Զարկերակների կարծրացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Զարկերակների կարծրացում, արտերիոսկրելոզ (զարկերակ, հունարեն՝ ordiipcoTis -կարծրացում), զարկերակների ախտաբանական վիճակ, առաջանում է զարկերակների պատերի կարծրացումով և հաստացումով ուղեկցվող տարբեր բնույթի հիվանդությունների պատճառով։ «Զարկերակների կարծրացում» հավաքական հասկացություն է, որը նախկինում (մինչև աթերոսկլերոզից առանձնացնելը, որպես ինքնուրույն հիվանդություն) օգտագործում էին աթերոսկլերոզի բնութագրման համար։ «Զարկերակների կարծրացում» տերմինը երբեմն օգտագործում են օրգանիզմի որևէ մասի (վերջույթներ) կամ օրգանի (երիկամ, գլխուղեղ) զարկերակների կարծրացման պրոցեսը նկարագրելու համար։ Սակայն այն չի բնորոշում հիվանդության բնույթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 669 CC-BY-SA-icon-80x15.png