Jump to content

Զարնի Այր

41°05′47″ հս․ լ. 44°42′16″ ավ. ե.HGЯO{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարնի Այր
Զարնի Այր, 2019 թվական
Քարտեզ
Քարտեզ
ՏեսակՔարայր - ամրոց
ԵրկիրՀայաստան
ԲնակավայրՀաղպատ գյուղ
Շինության ձևՔարայր-ամրոց
ՀՀ ՊՄԱՀ7.60/39
(հանրապետական նշանակության հուշարձան)
 Zarni Ayr Վիքիպահեստում

Զարնի Այր, քարայր-ամրոց, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի տարածքում[1][2]։

2004 թվականին ընդգրկվել է Հաղպատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում) որպես հանրապետական նշանակության հուշարձան[1]։

Քարայրն իր անունը ստացել է Զարեհ իշխանի անունից[2][3]։

Ճարտարապետական նկարագիր և շրջակայք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարայրի մուտքը քարե բարձր պարսպով, որը կառուցված է բազալտե բեկորներով ու կրաշաղախով[4][3]։ Շարված պատերի ետնամասում կա բավականին ընդարձակ տարածք՝ շուրջ 605 քառակուսի մետր մակերեսով[4]: Գլխավոր մուտքը գտնվում է կենտրոնական մասում, որից դեպի արևմուտք կլոր հատակագծով հսկիչ աշտարակն է[4]:

Զարնի Այր տանող երկու ճանապարհ կա: Առաջինը պատմական ճանապարհն է, որը սկսվում է Հաղպատ գյուղի արևմտյան կողմի հարթակից և ունի շուրջ 650 մ երկարություն: Երկրորդը սկսվում է Հաղպատ-Ծաղկաշատ գյուղերի ժամանակակից ճանապարհի ճամփաբաժանից և ունի շուրջ 1350 մ երկարություն[4]։

Զարնի Այրի հարևանությամբ է գտնվում Պարնի Այր ու Ծակայր քարայրերը[2]։

Վաղ շրջանում քարայրը ծառայել են որպես պաշտպանական ամրություն[4]:

Ներկա կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանում է Հաղպատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում) հանրապետական նշանակության հուշարձան և ներառված է պահպանվող հուշարձանների ցանկում[1]։

Զարնի Այր քարայր-ամրոցն ընդգրկվել է 2019 թվականին բացված «Զարնի-Պարնի» ռեստորանային համալիրի կազմում[5][6]: Այն հանդիսանում է Հայաստանի զբոսաշրջային ուղղություններից մեկը[6]։ Մուտքը վճարովի է[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին», վավերացված 09.02.2004 թվականին (որոշման էլեկտրոնային տարբերակը արխիվացված 02․07․2024 թվականին)։
  2. 2,0 2,1 2,2 Էդվարդ Սարգսյան, «Քարանձավները բացում են իրենց գաղտնիքները», Երևան, «Հայաստան», 1989 թվական, ISBN 5-540-00074-9։
  3. 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 281։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Զարնի այրի մասին տեղեկություններ hushardzan.am կայքում հրապարակված 10․10․2016 թվականին, արխիվացված 14․08․2024 թվականին)։
  5. 5,0 5,1 «Զարնի-Պարնի՝ ժամանցի նոր գոտի Հաղպատում» հոդված banks.am կայքում, արխիվացված 14․08․2024 թվականին)։
  6. 6,0 6,1 «Հայաստանյան դրախտ․ Զարնի-Պարնի քարայր-ամրոցային համալիր » հոդված armeniatoday.news կայքում, արխիվացված 14․08․2024 թվականին)։