Զարուհի Խաչատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | սեպտեմբերի 17, 1966 (59 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | դերասան |
Զարուհի Վանիկի Խաչատրյան (սեպտեմբերի 17, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարուհի Վանիկի Խաչատրյանը ծնվել է Երևանում Վանիկ և Ջուլիետա Խաչատրյանների ընտանիքում։ 1973-1983 թվականներին սովորել է Երևանի թիվ 50 դպրոցում։ 1983-1986 թվականներին սովորել է Երևանի Ակսել Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանի դպրոցական բաժնում՝ տարրական դասարանների դասվար մասնագիտությամբ։ 1986 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերական ֆակուլտետի դերասանական բաժին `դրամատիկ թատրոնի և կինոյի դերասան մասնագիտությամբ՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Զավեն Տատինցյանի արվեստանոցը։ Ավարտելուց հետո՝ 1990 թվականից Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի է[1][2]։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականից աշխատում է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Զուգահեռաբար 2001-2002 թվականներին աշխատել է Շանթ ՀԸ, 2005-2011 թվականներին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում որպես դերասանուհի, 2008, 2012, 2013 թվականներին՝ Արմենիա TV-ում։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մոլիեր | «Ժորժ Դանդեն» | Քլոդինա |
| Ռոդոլֆո Սանտանա | «Հարդասենյակ կանանց համար» | Պատգամավոր |
| Ժորժ Ֆեյդո | «Կասկածը կնոջ սրտում» | Անտուանետ |
| Էդուարդո դե Ֆիլիպո | «Ֆիլումենա Մարտուրանո» | Դիանա |
| Շեքսպիր | «12գիշեր» | Օլիվիա |
| Պիեր Շենո | «Հանգուցիալը շրջում է քաղաքում» | Լյուսի Մերիկյուր |
| Պսաֆաս | «Հիմարից հիմարը» | Անֆի |
| Բ.Թոմաս | «Չարլեի մորաքույրը» | Բեթի |
| Գոլդոնի | «Հյուրանոցի տիրուհին» | Մերանդալինա |
| Արիստոփանես | «Լիսիստրատե » | Լամպիդո |
| Ալդո | «Սեր մինչ ի մահ» | Էվա |
| Ռոզով | «Երջանկություն որոնելիս» | Լենա |
| Վ.Սոլոգուբ | «Քնքուշ սրտից պատուհաս» | Մաշա |
| Ժան Անույ | «Շրջազգեստով գեներալները» | Դատարանի նախագահ |
| Բերթոլդ Բրեխտ | «Ինչ այն զինվորը, ինչ այս» | Բեկբիգ |
| Ալեքսանդր Օստրովսկի | «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում`Բալզամինովի ամուսնությունը» | Անֆիսա |
| Հակոբ Պարոնյան | «Մեծապատիվ մուրացկանները» | ծաղրածու |
| Ժիրայր Անանյան | «Թռչող ափսեից իջած մարդը» | սիրուհի |
| Ցագարելի, Ղանչել | «Խանումի արարքները» | Սոնա |
| Ալեքսանդր Շիրվանզադե | «Ազգային գործիչ» | Մարիամ |
| Դերենիկ Դեմիրճյան | «Ազգային խայտառակություն» | նախագահի կին՝տիկին Չարուխովա |
| Դերենիկ Դեմիրճյան | «ՆապոլեոնԿորկոտյան» | Օլինկա |
| Գ.Խանջյան | «Ինձնից պրծում չկա» | Կառա |
| Ժիրայր Անանյան | «Տե՛ր,մի թող մեզ անտեր» | կին |
| Ժիրայր Անանյան | «Մեռնելո՞ւ էլ իրավունք չունեմ» | կին |
| Ըստ Խ.Դաշտենցի պոեմի[Ն 1] | «Ֆայտոն Ալեք» | կին միտինգավոր |
| Ժորա Հարությունյան | «Արդյոք ովքեր են» | Բալանսի Մարգո |
| Ժիրայր Անանյան | «Մեր տան տերերը» | Վերժինե |
| Գաբրիել Սունդուկյան | «Խաթաբալա» | Մարքրիտ |
| Շիրվանզադե | «Մորգանի խնամին» | Մայր Հայաստան |
| Բրանիսլավ Նուշիչ | «Տիկին Մինիստրուհին» | տիկին Նատա՝նախկին մինիստրուհի |
| Տիգրան Չուխաջյան | «Կարինե» | Արմենի բարեկամ կին |
| Կարինե Խոդիկյան | «Մայրի'կ, դու մենակ չես» | Անահիտ |
| Կարինե Խոդիկյան | «Վերադառնում եմ,մոռացեք» | Աննա-մոնոներկայացումհայերեն և ռուսերեն[Ն 2] |
| Կարինե Խոդիկյան | «Խարույկ լուսաբացին» | կին - մոնոներկայացումռուսերեն |
| Լուցիա Արմոնայտե | «Փիսիկը և Թռչնակը`Ես կորցրել եմ ձայնս» | Թռչնակ-մոնոներկայացում /հայերեն և ռուսերեն/[Ն 3] |
| Սունդուկյան | «Ձեր աստվածը փողն է /Էլի մեկ զոհ/» | - Բարբարե |
| Պարույր Սևակ | «Անլռելի զանգակատուն» | մոնոներկայացում |
| Գ.Խանջյան | «Քարերը հավաքելու ժամանակն է» | Վարդուհի |
Հեռուստատեսային դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վերվարածներ» - Ավտոտեսուչի կին, հարբած կին վարորդ, վթարի ենթարկված կին, հարևանուհի, (Շանթ)
- «Վերվարածները հիվանդանոցում» - բժշկուհի (Շանթ)
- «Հարևանները» - դատապարտված կին, Մաթիլդա (Արմենիա)
- «Ուր է իմ տղամարդը» կին (Արմենիա)
- «Մի ստիր» - մայր (Արմենիա)
- «Շտապ օգնություն 02» մայր (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն)
- «Գժուկ» մանկական երգիծական սերիալ –ուսուցչուհի (կինոկենտրոն)
- «Այդպես էլ ապրում ենք»Պատգամավորի կին (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն)
- «Հանուն Սիրո» - Ալլա (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն)
- «Խաբկանք» - Նունե (Նոր Հայաստան հեռուստաընկերություն)
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք երեխա՝երկու տղա և մեկ աղջիկ։