Jump to content

Զարանջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Զարանջ
փուշթու՝ زرنج
ԵրկիրԱֆղանստան Աֆղանստան
ՀամայնքZaranj District?
ԲԾՄ476 մետր
Ժամային գոտիUTC+4:30
Զարանջ (Աֆղանստան)##
Զարանջ (Աֆղանստան)

Զարանջ (փուշթու՝ زرنج, դարի՝ زرنج Zaranj), քաղաք Աֆղանստանի հարավ-արևմուտքում՝ Իրանի հետ սահմանին, Գաուդի-Զիրա ավազանում, Համուն լճից արևելք՝ Հելմանդ գետի դելտայում: Նիմրուզ գավառի վարչական կենտրոնն է: Զբաղեցնում է 48 քառակուսի կիլոմետր տարածք: 2015 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 160 902[1][2][3]:

Քաղաքի արևմտյան մասում է գտնվում «Աբրեշում» («Մետաքս») սահմանային անցակետը[4][5][6], որի դիմաց՝ սահմանի հակառակ կողմում ընկած է Իրանի Սիստան և Բելուջստան նահանգի Միլաք բնակավայրի անցակետը[7]:

Զարանջն ունի առևտրային կարևոր նշանակություն. ավտոմայրուղիներով կապված է աֆղանական Լասկարգահ, Քանդահար, Ֆարահ քաղաքների և իրանական Զաբոլի հետ: Նրա միջով է անցնում Կենտրոնական, Արևելյան և Հարավային Ասիաները Մերձավոր Արևելքի հետ կապող երեք կարևոր առևտրուղիներից մեկը[8]: Ունի օդանավակայան:

Զարանջն ավելի քան 2.500 տարվա պատմություն ունի. եղել է Սաֆարիների արքայատոհմի մայրաքաղաքը (այդ տոհմի հիմնադիր Յաքուբ իբն ալ-Լայթ ալ-Սաֆարն այստեղ է ծնվել): Քաղաքն ընկած էր Մետաքսի ճանապարհի վրա:[9]։

Զարանջը, որ 1995-ից 2001 թվականներին վերահսկվում էր Թալիբանի կողմից, 2021 թվականի օգոստոսի 6-ին երկրորդ անգամ գրավվեց Թալիբանի կողմից։ Կառավարական զորքերը քաղաքը հանձնեցին Թալիբանին առանց մարտի[10]։

Քաղաքը գտնվում է արևադարձային անապատային կլիմայով բնութագրվող գոտում (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ BWh)։ Ամառները չափազանց շոգ են, ձմեռները՝ զով: Ամենատաք ամիսը հուլիսն է՝ 34.9 °C (94.8 °F) միջին ջերմաստիճանով։ Ամենացուրտ ամիսը հունվարն է ՝ 7.5 °C (45.5 °F) միջին ջերմաստիճանով[11]։

Տեղումները սակավ են, մեծ մասամբ ընկնում են ձմռանը: Ձյուն հազվադեպ է տեղում. վերջին շրջանում դա տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերի 27-ին[12]:

Զարանջի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 24.1
(75.4)
30.6
(87.1)
37.0
(98.6)
45.0
(113)
51.0
(123.8)
49.7
(121.5)
49.3
(120.7)
50.0
(122)
49.7
(121.5)
42.0
(107.6)
36.0
(96.8)
27.8
(82)
51
(123.8)
Միջին բարձր °C (°F) 14.3
(57.7)
18.7
(65.7)
25.0
(77)
32.6
(90.7)
37.3
(99.1)
42.8
(109)
42.5
(108.5)
41.3
(106.3)
37.0
(98.6)
31.2
(88.2)
23.1
(73.6)
17.7
(63.9)
30.29
(86.53)
Միջին օրական °C (°F) 6.5
(43.7)
10.0
(50)
15.7
(60.3)
23.3
(73.9)
29.1
(84.4)
33.4
(92.1)
35.0
(95)
32.3
(90.1)
27.2
(81)
21.9
(71.4)
13.1
(55.6)
8.7
(47.7)
21.35
(70.43)
Միջին ցածր °C (°F) 0.1
(32.2)
2.9
(37.2)
7.7
(45.9)
14.7
(58.5)
20.0
(68)
25.2
(77.4)
27.3
(81.1)
24.9
(76.8)
18.5
(65.3)
12.3
(54.1)
4.8
(40.6)
0.7
(33.3)
13.26
(55.87)
Ռեկորդային ցածր °C (°F) −13.2
(8.2)
−8.2
(17.2)
−5.2
(22.6)
1.0
(33.8)
5.0
(41)
16.0
(60.8)
18.4
(65.1)
13.2
(55.8)
3.9
(39)
−2.7
(27.1)
−7.1
(19.2)
−8.8
(16.2)
−13.2
(8.2)
Տեղումներ մմ (դյույմ) 19.7
(0.776)
9.9
(0.39)
11.2
(0.441)
2.4
(0.094)
0.6
(0.024)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
1.2
(0.047)
1.4
(0.055)
5.1
(0.201)
51.5
(2.028)
Միջ. անձրևոտ օրեր 3 2 2 2 0 0 0 0 0 0 1 1 11
% խոնավություն 55 50 44 40 35 29 28 29 33 41 49 54 40.6
աղբյուր: NOAA (1969-1983)[13]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The State of Afghan Cities Report 2015». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  2. «The State of Afghan Cities Report 2015». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  3. «State of Afghan Cities report 2015 (Volume-I English)». unhabitat.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Dostęp: 19.05.2020
  4. «Trade activities at Abresham crossing drastically down». Pajhwok Afghan News. 2023 թ․ հունվարի 31. Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.
  5. «Abresham Crossing Between Afghanistan & Iran Reopens After Nearly Two Weeks». Khaama Press. 2022 թ․ հուլիսի 19. Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.
  6. «Closure of Abrisham Crossing With Iran Creates Obstacles for Afghans». TOLOnews. 2022 թ․ հուլիսի 5. Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.
  7. «Иран закрыл КПП на границе с Афганистаном». ТАСС. 2021 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.
  8. «China stresses on reviving "Silk Road" in Afghanistan». Ariana News. 2016 թ․ մայիսի 8. Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.
  9. Von Claudine Nick-Miller (Hrsg.), Strategisches versus humanitäres Denken: das Beispiel Afghanistan
  10. tagesschau.de. «Afghanistan: Taliban erobern erstmals Provinzhauptstadt» (գերմաներեն). Վերցված է 2021-08-06-ին.
  11. Клімат Заранджа
  12. رامین (2016 թ․ նոյեմբերի 27). دهاقین، بارش برف در ولایت نیمروز را نوید خوب برای زراعت می دانند (պարսկերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 7-ին.
  13. «Zaranj Climate Normals 1969-1983». National Oceanic and Atmospheric Administration. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արխիվացված (Date missing) motca.gov.af (Error: unknown archive URL) (Afghanistan Ministry of Transport and Civil Aviation)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարանջ» հոդվածին։