Զարնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զարնի, քարայր Հայկական լեռնաշխարհում, Լոռիում, Շերեկի ձորում, Կայան բերդի մոտ։ Անունը կապում են Զարեհ իշխանի անվան հետ։ Բավական խորն է, առջևից շարված է հաստ պատ։ Ներսում ջուր կա։ Այստեղ են ապաստանել բերդի շրջակա գյուղերի բնակիչները վտանգի ժամանակ։ Այստեղ են պահվել Հաղպատի մատենադարանի ձեռագրերի մեծ մասը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 281 — 992 էջ։