Զարեմա Կատուշևա
Զարեմա Կատուշևա | |
![]() | |
Կրթություն՝ | Յարոսլավ Իմաստունի անվան ազգային իրավաբանական ակադեմիա |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | փետրվարի 14, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Սամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Զարեմա Կատուշևա (ուկրաիներեն՝ Зарема Гафаровна Катушева, փետրվարի 14, 1954, Սամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական գործիչ, Ուկրաինայի կոմունիստական կուսակցության անդամ, ունի պետական ծառայողի առաջին աստիճան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականին ավարտել է Սամարղանդի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը (1976), մաթեմատիկոս։ Նա նաև 1993 թվականին ավարտել է Սիմֆերոպոլում կադրերի կառավարման բարձրագույն դպրոցը՝ «հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ, ինչպես նաև 2007 թվականին գերազանցությամբ ավարտել է Խարկովի ազգային իրավաբանական ակադեմիան՝ «իրավաբան» մասնագիտությամբ։
1990 թվականից Ուկրաինայի քաղաքացի։
2002 թվականից մինչև 2006 թվականը եղել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր։ Զարեման ընտրվել է Ուկրաինայի կոմունիստական կուսակցության կուսակցական ցանկի 59 համարի ներքո։
2007 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Ուկրաինայի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարի տեղակալի պաշտոնում։ Իր սեփական հաստատմամբ. «Եկել է աշխատել Միխայիլ Պապիևի թիմում»[1]. Ազատվել է աշխատանքից ՝ պետական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ։
Ունի որդի և դուստր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Зарема Катушева: За годы независимости народ Украины загнан в угол и фактически поставлен на колени | Компартія України». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Зарема Катушева(չաշխատող հղում) в новостях Яндекса
- Зарема Катушева: Крымские татары не должны жить, как индейцы на диком Западе, загнанные в резервации Արխիվացված 2016-03-04 Wayback Machine / «Рабочая газета»