Զարթոնք կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Զարթոնք (այլ կիրառումներ)
Զարթոնք կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական միավոր
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան և Flag of Artsakh.svg Արցախ
Անվանված էՉքնաղ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՄ. Մալխասյան, Ն. Տոնոյան, Ռ. Պետրոսյան

«Զարթոնք» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Ապարանի շրջանի Չքնաղ գյուղում՝ Ապարանի և շրջանի գյուղերի (Թթուջուր, Քուչակ, Շենավան, Հարթավան, Արագած, Ափնագյուղ, Նիգավան, Լուսագյուղ, Մուլքի և այլն) կամավորականներից։ Ունեցել է շտաբ, զինագործների խումբ, որն զբաղվել է նռնականետների պատրաստմամբ։ 1989-1994 թվականներին ջոկատը կամ նրա առանձին խմբեր մասնակցել են ՀՀ Կապանի (Ուժանիս, Եղվարդ), Տավուշի (Մովսեսգյուղ, Այգեպար, Չինարի), Իջևանի (Կիրանց), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Արարատի (Երասխ), Սիսիանի և Արցախի Հանրապետության Շահումյանի (Կարաչինար, Մանաշիդ, Գաղթութ, Խարխափուտ, Բուզլուխ, Վերինշեն), Մարտակերտի (Լենինավան), Ասկերանի, Քարվաճառի (Յանշակ, Չոփուռլու, Քելբաջար), Քաշաթաղի (Ղոչազ, «Տիգիկ-1», «Տիգիկ-2», Նովոստրոյկա, Մազութլու, Մալխալաֆ), Կուբաթլուի, Զանգելանի, Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների և Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտեին։ 1992 թվականին ջոկատի ազատամարտիկների մի խումբ ներառվել է «Հատուկ գնդի» կազմում, ջոկատի հիմքի վրա նույն թվականին ստեղծվել է Ապարանի վաշտը, որը 1993 թվականին դարձել է պայմանագրային գումարտակը։ Հրամանատարներ են եղել Մ. Մալխասյանը (կամավորական ջոկատների հրամանատար, երկրապահ ջոկատների շտաբի պետ), Ն. Տոնոյանը («Հատուկ գնդի» Ապարանի վաշտի հրամանատար), Ռ. Պետրոսյանը (պայմանագրային գումարտակի հրամանատար)։ Ջոկատից Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան‏‎ով և Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են Ն. Տոնոյանը, Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Ռ. Պետրոսյանը և Մ. Սիրեկանյանը (հետմահու), Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության» մեդալով՝ 7, Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով մեդալով՝ 7, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 15 ազատամարտիկ։ Զոհվել է 11 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png