Jump to content

Զարդասեղան (Պիկասո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարդասեղան
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1911
բարձրություն33 սանտիմետր
լայնություն46 սանտիմետր
ուղղությունanalytical cubism?
նյություղաներկ և կտավ
գտնվում էԺամանակակից արվեստի պետական թանգարան
հավաքածուԺամանակակից արվեստի պետական թանգարան[1]
Ծանոթագրություններ

«Զարդասեղան» (ֆր.՝ La Coiffeuse), իսպանացի և ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի կտավը: Այն նկարվել է կուբիզմի ծաղկման շրջանում՝ 1911 թվականի գարնանը։ Գտնվում է Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում (Պոմպիդու կենտրոն): Չափսը՝ 33 x 46 սմ[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը վերլուծական կուբիզմի տիպիկ օրինակ է։ Պիկասոն առանձնահատուկ նշանակություն է տալիս ձևի երկրաչափական վերլուծությանը։ Այն ծավալները բաժանում է բազմակողմանի մակերեսների: Նմանատիպ հյուսվածքների շնորհիվ, որոնք գծված են փոքր հարվածներով, առարկաները դառնում են անտարբեր միմյանցից: Առանձին օբյեկտները հստակ սահմաններ չունեն։ Մոխրագույն-շագանակագույն երանգները միավորում են ամբողջ կազմը՝ այն դարձնելով մոնոխրոմ և միատարր։ Դժվար է որոշել, թե ինչ է նկարիչը պատկերել կտավի վրա։ Այս մասին կարելի է կռահել միայն սանր կամ ապակյա շիշ հիշեցնող որոշ մանրամասներից։

Նկարը դարձել է Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուի մի մասը 1967 թվականին՝ կուբիզմի հանրահայտ կոլեկցիոներ Ժորժ Սալլեի կտակի շնորհիվ: Այն նախկինում պատկանել է արվեստի դիլեր Ամբրուազ Վոլարին[3]։

2001 թվականին 15 միլիոն դոլար արժողությամբ նկարը գողացել են Ժորժ Պոմպիդուի կենտրոնի պահեստից: Տասներեք տարի անց Ռոբերտ անունով մի մարդ FedEx-ի միջոցով այն Բելգիայից ուղարկել է ԱՄՆ՝ «Շնորհավոր Սուրբ Ծնունդ» հաղորդագրությամբ[4]։ Ծանրոցի հայտարարագրված արժեքը կազմել է $37։ 2014 թվականի դեկտեմբերին Նյուարկ ժամանելուն պես նկարը ձեռք է բերել ԱՄՆ մաքսատունը: Մի քանի ամսվա հետաքննությունից հետո աշխատանքը վերադարձվել է Պոմպիդու կենտրոն[5]։

Շուրջ 13 տարի գողության և ոչ պատշաճ պահպանման պայմանների պատճառով նկարը նկատելի վնաս է կրել։ Վերականգնման աշխատանքները տևել են 5 ամիս և ավարտվել 2016 թվականի մարտին[6]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.centrepompidou.fr/cpv/resource/cpXqrkn/rMRdKbd
  2. «LA COIFFEUSE». Centre Pompidu. Արխիվացված է օրիգինալից 2020-02-28-ին. Վերցված է 2020-02-28-ին.
  3. «La restauration de "La Coiffeuse" de Picasso se poursuit à Beaubourg». Franceinfo (ֆրանսերեն). 2016-03-20. Արխիվացված օրիգինալից 2024-07-30-ին. Վերցված է 2024-07-30-ին.
  4. «Stolen 'La Coiffeuse' Picasso to be returned to France». France 24. Արխիվացված է օրիգինալից 2020-02-28-ին. Վերցված է 2020-02-28-ին.
  5. «Stolen Picasso to be returned to France». BBC NEWS. Արխիվացված է օրիգինալից 2020-06-04-ին. Վերցված է 2020-02-28-ին.
  6. «« LA COIFFEUSE » (1911) DE PABLO PICASSO» (PDF). Centre Pompidou. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020-02-28-ին. Վերցված է 2020-02-28-ին.