Զանգվածային սպանություն Նախոն Ռատչասիմայում (2020)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգվածային սպանություն Նախոն Ռատչասիմայում (2020)
Տեսակզանգվածային սպանություն
ԵրկիրԹաիլանդ
Գրոհի վայրՍուրատհամպհիտակ, Թաիլանդ
ՏեղադրանքTerminal 21 Korat?, Suratham Phithak Military Camp? և Նախոնռաչասիմա
Տարեթիվ2020, փետրվարի 8
Գրոհի միջոցԳերիներ վերցնել, Զանգվածային սպանություն
ԶենքHK33, Smith & Wesson Model 29[1]
Զոհվածներ30 (ներառյալ հանցագործին)[2]
Վիրավորներ58+ (32 ծանր)
Ահաբեկիչների քանակ1
Պատանդներ16
ԿասկածյալՋակրապանտ Տոմմա

Զանգվածային սպանություն Նախոն Ռատչասիմայում, 2020 թվականի փետրվարի 8-ին Թաիլանդի Նախոն Ռատչասիմա քաղաքում տեղի ունեցած հանցագործություն, որի ընթացքում Թաիլանդի թագավորական բանակի զինվորի գործողությունների արդյունքում 26 մարդ է սպանվել և ևս 63-ը վնասվածք են ստացել[3]։ Ամեն ինչ սկսվել է, երբ հանցագործը սպանել է իր հրամանատարին և ևս երկու այլ սպաների Սուրատհամպհիտակ (ค่ายสุรธรรมพิทักษ์) ռազմական ճամբարում։ Հետո կասկածյալը զենք և ռազմական HMMWV է գողացել և գնացել դեպի Terminal 21 մոլ, որտեղ սկսել է կրակել գնորդների վրա[4]։ Հարձակման ընթացքում կասկածյալը նամակ է տեղադրել սոցիալական կայքերում[3]։ Դա ամենամահաբեր զանգվածային սպանությունն է երկրի պատմության մեջ[5]։

Հրաձգություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրատհամպիտհակ ռազմական ճամբար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաձգությունը սկսել է ժամը մոտ 15։ 30-ին տեղի ժամանակով Սուրատհամպիտհակ ռամզական ճամբարում, երբ կասկածյալը, որը նույնականացվել է որպես 32-ամյա սերժանտ մայոր Ջակրապանտ Տոմմա (จัรรพนนธ์ ถมมา), ընդհարվել է իր հրամանատարի հետ, որը նույնականացվել է որպես գնդապետ Անանտարոտ Կրասաե, գողացել նրա զենքը և սպանել նրան։ Հետո նա ուղղել է ատրճանակի փողը Կրասաեի զոքանչի վրա, սպանելով նրան հանցագործության տեղում։ Դրանից հետո Տոմման գողացել է գրոհիչ հրացան, սպանելով ևս մեկ զինվորի։ Հետո նա Համեր է գողացել և վիրավորել վարորդին։ Տոմման փախչել է և սկսել է կրակել երկու ոստիկանների և երկու քաղաքացիների վրա, վիրավորելով նրանց։ Սպաները շատ վնասվածքներ են ստացել[6]։

Terminal 21 Korat մոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փախուստից հետո նա սկսել է կրակել փողոցում, այդ թվում նաև բուդդայական տաճարի մոտ[6]։ Հետո Տոմման ժամանել է Terminal 21 Korat առևտրի կենտրոն, որտեղ նա դուրս է եկել մեքենայից և սկսել կրակել մարդկանց վրա, մինչև սննդի պատրաստման համար գազի գլանը պայթեցնելը։ Նա 21 քաղաքացի է սպանել, որոնցից չորսը մահացել են հիվանդանոցում։ Հետո նա տասնվեց պատանդ է վերցրել մոլի չորրորդ հարկում։ Հանցագործն իր գործողությունների ժամանակ ուղիղ եթեր էր վարում ֆեյսբուքով, կիսվում էր լուսանկարներով և մեմերով իր կայքէջում, և նրա հաշիվը ի վերջո ջնջվել է Ֆեյսբուքի կողմից[7]։

Ոստիկանները և զինվորները պաշարել են առևտրի կենտրոնը և պահանջել, որ Տոմման հանձնվի, ինչին նա պատասխանել է, սպանելով մեկ ոստիկանի և վիրավորելով ևս երեքին։ Տոմման մնում էր ներսում երեք ժամ շարունակ։ Ոստիկանները կանչել էին անգամ նրա մորը, որպեսզի նա փորձի համոզել իր որդուն հանձնվել[3]։

Փետրվարի 9-ին, տեղի ժամանակով ժամը 9։ 13-ին, ոստիկանությունը հայտնել է, որ հանցագործը սպանվել է ոստիկանության աշխատողների կողմից[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Расте броят на убитите в нападението в Тайланд, спецчасти щурмуваха търговския център - Азия». Novini.bg.
  2. «สูญเสีย! ผู้เสียชีวิตจากเหตุกราดยิงโคราชเพิ่มเป็น 30 คน» [Loss! Death toll of Korat shooting rampage rises to 30]. Thai PBS (թայերեն). 2020 թ․ փետրվարի 9. Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Thailand shooting: Soldier who killed 26 is shot dead». BBC. 2020 թ․ փետրվարի 8.
  4. «Thai commandos kill rogue soldier who shot dead 26 people». Al Jazeera. 2020 թ․ փետրվարի 8.
  5. Sakchai Lalit; Tassanee Vejpongsa (2020 թ․ փետրվարի 9). «Thai army sergeant who killed at least 26 shot dead in mall, officials say». USA Today. Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. 6,0 6,1 «Korat carnage death toll 27; suspect had conflict with his commander: PM». Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  7. Sumon, Nat; van Hagen, Isobel; McCausland, Phil (2020 թ․ փետրվարի 8). «Thai soldier dead after killing at least 26 in shooting rampage» (անգլերեն). NBC News. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  8. «ด่วน! วิสามัญฆาตกรรมมือกราดยิงโคราช เสียชีวิต 20 คน» [Breaking! Korat gunman shot dead, 20 killed]. Thai PBS. 2020 թ․ փետրվարի 9. Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.