Զառիթափ (մոլորակային անվանակարգ)

Զառիթափը (լատ.՝ rupes, հոգնակի՝ rupēs) մոլորակային անվանակարգի մեջ օգտագործվող սեռային եզրույթ է, որը տրվում է երկնային մարմինների մակերևույթի զարիվայր ձևերին[3]։ Միջազգային անվանումներում (որոնք գրում են լատիներենով և հաստատված են Միջազգային աստղագիտական միության կողմից) Rupes բառը, ինչպես և մոլորակային անվանակարգի այլ եզրույթները, գրվում է մեծատառով և հատուկ անունից հետո, իսկ «զառիթափ» բառը հայերեն անվանումներում՝ փոքրատառով։
Լատիներենում rupes֊ն նշանակում է «զառիթափ», «սանդղավանդ», «ապառաժ», «ժայռ»։
Եզրույթը, ինչպես և մոլորակային անվանակարգի բոլոր եզրույթները[4][5], միայն նկարագրում է օբյեկտի արտաքին տեսքը և ոչինչ չի ասում դրա ծագման մասին, ուստի այն պիտանի է ցանկացած ծագում ունեցող օբյեկտների համար։
Այս եզրույթով առաջին անվանումները (Լուսնի վրա գտնվող Ուղիղ պատ և Ալթայ զառիթափը[en]) ՄԱՄ֊ը հաստատել է 1961 թվականին։ 2020 թվականի մայիսի դրությամբ 87 զառիթափ իր անվանման մեջ պարունակում է տվյալ եզրույթը, այդ թվում՝ 35 զառիթափ՝ Փայլածուի վրա, 7՝ Արուսյակի, 8՝ Լուսնի, 26՝ Հրատի, 1՝ Պլուտոնի, 3՝ Վեստայի, 2՝ Լուտեցիայի, 2՝ Միրանդայի, 1՝ Էնցելադի, 1՝ Տիտանիայի և 1՝ Սերեսի[6]։
Տարբեր երկնային մարմինների զառիթափերը տարբեր կերպ են անվանվում[7]՝
- Փայլածուի զառիթափերն անվանում են հետազոտական նավերի անուններով.
- Արուսյակի՝ տարբեր ժողովուրդների տան օջախի դիցուհիների պատվին.
- Լուսնի՝ մոտակա խառնարանների կամ ռելիեֆի այլ տարրերի անվանումներով։ Բացի դրանից, զառիթափերից մեկը հնուց անվանում են Ուղիղ պատ՝ իր բնութագրիչ տեսքի համար, իսկ մյուսը՝ Ալթայի զառիթափ[en]՝ երկրային լեռնահամակարգի անունով[6].
- Հրատի՝ Ջովանի Սկիապարելլիի կամ Էժեն Անտոնիադիի քարտեզներում նշված մոտակա ալբեդոյի տարրերի անվանումներով.
- Պլուտոնի՝ անցյալի նախագնացների անուններով, որոնք նոր հորիզոններ են բացել Երկրի, ծովի և երկնքի ուսումնասիրության մեջ.
- Վեստայի՝ հին հռոմեական տոների և տեղանունների.
- Լուտեցիայի՝ Հռոմեական կայսրության և Եվրոպայի հարևան տարածքների գետերի այն ժամանակների անվանումներով, երբ Փարիզը կոչվում էր Լուտեցիա.
- Միրանդայի՝ Շեքսպիրի պիեսների հերոսների և աշխարհագրական վայրերի անուններով, (օրինակ՝ Վերոնա զառիթափ).
- Էնցելադի՝ «Հազար ու մի գիշերում» հիշատակված վայրերի անուններով.
- Տիտանիայի՝ — Համանմանորեն Միրանդային.
- Սերեսի՝ աշխարհի գյուղատնտեսական փառատոնների անուններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Discovery Rupes (Thrust Fault)»։ The Solar System in 3-D (անգլերեն)։ Lunar and Planetary Institute։ Արխիվացված է օրիգինալից 2013.09.10-ին։ Վերցված է 2014.11.16֊ին։
- ↑ «Olympus Rupes»։ Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն)։ International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN)։ 2006.10.01։ Արխիվացված է օրիգինալից 2014.11.16-ին։ Վերցված է 2014.11.16֊ին։
- ↑ Բուրբա Գ. Ա., Հրատի ռելիեֆի տարրերի անվանակարգը (խմբ. Ֆլորենսկի Կ. Պ. և Եֆրեմով Յ. Ի.), Մոսկվա, «Գիտություն», էջ 24, 26, 61. — 87 էջ։
- ↑ «Descriptor Terms (Feature Types)»։ Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն)։ International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN)։ Արխիվացված է օրիգինալից 2013.12.10-ին։ Վերցված է 2014.08.24֊ին։
- ↑ Hargitai H. I. Planetary Maps: Visualization and Nomenclature(անգլ.) // Cartographica : պարբերագիր. — Т. 41. — № 2. — Էջ 160. — Արխիվացված է 2012.11.07 սկզբնաղբյուրից:
- ↑ 6,0 6,1 Համաձայն ՄԱՄ֊տվյալների 2020 թվականի մայիսի դրությամբ։
- ↑ «Categories for Naming Features on Planets and Satellites»։ Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն)։ International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN)։ Արխիվացված է օրիգինալից 2014.11.15-ին։ Վերցված է 2014.08.05֊ին։
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փայլածուի, Արուսյակի, Լուսնի, Հրատի, Պլուտոնի, Վեստայի, Լուտեցիայի, Միրանդայի, Էնցելադի, Տիտանիայի և Սերեսի զառիթափերի ընթացիկ ցուցակ։
![]() |
Փայլածուի զառիթափեր Վիքիպահեստում |
---|
![]() |
Լուսնի զառիթափեր Վիքիպահեստում |
---|
![]() |
Հրատի զառիթափեր Վիքիպահեստում |
---|