Զաք Քինգ
| Զաք Քինգ | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 25, 1990[1] (28 տարեկան) |
| Ծննդավայր | Պորտլենդ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բիոլա համալսարան |
| Երկեր | Zach King's Day Off?[2] |
| Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, դերասան, կինեմատոգրաֆ, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր, մոնտաժող, յություբեր և պրոդյուսեր |
| Ամուսին | Rachel King? |
| Կայք | finalcutking.com |
| Zach King Վիքիպահեստում | |
Զաք Քինգ (անգլ.՝ Zach King, հոկտեմբերի 25, 1990[1], Պորտլենդ[3], Պորտլենդ, Օրեգոն), ամերիկացի վիդեո խմբագիր, հայտնիությունը ձեռք է բերել Vine-ում և YouTube-ում իր կարճ հոլովակների շնորհիվ[4]։
Նրան ճանաչում են բերել վեց վայրկյանից կազմված տեսահոլովակները, որոնք խախտում են ֆիզիկայի բոլոր հայտնի կանոնները, որոնք նա անվանում է «ձեռքի թվային ճարպկություն»[5][6]։ Թվային խմբագրման միջամտությամբ Քինգը նրանցում «ստեղծում է կախարդանք»[7]։
Բովանդակություն
Մանկություն և երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զաք Քինգը ծնվել և մեծացել է Օրեգոն նահանգի Պորտլենդում[8]։ Զաքը իր առաջին հոլովակը արել է, երբ ինքը եղել է ընդամենը 7 տարեկան, կենցաղային տեսախցիկի օգնությամբ[9]։ 14 տարեկանում նա ձեռք է բերել տեսախցիկների հավաքածու, այդ թվում նաև Էփլ Մակինտոշ համակարգիչ, խցիկներ և եռոտանի և սկսել է նկարել և խմբագրել տեսանյութեր[10]։ 2012 թվականի դեկտեմբերին Զաքը ավարտել է Բիոլայի համալսարանի կինոյի և մեդիա արվեստի ֆակուլտետը[11]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին Քինգը բացել է իր FinalCutKing.com կայքը, որտեղ նա հրապարակում էր դասեր և խորհուրդներ Final Cut Pro-ի մասին[12], քանի որ չկարողացավ գտնել համացանցում համապատասխան ուսումնական նյութեր[13]։ Հենց նույն ժամանակահատվածում նա սկսեց օգտագործել իր YouTube-յան ալիքը, որպեսզի հրապարակի ուսումնական նյութեր տեսողական տպավորությունների մասին, ստացած ծրագրային ապահովության օգնությամբ[14]։ Երբ նրա կայքը հայտնիություն ձեռք բերեց, նա սկսեց վաճառել ուսանողական սեմինարներ, օգտագործելով փողը նրա համար, որպեսզի վճարի իր ուսման վարձը[10]. ։2010 թվականին նա զբաղեցրել է առաջին հորիզոնականը Hewlett-Packard գովազդային մրցույթում և իրավունք է ստացել անցնել Լոնդոնի կինոփառատոնի կարմիր գորգի վրայով[10]։ 2012 թվականին մասնակցել է Syfy ֆիլմային հեռուստատեսության համար վիրուսային տեսանյութերի մրցույթին[15]։ 2013 թվականին նա հաղթել է YouTube NextUp Creators contest-ում[16].
YouTube[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին Զաքը տեղադրեց հոլովակ Jedi Kittens ( անգլ. թարգմանաբար՝ «Ջեդաի կատուները]]») անվանումով, որը ստեղծել է իր քոլեջի ընկերոջ հետ։ Տեսանյութում երկու կատուներ կռվում են լուսային թրերով[17]։ Հոլովակը երեք օրում հավաքել է ավելի քանի 1 միլիոն դիտում[11], իսկ հետո՝ ավելի քան 14 միլիոն դիտում[3]։ Տեսանյութի շարունակությունը Jedi Kittens Strike Back անվանումով ( անգլ. թարգմանաբար՝ «Ջեդաի կատուները պատասխան հարված են հասցնում»)[18] հավաքել է ավելի քան 17 միլիոն դիտում[19]։ Հոլովակի երրորդ մասը՝ Jedi Kittens with Force ( անգլ. թարգմանաբար՝ «Ջեդաի կատուների ուժը») 2014 թվականին տեղադրված է եղել Քինգի YouTube-յան պաշտոնական FinalCutKing ալիքում[20]։
2013 թվականի մայիսին նա համարվում էր Ամերիկյան YouTube-ի 25 ամենախոստումնալից երիտասարդ կինոգործիչներից մեկը։ NextUp Creators contest-ի շրջանակներում, որն անց էր կացվում YouTube-ում, Քինգը շահեց $35.000, ինչպես նաև ուղևորություն 4 օրով դեպի Նյու Յորք YouTube Creator Camp-ով։ Նրա ներկայացումը մրցույթում անվանվում էր Contest Entry Gone Wrong[21] ( անգլ. թարգմանաբար՝ «Մրցության մուտքը անցավ ոչ ճիշտ»)։ Տեսանյութում, երբ նա սկսում է խնդրել, որ նրան ընտրեն հաղթող, նրա վրա անսպասելի հարձակում է սկսվում օդից[16]։
Vine[խմբագրել | խմբագրել կոդը]
Քինգը Vine-ի իր հաշիվը բացել է 2013 թվականի սեպտեմբերին, հետևելով իր ընկերներին։ Հաշիվը բացելուց հետո, նա որոշեց ամեն երեսուն օրը մեկ այնտեղ տեղադրել մեկական 6 վայրկյան տևողությամբ հոլովակ։ Առաջին հոլովակները եղան հաջողակ, և նա որոշեց շարունակել դրանց ստեղծումը[22]։
Նրա առաջին vine հոլովակը եղել է I have a Pikachu kitty!!!!-ն [23] ( անգլ. թարգմանաբար՝ «Ես ունե՛մ Պիկաչու կատու»), որը հավաքել է ավելի քան 11 միլիոն դիտում և 450 հազար հավանում [7]։
Մրցանակներ և պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009 — First Place London Film Festival for HP advertisement[24]
- 2009 — Critic’s Choice Award at Bridgestone Tires’s Safety Scholars Teen Driver Video Contest[10]
- 2010 — First place London Film Festival: Heartbrand Ad[25]
- 2010 — Bridgestone Safety Scholar Winner[26]
- 2012 — Vidcon Golden Poop Award[27]
- 2013 — YouTube’s NextUp Creators Contest[16]
- 2016 — Biola University Young Alumnus Award[28]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 Vincent James (January 15, 2014)։ «Zach King of Vine: 6-second tricks and illusions show the magic of 'digital sleight of hand'»։ The Independent (London, UK)։ Վերցված է April 21, 2015
- ↑ Vitto Laura (January 14, 2014)։ «Vine Magician Needs Only 6 Seconds to Melt Your Brain»։ Mashable։ Վերցված է April 21, 2015
- ↑ «Zach King, El Mago de Vine, Explica Sus Trucos kVirales»։ CNN Español։ January 23, 2014։ Վերցված է April 21, 2015
- ↑ «Zach King’s Magic Vine Compilation: Surfer Stephen’s Viral Video Of The Day»։ CBS Local։ Վերցված է February 6, 2014
- ↑ 7,0 7,1 «Уличная магия. Как гениальный фокусник из Instagram искривляет время и пространство»։ lenta.ru։ 2016-05-08։ Վերցված է 2016-05-09
- ↑ Harbarger Molly (December 24, 2013)։ «West Linn man shows gingerbread men's appetite for destruction in slow motion Christmas video»։ The Oregonian։ Վերցված է April 21, 2015
- ↑ «La impresionante magia de los vídeos de Zach King»։ Teinteresa։ Վերցված է 8 January 2014
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 McCracken Brett (Fall 2011)։ «Student Filmmaker Wins YouTube Contest»։ Biola Magazine։ Վերցված է April 21, 2015
- ↑ 11,0 11,1 Gonzales Cassandra (October 12, 2011)։ «Zach King becomes YouTube sensation with "Jedi Kittens" video»։ The Biola University Chimes։ Վերցված է April 21, 2015
- ↑ «Zach King e creatorul de virale: îţi arată cum să tai un măr cu o carte de joc sau să scoţi o pisică dintr-un ecran»։ adevarul։ Վերցված է February 6, 2014
- ↑ «Vine Wizard: Watch This Amazing Mashup of Zach King's Craziest Vine Magic Tricks»։ Complex։ Վերցված է February 6, 2014
- ↑ «Zach King Brings Visual Effects To Vine»։ Social Daily News։ Վերցված է February 6, 2014
- ↑ «Final Cut King/Zach King»։ Արխիվացված է օրիգինալից February 22, 2014-ին։ Վերցված է February 8, 2014
- ↑ 16,0 16,1 16,2 Chmielewski Dawn C. (May 1, 2011)։ «YouTube awards cash, schooling to budding videographers»։ Los Angeles Times։ Վերցված է April 21, 2015
- ↑ «YouTube Filmmakers stop in Oceanside»։ The Coast News։ Վերցված է February 8, 2014
- ↑ Jedi Kittens Strike Back ՅուԹյուբում
- ↑ Mogg Trevor (January 20, 2014)։ «Vine Star Dazzles Users With Awesome Six-Second Video Tricks»։ Digital Trends։ Վերցված է April 21, 2015
- ↑ Jedi Kitten - The Force Awakens ՅուԹյուբում
- ↑ Contest Entry Gone Wrong ՅուԹյուբում
- ↑ «Top Viner Zach King»։ Ellen TV։ Արխիվացված է օրիգինալից February 22, 2014-ին։ Վերցված է February 9, 2016
- ↑ Zach King (2013-09-09)։ «I have a Pikachu kitty!!!!»։ Vine։ Վերցված է 2016-05-09
- ↑ «Film Students Win Ad Contest Featuring HP Products»։ Biola News։ Վերցված է April 21, 2015
- ↑ «London Film Festival 2010 : Video Contest»։ Mofilm։ Վերցված է April 21, 2015
- ↑ «Bridgestone Americas Launches Fifth Annual Safety Scholars Video Contest»։ Bridgestone։ April 4, 2011։ Վերցված է April 21, 2015
- ↑ Pincus-Roth Zachary (July 3, 2012)։ «10 Bizarre Things We Saw at Vidcon, YouTube's Annual Convention»։ LA Weekly։ Վերցված է April 21, 2015
- ↑ «2016 Living the Legacy Chapel»։ Biola University։ Վերցված է 28 February 2016
| ||||||