Զբոսաշրջությունը Բուլղարիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Զբոսաշրջությունը Բուլղարիայում (բուլղար․՝ Туризъм в България), Բուլղարիայի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը։ Բուլղարիայում լավ զարգացած են զբոսաշրջության բոլոր ճյուղերը՝ հանգստի, սպորտային, մշակութային և այլն: Բուլղարիայի հատկապես հայտնի զբոսաշրջական ուղղություն է առողջարանային, սևծովյան, լեռնային և մշակութահնագիտական զբոսաշրջության համար:

Գործուն վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիա այցելած օտարերկրյա զբոսաշրջիկները քանակը (հազարներով) ըստ տարիների[1][2][3][4]՝

Օտարերկրա զբոսաշրջիկներ, որոնք այցելել են Բուլղարիան 2018 թվականին[5]
Ազգություն Քանակ Ազգություն Քանակ
Ռումինիա 2 035 606 Լեհաստան 474 984
Թուրքիա 1 534 809 Մեծ Բրիտանիա 424 384
Հունաստան 1 290 313 Ֆրանսիա 260 099
Գերմանիա 1 063 502 Իսրայել 245 567
Սերբիա 632 902 Չեխիա 236 265
Հյուսիսային Մակեդոնիա 609 591 Ավստրիա 217 541
Ռուսաստան 522 085 Նիդերլանդներ 193 362
Ուկրաինա 487 984 Իտալիա 181 770
Ընդամենը - 12 368 363


Սևծովյան զբոսաշրջությունը Բուլղարիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի ամբողջ արևելյան սահմանը անցնում է Սև ծովով (394 կմ): Այն էականորեն քիչ աղի է (18 ‰), քան Միջերկրական ծովը (38 ‰) և համաշխարհային օվկիանոսը (35 ‰): Քլորային անիոնի (Cl-) կենտրոնացումը մերձափյա ջրում կազմում է 9,2 g/L Սոզոպոլում և Ահտոպոլում, 9,5 g/L՝ Պրիմորսկոյում և 9,7 g/L՝ Ցարևոյում[6], իսկ յոդային անիոնը կազմում է 3 mg/L Շաբլայում և Կրապեցում[7]: Քլորային և յոդային անիոնները մաշկի վրա տիրապետում են հականեխության և ամրացուցիչ ուժեղ ազդեցությամբ և օգնում են դերմատոզի բուժման մեջ: Վաղ առավոտյան, մինչև արևի ծագումը, ծովափում օդը հագեցած է յոդային գոլորշիով և բացասական անիոններով, որոնք թոքերի վրա տիրապետում են հականեխության և ամրացուցիչ ուժեղ ազդեցությամբ և օգնում են շնչառական համակարգերի հիվանդության մեջ: Բուլղարիայի ծովափին ջուրը ավելի տաք է ամռանը՝ միջինում +21,9оС, Շաբլայում՝ +22,4оС, Վառնայում՝ +22,4оС և Բուրգասում՝ +23,8оС[8]:

Ավազե լողափերը զբաղեցնում են Բուլղարիայի սևծովյան ափի ընդամենը 200 կիլոմետրը: 1950 թվականից Սև ծովի ափը Բուլղարիայի կարևոր զբոսաշրջային շրջաններից է հատկապես ամառային սեզոնին (մայիսից հոկտեմբեր ամիսներին): «Բուլղարիայի սևծովյան ափի կառուցվածքի մասին օրենք»-ի համաձայն՝[9] լողափերը բացառապես Բուլղարիայի Հանրապետության պետական սեփականությունն են և բոլորը ծովի ափ ազատ և անվճար մուտքի իրավունք ունեն:

Բուլղարիայի սևծովյան ափի ամենասառը ամիսը հունվարն, որի ժամանակ օդի միջին ջերմաստիճանը կազմում է +0,8оС: Ամենատաք ամիսը հուլիսն է, որի ժամանակ օդի միջին ջերմաստիճանը կազմում է +22,6оС:


Սևծովյան Բուլղարիայի համայնապատկերը
Սևծովյան Բուլղարիայի համայնապատկերը


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]