Զառա Ռադերֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Զառա Ռաթերֆորդից)
Զառա Ռադերֆորդ
անգլ.՝ Zara Rutherford
Ծնվել էհուլիսի 5, 2002(2002-07-05) (21 տարեկան)
ԾննդավայրԲրյուսել, Բելգիա
Քաղաքացիություն Բելգիա[1] և  Միացյալ Թագավորություն[1]
ԿրթությունՍուրբ Սուիթանի դպրոց (2021)[2]
Մասնագիտությունօդաչու
Ծնողներհայր՝ Սեմ Ռադերֆորդ[1], մայր՝ Բեատրիս դե Սմեթ[3]
Կայքflyzolo.com
 Zara Rutherford Վիքիպահեստում

Զառա Ռադերֆորդ (անգլ.՝ Zara Rutherford, հուլիսի 5, 2002(2002-07-05), Բրյուսել, Բելգիա), բելգիացի-բրիտանացի օդաչու։ Զառան 19 տարեկանում դարձավ ամենաերիտասարդ կին օդաչուն, որ միայնակ թռիչք է կատարել աշխարհի շուրջ Նա իր հինգ ամիս տևած թռիչքը սկսել է, 2021 թվականի օգոստոսի 18-ին բելգիական Կորտրիկում և ավարտվել այնտեղ 2022 թվականի հունվարի 20-ին[4]։ Զառա Ռադերֆորդը նաև առաջին մարդն է, որ պտտվել է աշխարհի շուրջ գերթեթև ինքնաթիռով[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զառա Ռադերֆորդը ծնվել է Բրյուսելում, բրիտանացի պրոֆեսիոնալ օդաչու Սեմ Ռադերֆորդի և բելգիացի սիրողական օդաչու և իրավաբան Բեատրիս դե Սմեթի ընտանիքում[6]։ Մանկության տարիներին Զառան ուղեկցել է հորը թռիչքների ժամանակ՝ երբեմն ճանապարհի մի մասը ինքն է վարել ինքնաթիռը[6]։ 14 տարեկանում նա սկսել է վերապատրաստվել որպես օդաչու և արտոնագիր ստացել 2020 թվականին[7]։ Ավարտել է Հեմփշիրի Վինչեստեր քաղաքի աղջիկների Սուրբ Սուիթանի դպրոցը (անգլ.՝ St Swithun's School)։ Ստացել է մաթեմատիկայի, բարձրագույն մաթեմատիկայի, տնտեսագիտության և ֆիզիկայի A մակարդակ[7][8]։

Միայնակ թռիչք աշխարհի շուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատրաստություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հուլիսի 26-ին Վինչեստերի մոտ գտնվող Պոպհեմ օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսում Ռադերֆորդը հայտարարել ՝է իր հավակնության մասին՝ դառնալու ամենաերիտասարդ կին օդաչուն, որ 19 տարեկանում միայնակ կթռչի աշխարհի շուրջ[9]։ Նա ձգտել է գերազանցել ռեկորդը, որը նախկինում սահմանել էր աֆղանական ծագումով ամերիկացի օդաչու Շաեստա Ուայսը 2017 թվականին 30 տարեկանում[6][7][9]։ Բացի այս ռեկորդից, Զառան փորձել է գերազանցել ևս երկու ռեկորդ՝ դառնալ առաջին կինը, ով կպտտվի աշխարհի շուրջ գերթեթև ինքնաթիռով, և առաջին բելգիացին, ով միայնակ կպտտվի աշխարհի շուրջ մեկ շարժիչով ինքնաթիռով[10][11]։

Ռեկորդին հասնելու ջանքերը նպատակ ունեին նաև բարձրացնել գենդերային խզման մասին իրազեկությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են STEM-ը (Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն և Մաթեմատիկա ) և ավիացիան։ Նաև ուզում էր ոգեշնչել համար ավելի շատ կանանց և աղջիկների՝ ներգրավվելու STEM ոլորտներում[6][11]։ Նրա փորձին աջակցել են գլխավոր հովանավոր ICDSoft-ը (վեբ հոստինգի ծառայություն)[12], Ռիչարդ Բրենսոնի Virgin Group[13], բելգիական SafeSky ստարտափը և հոլանդական TMC Group ընկերությունը[14]։ Զառան նաև համագործակցել է Girls Who Code և Dreams Soar բարեգործական կազմակերպությունների հետ, որոնք նպատակ ունեն ոգեշնչել և օգնել կանանց և աղջիկներին ներգրավվել STEM ոլորտներում[11][13]։

Թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]

Shark.Aero Shark UL։ Նման ինքնաթիռով Զառա Ռադերֆորդը կատարել է իր ճամփորդությունը։

Ռադերֆորդը սկսել է իր թռիչքը Բելգիայի Կորտրիկ Վևելգեմ օդանավակայանից 2021 թվականի օգոստոսի 18-ին Shark UL ինքնաթիռով[10][11], որը նրան տրամադրել էր օդանավ արտադրող սլովակյան Shark. Aero[6][7][9]։ Կորտրեյկից նա թռել է Պոպհեմի օդանավակայան, որտեղ նա անցկացրեց մեկ ժամ մինչև Աբերդինի վրայով Շոտլանդիայի Վիկ քաղաք թռչելը[15][16]։ Հաջորդ օրը նա հինգ ժամ տևած թռիչքից հետո վայրէջք է կատարել Ռեյկյավիկում։

Շարունակելով իր ճանապարհորդությունը՝ Ռադերֆորդը կանգ է առել Գրենլանդիայում, Կանադայում, Միացյալ Նահանգների Արևելյան ափին, Բահամյան կղզիներում, Թերքս և Քայքոս կղզիներում, Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Կոլումբիայում, Պանամայում, Կոստա Ռիկայում, Մեքսիկայում, Միացյալ Նահանգների Արևմտյան ափին և Ալյասկայում[17]։ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին Ալյասկայի Նոմ քաղաք ժամանելուց հետո նա ստիպված էր մեկ շաբաթ սպասել ռուսական վիզայի երկարաձգմանը։ Երբ նրա անձնագիրը վերադարձել է Հյուսթոնում (Տեխաս) ռուսական հյուպատոսարանից, եղանակը վատացել էր, տեխնիկական սպասարկման կարիք կարիք է եղել և նա ստիպված սպասել է ևս երեք շաբաթ, մինչև կկարողանար անցնել Բերինգի նեղուցը[18]։ 2021 թվականի նոյեմբերի 1-ին, հաղթահարելով իր ճանապարհի կեսը նա հասել է Ռուսաստանի Անադիր բնակավայր[19]։ Հաջորդ օրը նա Անադիրից թռել է Մագադան, իսկ նոյեմբերի 9-ին կանգ է առել Այանում՝ ընդամենը 800 բնակիչ ունեցող գյուղում, որտեղ Wi-Fi չի եղել, իսկ բնակիչներից ոչ մեկը անգլերեն չի իմացել, Այստեղ նա սպասել է ձնաբքի պատճառով[18][20]։ Նոյեմբերի 30-ին Զառան հասել Խաբարովսկ, իսկ դեկտեմբերի 2-ին՝ Վլադիվոստոկ[17]։

Դեկտեմբերի 11-ին Ռուսաստանից մեկնելուց հետո Ռադերֆորդը մտադիր է եղել կանգառներ կատարել Չինաստանում, սակայն COVID-19-ի խիստ սահմանափակումների պատճառով նա ստիպված է եղել շրջանցել Ճապոնական ծովը և թռչել Հարավային Կորեա[18]։ Վեց ժամ տևած թռիչքի ընթացքում նա դժվարացել է կապ հաստատել Սեուլի ավիադիսպետչերների հետ և օգնության համար դիմել է KLM-ին, որն իր հաղորդագրությունները փոխանցել էօդային երթևեկության կառավարմանը և օգնել է նրան գտնել ճիշտ հաճախականությունները։ Նույն օրը նա վայրէջք է կատարել Գիմպոյում[21][22][23]։ Դեկտեմբերի 13-ին Զառան մեկնել է Մուան, իսկ հաջորդ օրը հետ թռել Թայպեյ[24][25]։ Դեկտեմբերի 16-ին Ռադերֆորդը վայրէջք է կատարել Ֆիլիպինների Պամպանգա նահանգի Քլարկ քաղաքում[26]։ Նա մտադիր է եղել երկրորդ կանգառը կատարել Դումագետեում, սակայն հաջորդ օրը ստիպված թռել է Կոտա Կինաբալու (Մալայզիա)՝ խուսափելու մոտեցող Ռայ թայֆունից[20][27]։

Կոտա Կինաբալուից հետո նա կանգ է առել Ինդոնեզիայի Կետապանգ և Ջակարտա քաղաքներում և Սինգապուրում[17]։ Դեկտեմբերի 27-ին Բանդա Աչեհ թռչելիս նա թռել է շատ մոտ փոթորկող ամպերին և տեսել կայծակ ինքնաթիռից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա[18][28]։ Բանդա Աչեհից հետո նա կանգ է առել Կոլոմբոյում (Շրի Լանկա) և Կոիմբաթորում (Հնդկաստան)[29][30]։ Մումբայում ամանորյա կանգառից հետո[18], Ռադերֆորդը 2022 թվականը սկսել է Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Ալ Այնում[28] և Սաուդյան Արաբիայում՝ Ալ-Ռիադում և Թաբուկում, որտեղ նրան դիմավորել են Սաուդյան արքայազնը ու նախկին օդաչու և տիեզերագնաց Սուլթան իբն Սալման Ալ Սաուդը[31]. 2022 թվականի հունվարի 8-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում կանգ առնելուց հետո նա ժամանել է հունական Կրետե կղզի՝ Հերակլիոն[17]։

Ռադերֆորդը 2022 թվականի հունվարի 14-ին կանգառներ է կատարել Բուլղարիայի Սոֆիա մայրաքաղաքում և Սլովակիայի Սենիցայում, նախքան հունվարի 16-ին վայրէջք կատարեց Բենեշով (Չեխիա)[17]։ Հունվարի 19-ին նա վայրէջք է կատարել Գերմանիայի Ֆրանկֆուրտ-Էգելսբախ օդանավակայանում և 2022 թվականի հունվարի 20-ին ժամանել է Կորտրիկ՝ ավարտելով իր շուրջերկրյա ճանապարհորդությունը[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.vrt.be/vrtnws/nl/2021/07/27/belgisch-britse-van-19-wil-als-jongste-vrouw-solo-rond-de-wereld/
  2. Hoffman R. LinkedIn — 2003.
  3. 3,0 3,1 3,2 https://www.vrt.be/vrtnws/en/2021/08/18/british-belgian-zara-19-wants-to-become-the-youngest-pilot-to/
  4. «Teenage pilot Zara Rutherford completes solo round-world record». BBC News. 2022 թ․ հունվարի 20. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
  5. Levaux, Christian; Cotton, Johnny (2022 թ․ հունվարի 20). «British-Belgian teen becomes youngest woman to fly solo round the world». Reuters (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 21-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Ives, Mike (2021 թ․ օգոստոսի 25). «Teenage Aviator Aims to Be Youngest Woman to Circle the Globe Solo». The New York Times. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Teenage pilot Zara Rutherford begins solo round-world record bid». BBC News. 2021 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  8. «Zara Embarks On World Record Flight Attempt». www.stswithuns.com. 2021 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  9. 9,0 9,1 9,2 PA Media (2021 թ․ հուլիսի 26). «Student, 19, hopes to be youngest woman to fly solo around the world». The Guardian. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  10. 10,0 10,1 El-Bawab, Nadine (2021 թ․ դեկտեմբերի 15). «Zara Rutherford tries to break record for youngest pilot to fly solo around the world». ABC News. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 18-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Cairns, Rebecca (2021 թ․ օգոստոսի 18). «This teenage aviator hopes to be the youngest woman to fly solo around the world». CNN. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  12. «ICDSoft Is the Main Sponsor of a World Record Attempt». www.icdsoft.com. 2021 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.,
  13. 13,0 13,1 Branson, Holly (2021 թ․ օգոստոսի 12). «Supporting Zara Rutherford's solo flight around the world». Virgin Group. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  14. «People Fly Technology - Fly Solo Around The World». tmc-employeneurship.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  15. Ashworth, James (2021 թ․ օգոստոսի 18). «Zara Rutherford lands at Popham Airfield in record attempt». www.basingstokegazette.co.uk. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  16. Hendry, Alan (2021 թ․ օգոստոսի 20). «Zara heading for Greenland in aviation record bid after stopping off in Wick». www.johnogroat-journal.co.uk. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 «Arrivals Board». FlyZolo.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 Pop, Valentina (2022 թ․ հունվարի 7). «A teen pilot flies around the world and into the record books». The Financial Times. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  19. Wildes, Michael (2021 թ․ նոյեմբերի 3). «Pilot Attempting Around-the-World Flight Hits Halfway Point». www.flyingmag.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  20. 20,0 20,1 De Abreu, Kristine (2021 թ․ դեկտեմբերի 16). «Zara Rutherford Hurries to Malaysia Ahead of Super-Typhoon». explorersweb.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  21. «Teen solo pilot gets an assist from KLM during around-the-world flight». nltimes.nl. 2021 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 18-ին.
  22. Orban, André (2021 թ․ դեկտեմբերի 12). «Belgian-British teenager Zara Rutherford lands in Korea on her solo world tour with the help of a KLM pilot she wants to thank». www.aviation24.be. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  23. «Teen aviator Zara Rutherford lands historic flight in Seoul». CNN Travel. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 18-ին.
  24. Everington, Keoni (2021 թ․ դեկտեմբերի 15). «Teen global aviator raves about Taiwanese bubble tea». Taiwan News. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  25. Lee Hsin-Yin (2021 թ․ դեկտեմբերի 15). «Female teen aviator tests mettle in round-the-world flight». Focus Taiwan. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  26. Matias Pizarro, Shirley (2021 թ․ դեկտեմբերի 15). «EXCLUSIVE: Eyeing Guinness record, teen Belgian lady pilot lands at Clark Airport». Manila Bulletin. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  27. Abarro, Mico (2021 թ․ դեկտեմբերի 16). «Teen aviator on record solo flight skips 2nd stop in PH». ABS-CBNnews.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  28. 28,0 28,1 Clarke, Kelly (2022 թ․ հունվարի 4). «Meet the teenage pilot who battled thunderstorms in her around-the-world solo flight». www.thenationalnews.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  29. «Coimbatore-based company to sponsor British-Belgian teen pilot's bid to circle to globe». The Times of India. 2021 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  30. «Elgi supports Zara Rutherford in her quest to be the youngest woman to solo circumnavigate the globe». Elgi Equipments. 2021 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  31. «Youngest woman to fly solo around the world arrives in Saudi Arabia». Arab News. 2022 թ․ հունվարի 7. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զառա Ռադերֆորդ» հոդվածին։