Զառա Աբդուլաևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զառա Աբդուլաևա
Zara Abdullaeva.jpg
Ծնվել էնոյեմբերի 4, 1953(1953-11-04) (65 տարեկան)
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու
Մասնագիտությունկինոքննադատ, կինոգետ, խմբագիր, գրականագետ, արվեստագետ և թատերագետ

Զառա Աբդուլաևա (ռուս.՝ Зара Кемаловна Абдуллаева, նոյեմբերի 4, 1953(1953-11-04), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս կինոքննադատ, արվեստագետ, կինոյի տեսության և պատմության, թատրոնի, գրականության վերաբերյալ աշխատանքների հեղինակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքվում: Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ է (1975), արվեստագիտության թեկնածու(1982)[1]:

Որպես «սսոյուզտեատր» պարբերականի խմբագիր մասնակցել է «Ութ ոչ լավ պիեսներ» դրամատուրգիական ժողովածուի կազմելուն (1990): Տպագրվել է գիտական, գրական և արվեստագիտական մասնագիտացված ամսագրերում («Գիտությունների ակադեմիայի լրաբեր», «Գրականության հարցեր», «Ժողովուրդների բարեկամություն», «Նոր գրական թերթ», «Նոր աշխարհ», «Կինոյի արվեստ», «Սեանս», «Տեատր» և այլն), ինչպես նաև` ընդհանուր բնույթի հրատարակություններում («Կոմերսանտ», «Լիտերատուրնայա գազետա», «Նեզավիսիմայա գազետա» և այլն): Եղել է «Կինոյի արվեստ» ամսագրի հատուկ թղթակիցը: Գրել է կինեմատոգրաֆին նվիրված մի քանի գիրք, այդ թվում՝ մենագրություններ Ռոման Բալայանի, Ուլրիխ Զայդլի, Կիրա Մուրատովայի և Օլեգ Յանկովսկու մասին: Սերգեյ Դովլաթովի, Միխայիլ Զոշչենկոյի, Անտոն Չեխովի ստեղծագործությունների վերաբերյալ հոդվածների հեղինակ է[1]:

Մի շարք մասնագիտական մրցանակների դափնեկիր է, այդ թվում` տացել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության մրցանակ` Տարվա լավագույն գիրք անվանակարգում («Կենդանի բնություն. Ռոման Բալայանի նկարները», 1989)[1] և Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի մրցանակ (Միրոն Չերնենկոյի անվան մրցանակ՝ «Իրական կինո» քննադատական հոդվածների գրքի համար, 2003, «Փիղ» մրցանակ՝ «Կիրա Մուրատովա. Կինոյի արվեստը» գրքի համար, 2008, «Պոստդոկ. Խաղարկային-Ոչ Խաղարկային», 2011, Գիլդիայի դիպլոմ «Զայդլ: Մեթոդ» գրքի համար, (2014)[2]:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Абдуллаева Зара Кемаловна»։ Энциклопедия отечественного кино։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-05-ին։ Վերցված է 2015-09-14 
  2. «Премия «Слон»»։ Сайт Гильдии киноведов и кинокритиков России։ Վերցված է 2015-09-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]