Զաքարիա Կապրուշյան
Զաքարիա Կապրուշյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18, 1794[1] |
Ծննդավայր | Գեռլա, Կլուժ, Ռումինիա |
Վախճանվել է | ապրիլի 27, 1870[2] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Գեռլա, Կլուժ, Ռումինիա[1] |
Մասնագիտություն | գրող, մանկավարժ և բառարանագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բաբեշ-Բոլյաի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | «Կատարեալ է, ոտանաւոր գիրք շարաղրեալ ի Զաքարիա Կապրուշեան, ողբալ զհայաքաղաքն, որ է ի գաւառս Դրանսիլվանիայոյ» (1840) «Վասն շահապետութեան այնոցիկ, որք տրտմեալք են սրտիւք» (1839) «Վարք էմանուէլ Լորէնզօի» (1855-1857) «Գիր որ կոչի աստուածային նախախնամութիւն» (1852-1954) «Գանգատ» պարսավագիր |
Զաքարիա Հովսեփի Կապրուշյան (օգոստոսի 18, 1794[1], Գեռլա, Կլուժ, Ռումինիա - ապրիլի 27, 1870[2], Գեռլա, Կլուժ, Ռումինիա[1]), հունգարահայ գրող, բառարանագիր, մանկավարժ, հասարակական գործիչ։ Սովորել է Կլուժի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապրուշյանի աշխատությունները, որ անտիպ են և ամփոփված են 32 հատորում, պահվում են Գեռլա քաղաքի պատմական թանգարանում։ «Կատարեալ է, ոտանաւոր գիրք շարաղրեալ ի Զաքարիա Կապրուշեան, ողբալ զհայաքաղաքն, որ է ի գաւառս Դրանսիլվանիայոյ» (1840) պատմական պոեմում Կապրուշյանը ողբում է Գեռլայի հայերին սպառնացող ձուլման վտանգը։ Ուշագրավ են «Վասն շահապետութեան այնոցիկ, որք տրտմեալք են սրտիւք» (1839) երգիծական բանաստեղծությունների Ժողովածուն, «Վարք էմանուէլ Լորէնզօի» (1855-1857) և «Գիր որ կոչի աստուածային նախախնամութիւն» (1852-1954) վեպերը, «Գանգատ» պարսավագիրը, որտեղ շոշափվում են սոցիալական հարցեր։
1834 թվականին հրատարակել է հայերեն և հունգարերեն այբբենարան՝ Տրանսիլվանիայի հայկական դպրոցների համար։ Արժեքավոր է «Նոր բառագիրք հայ-լաաին և մաճառ լեգուաց» բառարանը։ Գրել է նաև հայերեն և հունգարերեն պիեսներ, բեմադրել Գեռլայի հայկական դպրոցներում։ Մի շարք երգերի խոսքի և երաժշտության հեղինակ է։
42 տարի զբաղվել է մանկավարժությամբ, կրթել հայ երեխաների, արժանացել է արքունական «Արժանյաց խաչ» ոսկե շքանշանի։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 267)։ ![]() |