Զանգվածային սպանություն Սագամիհարայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զանգվածային սպանություն Սագամիհարայում
Տեսակզանգվածային սպանություն
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
Գրոհի վայրMidori-ku?[1]
ՏեղադրանքTsukui Yamayuri-en?[1]
Տարեթիվհուլիսի 26, 2016[1]
Զոհվածներ19[1]
Վիրավորներ26[1]
Կոորդինատներ: 35°36′ հս․ լ. 139°12′ ավ. ե. / 35.600° հս․. լ. 139.200° ավ. ե. / 35.600; 139.200

Զանգվածային սպանություն Սագամիհարայում, գիշերային հարձակում ճապոնական Սագամիհարա քաղաքում գտնվող «Ցուկուի Յամայուրի Էն» հաշմանդամների պանսիոնատի վրա։ Դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 26-ին։ Սպանությունն ամենախոշորն է Ճապոնիայի հետպատերազմյան պատմության մեջ[2]։

Տեղի ժամանակով ժամը 2։30 26-ամյա Սատոսի Ուեմացուն (ճապ.՝ 植松 聖) դանակով զինված մտավ պանսիոնատի շենք և հարձակվեց այնտեղ գտնվող մարդկանց վրա։ Հարձակման արդյունքում զոհվեց 19 մարդ[3], ավելի քան 26 անձ վնասվածք ստացավ, որից 13-ը՝ ծանր[4][5][6][7][8]։

Պանսիոնատում հերթապահող աշխատակիցները ոստիկանություն կանչեցին, սակայն Ուեմացուն ինքը գնաց մոտակա ոստիկանական բաժին և հանձնվեց իշխանություններին՝ իրեն մեղավոր ճանաչելով հանցանքի մեջ[9]։ Ըստ NHK-ի՝ Ուեմացուն նախկինում աշխատել է այդ պանսիոնատում[5][10]։ Ձերբակալման ժամանակ նա հայտարարեց, որ ցանկանում էր «աշխարհի երեսից վերացնել հաշմանդամներին»[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 障害者刺され19人死亡 相模原の施設、26人負傷 出頭した26歳元職員を逮捕 // 朝日新聞朝日新聞社, 2016.
  2. «Самое массовое убийство в послевоенной Японии. Главное: В интернате для инвалидов в городе Сагамихара убиты 19 человек — Meduza»։ meduza.io։ Վերցված է 2016-8-1 
  3. McCurry Justin (25 July 2016)։ «Japan knife attack: 19 killed and dozens wounded in stabbing»։ The Guardian։ Վերցված է 25 July 2016 
  4. Grinberg Emanuella (25 July 2016)։ «Japan knife attack: At least 19 dead»։ CNN։ Վերցված է 26 July 2016 
  5. 5,0 5,1 «19 killed, 45 injured as knife-wielding man goes on rampage at medical facility near Tokyo»։ Russia: RT։ 25 July 2016։ Վերցված է 25 July 2016 
  6. Mallard William, Beech Eric, Herskovitz Jon (25 July 2016)։ «Nineteen feared dead after knife attack in Japan: media reports»։ Reuters։ Վերցված է 25 July 2016 
  7. Rich Motoko (25 July 2016)։ «At Least 15 Are Killed in Knife Attack Near Tokyo»։ The New York Times։ Վերցված է 25 July 2016 
  8. «At least 15 people reported dead in knife attack in Japan»։ The Washington Post։ 25 July 2016։ Վերցված է 25 July 2016 
  9. «Japan knife attack: 19 killed and dozens wounded in care centre stabbing»։ The Guardian։ 2016-07-25։ Վերցված է 2016-07-25 
  10. http://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20160726_08/
  11. Sagamihara stabbings: Live updates as crazed knifeman goes on bloody rampage 'killing 19 in Japan and wounding dozens' - Mirror Online

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]