Զարթնիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զարթնիր (անգլ.՝ Zartnir), Հայաստանում և Արցախի Հանրապետությունում գործող միջազգային հասարակական կրթական ծրագիր[1]։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի առաքելությունն է խթան հանդիսանալ՝ դպրոցականներին սեփական ներուժը իրացնելու համար, իսկ նպատակն է՝ համագործակցել Հայաստանի և Արցախի Հանրապետության դպրոցների հետ՝ ընթերցանության և զարգացող պրակտիկաների միջոցով փոխել Հայաստանի մշակութային պատկերը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագիծը հիմնադրվել է տնտեսագետ Արեգ Աբրահամյանի և համախոհների կողմից 2017 թվականին։ Նախագծի միջոցով զանազան մասնագետների, այդ թվում՝ մանկական հոգեբանների մասնակցությամբ մշակվում է 6-10-րդ դասարանների աշակերտներին տվյալ աշխատության կանոնավոր դասավանդման մեթոդաբանությունը, Հայաստանի հրատարակչություններից ձեռք է բերվում համաշխարհային հայերեն թարգմանությամբ և հայ գրականություն և տրամադրվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դպրոցներին՝ այդ մշակված մեթոդաբանությամբ ներկայացնելու համար։ Դասավանդման գործընթացին մասնակցում են Դասավանդիր, Հայաստան միջազգային կրթական կազմակերպության ուսուցիչները, ինչպես նաև կազմակերպությունների մեջ չներգրավված անհատ մասնագետներ[1]։

Այժմ նախագիծը ընդգրկում է Քաշաթաղի շրջանի, Լոռու, Տավուշի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք դպրոցներ[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]