Զավեն Վարդանյան (դիրիժոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զավեն Վարդանյան (այլ կիրառումներ)
Զավեն Վարդանյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունվարի 15, 1945(1945-01-15)
Հալեպ, Սիրիա
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էմարտի 10, 2023(2023-03-10)[1] (78 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունդիրիժոր
ԱշխատավայրՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Հայաստանի ազգային կամերային նվագախումբ և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1974)
Պարգևներ

Զավեն Նազարեթի Վարդանյան (հունվարի 15, 1945(1945-01-15), Հալեպ, Սիրիա - մարտի 10, 2023(2023-03-10)[1], Երևան, Հայաստան), հայ դիրիժոր։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2009)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զավեն Վարդանյանը ծնվել է 1945 թվականին Հալեպում։ 1947 թվականին հայրենադարձել է։ 1974 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետը։ 1974-1979 թվականներին եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի օգնական, 1979 թվականին հիմնել է Երևանի պետական կամերային նվագախումբը, որը ղեկավարել է մինչև 1990 թվականը։ 1994-2000 թվականներին եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի դիրիժոր։ 2003-2007 թվականներին Էկվադորի կառավարության հրավերով աշխատել է Կուենկայի համալսարանում և ղեկավարել երկրի բոլոր 4 սիմֆոնիկ նվագախմբերը[3]։

Վարդանյանը Հայաստանում կազմակերպել է բազմաթիվ փառատոներ ու մրցույթներ, հայ ունկնդրին է ներկայացրել Ստրավինսկու, Շնիտկեի, Վարեզի, Հենցի, Այվզի, Կոկկոնենի, Նորդգրենի և այլ հեղինակների ստեղծագործություններ[4]։

Մեջբերումներ Զավեն Վարդանյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն, ինչ արեցին Արտեմի Այվազյանը հայ էստրադային երաժշտության ժանրում, Թաթուլ Ալթունյանը ժողովրդական երգ ու պարի ժանրում, նույնն արեց Զավեն Վարդանյանը հայ կամերային-նվագախմբային երաժշտության ժանրում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Զավեն Վարդանյանը
  2. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  3. Արմենիա, Sputnik (20230310T1605+0400). «Մահացել է դիրիժոր Զավեն Վարդանյանը». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  4. Զավեն Վարդանյանի մասին classicalarchives.com կայքում
  5. Երջանիկ դիրիժորը՝ Զավեն Վարդանյան