Զավեն Կիրակոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զավեն Կիրակոսյան
Ծնվել է մարտի 31, 1936(1936-03-31) (83 տարեկան)
Կահիրե, Եգիպտոս
Ազգություն հայ
Մասնագիտություն ֆիզիկոս
Ալմա մատեր Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Գիտական աստիճան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1962)

Զավեն Թադևոսի Կիրակոսյան (մարտի 31, 1936(1936-03-31), Կահիրե, Եգիպտոս), ֆիզիկոս, Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1962

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանը։ 1956-1962 թթ. աշխատել է նույն համալսարանում, 1963-1970 թթ.՝ Ստենֆորդի համալսարանի գծային արագացուցչի կենտրոնում, 1970-1978 թթ.՝ նույն համալսարանի բարձր էներգիաների ֆիզիկայի և միկրոալիքային ճառագայթման լաբորատորիայում։ 1979-1994 թթ.՝ ԱՄՆ-ի ՊՆ ավիատիեզերական ընկերության պաշտպանական տեխնոլոգիաների մշակումների տնօրեն, 2005 թվականից՝ ՀՀ-ում իր հիմնադրած գիտաարտադրական խորհրդի նախագահ։

Աշխատանքները վերաբերում են տարրական մասնիկների հայտնաբերման, բարձր էներգիաների ֆիզիկայի գերզգայուն սարքավորումների և սարքերի, պաշտպանական տեխնոլոգիաների (հեռահաս գերհզոր լազերներ, միկրոալիք հզոր ճառագայթիչներ) մշակման, խիտ պրոտոնային և էլեկտրոնային արագացուցիչների, միջուկային էներգետիկ աղբյուրների ստացման, ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի մշակման հարցերին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005