Զաուրբեկ Սիդակով
Զաուրբեկ Սիդակով | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | ըմբիշ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 14, 1996 (29 տարեկան) |
Ծննդավայր | Բեսլան, Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, Ռուսաստան |
Ակումբ | CSKA Moscow? |
Մարզիչ(ներ) | Q112055539? |
Հասակ՝ | 175 սանտիմետր |
Քաշ | 72 ± 2 կիլոգրամ |
Զաուրբեկ Կազբեկովիչ Սիդակով[1] (օսերեն՝ Сидахъаты Хъазыбеджы фырт Зауырбег[2], մարտի 14, 1996, Բեսլան, Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, Ռուսաստան[3]), ռուս ազատ ոճի ըմբիշ, 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն (2018, 2019, 2023), 2019 թվականի Եվրոպական խաղերի չեմպիոն, Ռուսաստանի բազմակի չեմպիոն[4]։
Սպորտային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի հավաքականի անդամ 2015 թվականից։ Ապրում է Բեսլանում։ Համառուսաստանյան մրցույթներում մրցում է Խանտի-Մանսի ինքնավար շրջանի և Հյուսիսային Օսիայի համար:
2016 թվականի Եվրոպայի առաջնությունում կիսաեզրափակիչ գոտեմարտում պարտվել է լեհ ըմբիշ Մագոմեդմուրադ Գաջիևին։ Բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել է բելառուս ըմբիշ Ազամատ Նուրիկովին[5]։
2018 թվականին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում հաղթել է իր անցկացրած բոլոր գոտեմարտերում։ Եզրափակչում 2։2 հաշվով հաղթելէ վրացի ըմբիշ Ավթանադիլ Կենչաձեին և նվաճել ոսկե մեդալ[6]։
2019 թվականին Նուր-Սուլթանում կայացած աշխարհի առաջնությունում կարողացել է կրկնել իր նախկին հաջողությունը և կրկին դարձել է աշխարհի չեմպիոն։
2023 թվականին Բելգրադում կայացած աշխարհի առաջնությունում երրորդ անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակչում հաղթելով Քայլ Դեյքին[7]:
2025 թվականի ապրիլին Բրատիսլավայում կայացած Եվրոպայի առաջնությունում 74 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում պարտվել է Ալբանիայից իր մրցակցին՝ Չերմեն Վալիևին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարեկամության շքանշան ( 2021 թվականի օգոստոսի 11), հայրենական սպորտի զարգացման գործում մեծ ավանդի, սպորտային բարձր նվաճումների, հաղթանակի կամքի, ամրության և վճռականության համար, որը դրսևորվել է Տոկիոյում (Ճապոնիա) 2020 թվականի XXXII օլիմպիադայի խաղերում[8]:
- Բարեկամության շքանշան ( 2021 թվականի օգոստոսի 16, Հարավային Օսիա ), հայրենական և համաշխարհային սպորտի զարգացման գործում անձնական մեծ ավանդի, Տոկիոյի 2020 թվականի XXXII ամառային օլիմպիական խաղերում ակնառու նվաճումների համար[9]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Давид Баев и Заурбек Сидаков взяли золото на чемпионате мира по борьбе ՅուԹյուբում // iRYSTON TV
- ↑ «Сидаков Заурбек Казбекович» (ռուսերեն). Федерация спортивной борьбы России. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Аванян Тигран, Сидаков Заурбек (2019 թ․ մարտի 16). ««День рождения? Кубок мира - вот это праздник!» Заурбек Сидаков - о бремени лидера сборной» (ռուսերեն). Федерация спортивной борьбы России. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
- ↑ Колобков, Павел Анатольевич (2019 թ․ մայիսի 15). «Приказ о присвоении почетного спортивного звания «Заслуженный мастер спорта России»». Министерство спорта Российской Федерации (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Заурбек Сидаков - уступил в схватке за бронзу чемпионата Европы-2016». wrestrus.ru. Федерация спортивной борьбы России. 2016 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Заурбек Сидаков Чемпион мира-2018 по вольной борьбе. Видео финальной схватки». wrestlingua.com. 2018 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Александр Большунов. «Сидаков победил американского борца Дэйка и стал трехкратным чемпионом мира». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 11 августа 2021 года № 463 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Указ «О награждении Орденом Дружбы Сидакова З. К.»». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 5-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 44 (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիգրան Ավանյան. «Զաուրբեկ Սեդակովի հարցազրույցը փոփոխությունների մասին». ФСБР.
- «Սպորտի նախարարության հրաման» (PDF).
- «Սիդակով Զաուրբեկ Կազբեկովիչ». Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիա. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
- «Սիդակով Զաուրբեկ Կազբեկովիչ». infosport.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաուրբեկ Սիդակով» հոդվածին։ |
|
- Մարտի 14 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռուսաստանում ծնվածներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Մարզիկներ այբբենական կարգով
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Ըմբշամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներ
- Ռուս ըմբշամարտիկներ
- Ռուս օլիմպիական չեմպիոններ