Jump to content

Զավեն Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զավեն Խաչատրյան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննյարդակենսաբան
Ալմա մատերԵյլի համալսարան[1], Քեյսի արևմտյան ռեզերվային համալսարան և Կոլումբական համալսարանի բժշկական վիրաբուժական քոլեջ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն

Զավեն Խաչատրյան (անգլ.՝ Zaven Khatchaturian), ամերիկահայ նյարդաբան, գիտությունների դոկտոր և Ջոնս Հոփկինսի բժշկական դպրոցի գերիատրիական հոգեբուժության բաժնի հոգեբուժության ու նյարդաբանության ադյունկտ-պրոֆեսոր[2]: Նա Ալցհայմերի հիվանդության հետազոտության առաջամարտիկներից է[3][4][5], նրան անվանում են նաև Ալցհայմերի հիվանդության ժամանակակից հետազոտության «հայր»[6]:

Խաչատրյանն Ալցհայմերի հիվանդության ասոցիացիայի ավագ գիտական խորհրդատու է և «Alzheimer's & Dementia: Journal of the Alzheimer's Association»-ի գլխավոր խմբագիրը։ Նա ճանաչվում է որպես Առողջապահության ազգային ինստիտուտների Ալցհայմերի հիվանդության նյարդաբիոլոգիայի վերաբերյալ հետազոտական ծրագրի ճարտարապետ[4][7]: Նրա պատվին է կոչվել Զավեն Խաչատրյանի անվան մրցանակը[5][8]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զավեն Խաչատրյանը ծնվել է Սիրիայում՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ընտանիքում։ Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Լիբանանում։ Տիրապետում է հինգ լեզվի՝ հայերեն, արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն, թուրքերեն։ 1955 թվականին բարձրագույն կրթություն ստանալու նպատակով մեկնել է ԱՄՆ, որի քաղաքացի է դարձել հետագայում[9]։

Խաչատրյանի գիտական հետաքրքրությունը ուղեղի հիշողության մեխանիզմների նկատմամբ և նրա ակադեմիական կարիերան ուղեղի հետազոտությունների ոլորտում սկսվել է 1950-ական թվականների վերջին՝ Եյլի համալսարանում: Հաջորդ տասնամյակների ընթացքում նա զբաղեցրել է բարձր պաշտոններ ակադեմիական ոլորտում, մասնավոր հատվածում և կառավարությունում[9]:

Առողջապահության ազգային ինստիտուտներում պաշտոնավարման ընթացքում (1977-1995), միաժամանակ լինելով Ալցհայմերի հիվանդության գրասենյակի (NIH) և ծերացման նյարդաբանության ծրագրի (NIA/NIH) տնօրեն՝ Խաչատրյանը պատասխանատու էր Ալցհայմերի հիվանդության և ծերացող ուղեղի վերաբերյալ խոշոր ազգային հետազոտական ծրագրերի ֆինանսավորման և կառավարման վերաբերյալ ռազմավարական պլանավորման և հանրային քաղաքականության որոշումների համար: Նա պատասխանատու էր նաև խոշոր ազգային հետազոտական ծրագրերի մեկնարկի համար և կարևոր դեր է խաղացել Ալցհայմերի հիվանդությունը որպես կառավարության գերակա խնդիր սահմանելու և հետագայում դաշնային հետազոտական ֆինանսավորումը բացելու գործում[10][9]:

Իր կարիերայի ընթացքում Խաչատրյանը եղել է բազմաթիվ հետազոտողների խորհրդատու։ Նա անմիջականորեն մասնակցել է ԱՄՆ-ում և այլ երկրներում դեմենցիայի և Ալցհայմերի համախտանիշի ոլորտում բազմաթիվ ականավոր և հաջողակ հետազոտողների ակադեմիական կարիերայի մեկնարկին[9]։

Նա «Alzheimer's & Dementia: Journal of the Alzheimer's Association» ամսագրի հիմնադիր գլխավոր խմբագիրն է, որը ներկայումս դեմենցիայի վերաբերյալ ամենաբարձր վարկանիշ ունեցող ամսագիրն է[6]:

Խաչատրյանն առաջին գիտնականներից մեկն էր, ով առաջարկեց կապ կալցիումի հոմեոստազի փոփոխության և Ալցհայմերի հիվանդության միջև[11]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ https://www.alzforum.org/member-directory/zaven-khachaturian
  2. ↑ «Team». Brain Watch Coalition (ամերիկյան անգլերեն). 2023-05-03. Արխիվացված օրիգինալից 2025-01-06-ին. Վերցված է 2025-01-06-ին.
  3. ↑ Marianne Boenink, 2016-09-13
  4. 1 2 Gourlay, Kristin (2015-08-27). «Alzheimer's Research Pioneer Zaven Khachaturian On The Challenge Of A Generation». TPR: The Public's Radio (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-01-06-ին.
  5. 1 2 «NYU Langone researchers to present new findings at 2015 Alzheimer's Association Conference». EurekAlert! (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2025-01-06-ին. Վերցված է 2025-01-06-ին. «Named in honor of noted neuroscientist and a pioneer in Alzheimer's disease research, Zaven Khachaturian»
  6. 1 2 «Zaven Khachaturian» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2025-01-06-ին. Վերցված է 2025-01-06-ին. «Zaven Khachaturian is widely recognized as the "father" of modern Alzheimer's disease research.»
  7. ↑ «Team». Brain Watch Coalition (ամերիկյան անգլերեն). 2023-05-03. Արխիվացված օրիգինալից 2025-01-06-ին. Վերցված է 2025-01-06-ին.
  8. ↑ «Zaven Khachaturian Award». University of Pittsburgh Department of Psychiatry (ամերիկյան անգլերեն). 2017-07-17. Վերցված է 2025-01-06-ին.
  9. 1 2 3 4 «Khachaturian, Zaven (2022)». NIH ONHM (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-01-29-ին.
  10. ↑ «Sign In». faids.mcarchives.duke.edu. Վերցված է 2026-01-29-ին.
  11. ↑ «Team». Brain Watch Coalition (ամերիկյան անգլերեն). 2023-05-03. Արխիվացված օրիգինալից 2025-01-06-ին. Վերցված է 2025-01-06-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]