Զաքարիա Ճիճինաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զաքարիա Ճիճինաձե
Chichinadze Zakaria.jpg
Ծնվել էփետրվարի 8, 1853(1853-02-08)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 27, 1931(1931-12-27) (78 տարեկանում)
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան և լրագրող
Zakaria Chichinadze Վիքիպահեստում

Զաքարիա Ճիճինաձե ((վրաց.՝ ზაქარია ჭიჭინაძე), փետրվարի 8, 1853(1853-02-08), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 27, 1931(1931-12-27)), վրացի պատմաբան, գրող, գրահրատարակիչ: Հանդես է եկել Մթածմինդելի կեղծանունով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաքարիան եղել է իրենց բազմանդամ ընտանիքի վերջին՝ տասնհինգերորդ երեխան: Թիֆլիսում մի քանի դպրոց է փոխել՝ դասընկերներից մեկի հետ ունեցած բախումների ու մաթեմատիկայից հետ մնալու պատճառով և ի վերջո կիսատ է թողել դպրոցական ուսումը՝ չնայած ծնողների հորդորներին: Տասներեք տարեկանից սկսել է աշխատել, սկզբում՝ ծխախոտի ֆաբրիկայում, ապա՝ մի հյուրանոցում, այնուհետև գրքերի պահեստում, որտեղ աշխատելու ժամանակաշրջանում մոլի կերպով տարվել է ընթերցանությամբ: Շատ կարդացած լինելը նպաստել է, որ մի շարքային պաշտոն ստանա գրաքննության կոմիտեում, որտեղ նրան հասանելի է դարձել նաև արգելված գրականությունը:

Պատմությամբ հրապուրվելով՝ սկսել է հոդվածներ գրել վրաց գրականության և գրահրատարակության պատմության վերաբերյալ: 1869 թվականին փողոցում պատահմամբ ծանոթացել է վրացի բանաստեղծ, հրատարակիչ և հասարակական գործիչ Սերգեյ Մեսխու (1845—1883) հետ, որը նրան հրավիրել է աշխատակցելու իր խմբագրած «Дроеба» («Ժամանակ») թերթին:

Թերթերում հոդվածներով հանդես գալու հետ մեկտեղ՝ Զաքարիան գրահրատարակչական լայն գործունեություն է ծավալել, բացել է իր սեփական գրախանութը, գրքեր է վաճառել նաև շուկայի վաճառասեղանից... Բացի այդ, շատ է ճամփորդել, ոտքի տակ է տվել Վրաստանի մի շարք շրջաններ, վրացական գրականություն վաճառել, երբեմն էլ՝ բաշխել, այդ թվում՝ մահմեդականացած վրացիներին Աջարիայում:

Ճիճինաձեն հավաքել ու հրատարակել է վրացերեն հին պատմական հարյուրավոր ձեռագրեր, փաստաթղթեր, ժողովրդական ավանդազրույցներ, հեքիաթներ, ոտանավորներ: Շատ է գրել Վրաստանի պատմության ու մշակույթի մասին: Հրատարակել է «Քարթլիս ցխովրեբան»՝ «Վրաստանի կյանքը» ութ հատորով, պատրաստել ու տպագրել է կոնյակի և այլ ոգելից խմիչքների մի քանի խոշոր գործարանի տեր Դավիթ Սարաջաշվիլու մասին երկհատորյակը, ինչպես նաև առանձին գրքեր Գեորգի Քարթվելաշվիլու, նավթարդյունաբերող ու մեկենաս Զուբալաշվիլու և վերջինիս տոհմի մասին...

Ճիճինաձեն իր քաղաքական հայացքներով համակրում էր սոցիալիստներին, նրա թիֆլիսյան գրախանութ հաճախ էին այցելում հեղափոխականորեն տրամադրված երիտասարդներ, այդ թվում Իոսիֆ Ջուղաշվիլին (Ստալինը):

Ճիճինաձեի աճյունը հուղարկավորվել է Մթածմինդայի պանթեոնում ՝ Վրաստանի այլ նշանավոր զավակների շիրիմների կողքին:

Նրա անունով է կոչվել Թբիլիսիի փողոցներից մեկը:

Ժամանակակցի գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաքարիա Ճիճինաձեն բազմակողմանի գործունեություն է ծավալել: Վրաստանում ոչ մի քաղաքական կուսակցություն այնքան բան չի արել, ինչքան Զաքարիան՝ մեն-մենակ: Անհնար է որոշել նրա հրատարակած գրքերի քանակը: Նա ինքն էր գրում, հավաքում տեքստը, տպագրում-հրատարակում ու նաև իրացնում. Նա գրքի ասպետ էր:
                                                                                      Նիկո Նիկոլաձե

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Грузинские евреи в Грузии / Закария Чичинадзе; [Подгот. к изд. и послесл., с. 80-96, В. Чиковани]. — Тбилиси : Б. и., 1990 (ошибоч. 1904). — 96 с.

История Осетии по грузинским источникам (второе издание) Издательство: Цхинвал, 1993, 169 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Захарий Чичинадзе и вопросы новой истории Грузии (Диссертация)[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Рыцарь грузинской книги