայիսի 3). «Chinese tourists flock to Thailand thanks to hit comedy film». Financial Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Thailand To Give Chinese Tourists Etiquette Manuals». Inquisitr. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
- ↑ Suchiva, Nanat (2017 թ․ փետրվարի 21). «Ministry seeks to court more Japanese women». Bangkok Post. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Tourist Police in Thailand Արխիվացված 3 Հուլիս 2008 Wayback Machine. Amazing-Thailand.com. Retrieved on 16 September 2010.
- ↑ «Phuket Itinerary | Big Buddha, Phuket Night Markets & Bangla Road». Wanderlust Storytellers | Family Travel Blog (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Hedrick-Wong, Yuwa; Choong, Desmond (2014). MasterCard 2014 Global Destination Cities Index. MasterCard. էջ 3.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Amnatcharoenrit, Bamrung (2014 թ․ հունվարի 4). «Tourist help centres to be set up across the city ahead of shutdown». The Nation. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «2014 Tourist Arrivals in Thailand Drop By 6.6 Percent». Khaosod English. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Tourism rebounds after martial law ended». ThaiVisa. 2015 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «2015 Discover Thainess». Amazing Thailand. Tourism Authority of Thailand (TAT). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «More tourists travel "Isan"». National News Bureau of Thailand (NNT). NNT. 2015 թ․ փետրվարի 13. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.(չաշխատող հղում)
- ↑ World Maps of the Köppen-Geiger climate classification updated Արխիվացված 6 Սեպտեմբեր 2010 Wayback Machine. Koeppen-geiger.vu-wien.ac.at. Retrieved on 16 September 2010.
- ↑ World Weather Information Service – Thailand. Worldweather.org (16 October 2006). Retrieved on 16 September 2010.
- ↑ «Future of Krabi's power plant unclear». Bangkok Post. 2015 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Thailand's hotel occupancy hits 20-year high». eTN Global Travel Industry News. 2016 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Sakoot, Tanyaluk (2016 թ․ հունվարի 22). «Going Down: Businesses on Phuket's famed Bangla Rd suffer as clientele dries up». Phuket News. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Hariraksapitak, Pracha; Temphairojana, Pairat (2017 թ․ հունվարի 9). «Thailand expects tourism revenue of nearly $50 billion in 2017». Reuters. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Flash floods rain down on holidays». Bangkok Post. 2017 թ․ հունվարի 10. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Choudhury, A; Lahiri Choudhury, D.K.; Desai, A; և այլք:. «Elephas maximus». The IUCN Red List of Threatened Species. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
{{cite web}}
: Explicit use of et al. in:|last4=
(օգնություն) - ↑ Tipprasert, Prasob (2001 թ․ փետրվար). «Elephants and ecotourism in Thailand». In Baker, Iljas (ed.). Giants on Our Hands: Proceedings of the International Workshop on the Domesticated Asian Elephant. Food and Agriculture Organization of the United Nations, Regional Office for Asia and the Pacific. ISBN 974-90757-1-4.
- ↑ Lair, Richard C. (1997). Gone Astray—The Care and Management of the Asian Elephant in Domesticity (3d ed.). Rome: Food and Agriculture Office of the United Nations (FAO). ISBN 974-89472-3-8. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Chatkupt, Thomas T; Aollod, Albert E; Sarobol, Sinth (1999). «Elephants in Thailand: Determinants of Health and Welfare in Working Populations». 'Journal of Applied Animal Welfare Science. 2 (3): 187–203. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Kanchanapangka, Sumolya (2008 թ․ հոկտեմբեր). «Crucial Factors for the Survival of the Thai Elephant I. Legislation Revision». Proceedings, The 15th Congress of FAVA 27–30 October FAVA -OIE Joint Symposium on Emerging Diseases (PDF). Bangkok: Chulalongkorn University. էջ S105-S106. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Schliesinger, Joachim (2010). Elephants in Thailand; Volume 1: Mahouts and their Cultures Today. Bangkok: White Lotus Co., Ltd. էջ 9. ISBN 9781633232334. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Healthcare System and Quality in Thailand». MyMEDHoliday.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Countries that are Considered Top Medical Tourism Destinations in the World». MyMedHoliday.com. MyMEDHoliday.com. 2013 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Thailand Medical Tourism». My Med Holiday. MyMEDHoliday.com. 2012–2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.