Զաքարիա Աստրուկ
| Զաքարիա Աստրուկ ֆրանսերեն՝ Zacharie Astruc | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 23, 1833[1][2] |
| Ծննդավայր | Անժե, Ֆրանսիայի թագավորություն |
| Մահացել է | մայիսի 24, 1907[3][2][4] (74 տարեկան) |
| Վախճանի վայրը | Փարիզ |
| Քաղաքացիություն | |
| Ստեղծագործություն(ներ) | Le Marchand de masques? |
| Մասնագիտություն | քանդակագործ, արվեստի քննադատ, նկարիչ, բանաստեղծ, կոմպոզիտոր և լրագրող |
| Պարգևներ և մրցանակներ | |
Զաքարիա Աստրուկ (ֆրանսերեն՝ Zacharie Astruc, փետրվարի 23, 1833[1][2], Անժե, Ֆրանսիայի թագավորություն - մայիսի 24, 1907[3][2][4], Փարիզ), ֆրանսիացի նկարիչ, լրագրող, քանդակագործ, կոմպոզիտոր և գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում աշխատել է լրագրող և գեղարվեստական քննադատ Echo du Nord և Pays ամսագրերում։ Հետո Լիլ քաղաքում ստեղծել է Mascarille ամսագիրը, իսկ 1872 թվականին Մադրիդում L’Espagne nouveau ֆրնասիական ամսագիրը։ Նաև գեղարվեստական գրականության հրատարակիչ էր։
Նա Անրի Ֆանտեն-Լատուրայի ընկերն էր, որի միջոցով էլ ծանոթացավ Էդուարդ Մանեի հետ։ Աստրուկը Էդուարդ Մանեի աշխատանքների երկրպագուն էր։
Աստրուկը հիացած էր Ֆանտեն-Լատուրայի և Մանեի աշխատանքներով։ Մանեն նկարել է նրա դիմանկարը։ Նա նաև նկարել է Ֆրեդերիկ Բազիլի դիմանկարը։ Աստրուկը նաև մոտ էր նկարիչ Կարոլյուս-Դյուրանի հետ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստրուկի վրա մեծ ազդեցություն թողնել է ճապոնական արվեստը և իսպանական գեղանկարչությունը։ 1874 թվականին նկարիչը մասնակցել է իմպրեսիոնիստների ցուցահանդեսին։ Ավելի ուշ սկսում է ավելի մեծ նշանակություն տալ քանդակագործությանը։ Զախարիա Աստրուկի աշխատանքներից ամենահայտնին Դիմակների վաճառականն է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստեղծագործություններ
- Թառամած վարդերը ծաղկամանի մեջ
- Փարիզյան ինտերիերներ
- Ճապոնիայի նվերները
- Դիմակների վաճառականը
- Էդուարդ Մանե, Փարիզ, Պասսի գերեզմանատուն,
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Flescher S. Astruc, Zacharie // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T004729
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաքարիա Աստրուկ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Փետրվարի 23 ծնունդներ
- 1833 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Մայիսի 24 մահեր
- 1907 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի նկարիչներ
- Ֆրանսիացի քանդակագործներ
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի լրագրողներ
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ
- Իմպրեսիոնիստ գեղանկարիչներ
- Ֆրանսիացի արվեստագետներ