Զավեն Մելիք-Թանգիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զավեն Մելիք-Թանգիև
Ծնվել էօգոստոսի 20, 1905(1905-08-20)
Մահացել էհուլիսի 14, 1966(1966-07-14) (60 տարեկանում)
Ազգությունհայ
Մասնագիտությունճարտարագետ

Մելիք-Թանգիև Զավեն Իվանի (20․ 8․1905 թվական, Շուշի-14․7․1966 թվական, Բաքու), հայ սովետական ինժեներ-տեխնոլոգ։ ԽՄԿԿ անդամ 1944 թ.-ից։

Ավարտել է Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1930 թ.)։ 1938 թ.-ից եղել է «Ազնեֆթեպրոյեկտ» ինստիտուտի գլխավոր ինժեները։ Մասնակցել է համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ բաց ծովում ստեղծված «Նավթային քարեր» քաղաքատիպ ավանի նախագծմանը և կառուցմանը։ Լենինյան մրցանակի դափնեկիր (1961 թ.)։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Կասպից ծովի նավթարդյունահանման նավատորմի նավերից մեկը կրում է Մելիք-Թանգիևի անունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 387 CC-BY-SA-icon-80x15.png