Զանգվածային սպանություն Կերչի պոլիտեխնիկական քոլեջում
Զանգվածային սպանություն Կերչի պոլիտեխնիկական քոլեջում | |
---|---|
Կասկածյալ Վլադիսլավ Ռոսլյակովը, հրացանով զինված, իջնում է աստիճաններով։ Տեսահսկող սարքի նկարածն է, 2018 թվական հոկտեմբերի 17 | |
Սպանության ձև | հրաձգություն, պայթյուն |
Կոորդինատներ | |
Սպանության դրդապատճառ | սովորողների և քոլեջի աշխատակազմի սպանություն |
Ամսաթիվ | 2018 թվականի հոկտեմբերի 17 |
Ժամանակ | մոտ 11:40 (Մոսկվայի ժամանակով, UTC+3)[1] |
Սպանվածներ | 21 (ներառյալ՝ կասկածյալը) |
Վիրավորներ | 70 |
Զենք՝ | Hatsan Escort օդամղիչ հրացան (հավանաբար)[2][3], մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարք, Մոլոտովի կոկտեյլով լցված շիշ[3] |
Զանգվածային սպանությունը Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 17-ին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ սովորողների և ուսումնական հաստատության աշխատակիցներից մահացել է 21 մարդ, տուժել է 73 մարդ[4]։
Իրադարձությունների ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետաքննության ընթացիկ վարկածի համաձայն՝ 2018 թվականի հոկտեմբերի 17-ին մոտավորապես 11:40 (Մոսկվայի ժամանակով, UTC+3)[1] կատարված հանցագործության կասկածյալ Վլադիսլավ Ռոսլյակովը, իր մոտ ունենալով հատուկ պայթուցիկ սարքեր և օդամղիչ հրացան, ցանկապատի վրայով ներթափանցել է Կերչի պոլիտեխնիկական քոլեջի տարածք, պահեստային մուտքով մտել է շենք և բարձրացել երկրորդ հարկ[5][6][7]։
Երկրորդ հարկում թողնելով հրացանով պայուսակը՝ Ռոսլյակովը իջնում է առաջին հարկ։ Որոշ ժամանակ երիտասարդը գտնվում է քոլեջի բեմահարթակի վրա, հետո գնում է դեպի ճաշարան, որտեղ թողնում է պայուսակը, որի մեջ ինքնաշեն պայթուցիկ սարք կար, այնուհետև հեռանալով անվտանգ վայր՝ գործի է գցում սարքը։ Հետո՝ նորից վերադառնալով երկրորդ հարկ՝ Ռոսլյակովը զինվում է օդամղիչ հրացանով և թիրախավորված կրակ է բացում բոլոր նրանց ուղղությամբ, ովքեր նրա տեսադաշտում էին[5][6][7]։
Ըստ որոշ ականատեսների՝ ընդհանուր առմամբ մի քանի պայթյուն է եղել, ինչպես նաև լսվել են հրազենից արձակված կրակոցներ, ինչը ենթադրության պատճառ էր դարձել, թե հարձակվողները կարող են մի քանիսը[8][9] լինել։ Новая газета հրատարակությունը փոխանցում էր քոլեջի ուսանող Վիկտորի խոսքերը, ով նշում էր, որ լսել է ավելի քան 10 կրակոց, ընդ որում՝ նրա խոսքերով՝ դրանք եղել են հատ-հատ կրակոցներ, ոչ թե ավտոմատացված հերթականությամբ[1]։
Հանցագործությունը կատարելուց հետո Ռոսլյակովը գնացել է քոլեջի գրադարան, որտեղ, հետաքննության վարկածի համաձայն, ինքնասպանություն է գործել՝ զենքից[6][7][10] ինքն իր գլխին կրակելով։
Ժամը 11:48-ին «Ալֆա» անվտանգության ապահովման մասնավոր հաստատությունը կատարվածի մասին ահազանգ ստացավ (քոլեջը «Ալֆա»-ի պահպանության ներքո գտնվող հաստատություն է). հերթապահ խումբը քոլեջ հասավ 10 րոպե անց[11]։ Գրեթե նույն ժամանակահատվածում հարձակման մասին հաղորդում ստացան իրավապահ մարմինները և քաղաքի՝ արտակարգ իրավիճակների կայանը։ Ժամը 12:00-ին տեղ է հասնում շտապ բժշկական օգնության անձնակազմը, սկսվեց տուժողների էվակուացիա, 12:40 քոլեջի շենքն ամբողջությամբ շրջափակված էր ուժային կառույցների աշխատակիցների կողմից։ Ավերակների մեջ մնացածներին դուրս հանելու և տեղանքում աշխատանքներ իրականացնելու համար Ռուսաստանի ռազմական շրջանի կողմից ներգրավվեց 200 ռազմական ծառայող և մոտ 100 միավոր ծանր տեխնիկա[6]։
Զոհեր և վիրավորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարձակման արդյունքում ընդհանուր առմամբ զոհվեց 21 մարդ՝ 15 ուսանող, քոլեջի 5 աշխատակից և ինքը՝ հավանական հանցագործը։ Ղրիմի բժշկական կենտրոնի հաղորդած տվյալների համաձայն՝ վիրավորների և տուժողների ընդհանուր թիվը կազմում է 73, նրանցից 47-ը հոսպիտալացվել է[12]։
- Սերգեյ Ալեքսանդրովիչ Ստեփանենկո, ծնվ.՝ 30.08.2003
- Ռոման Վալերևիչ Կարիմով, ծնվ.՝ 16.09.1997
- Լյուդմիլա Ալեքսանդրովնա Ուստենկո, ծնվ.՝ 15.10.1953
- Եգոր Անդրեևիչ Պերեպելկին, ծնվ.՝ 04.09.1999
- Աննա Ալեքսանդրովնա Ժուրավլյովա, ծնվ.՝ 27.12.1998
- Վլադիսլավ Եվգենևիչ Վերդիբոժենկո, ծնվ.՝ 23.08.2003
- Ալինա Սերգեևնա Կերովա, ծնվ.՝ 28.05.2002
- Ռուսլան Վալերևիչ Լիսենկո, ծնվ.՝ 03.11.2000
- Ռուդեն Ռիշատովիչ Ջուրաև, ծնվ.՝ 21.11.2001
- Վլադիսլաբ Վիտալևիչ Լազարև, ծնվ.՝ 06.09.1999
- Ալեքսեյ Վիտալևիչ Լավրինովիչ, ծնվ.՝ 12.09.1999
- Նիկիտա Դանիլովիչ Ֆլորենսկի, ծնվ.՝ 26.06.2002
- Դանիլ Իգորևիչ Պիպենկո, ծնվ.՝ 29.08.2002
- Դարյա Ալեքսանդրովնա Չեգերեստ, ծնվ.՝ 15.10.2002
- Ալեքսանդր Վլադիմիրովիչ Մոիսենկո, ծնվ.՝ 27.06.1972
- Անաստասիա Վյաչեսլավովնա Բակլանովա, ծնվ.՝ 01.11.1991
- Սվետլանա Յուրևնա Բակլանովա, ծնվ.՝ 12.07.1961
- Լարիսա Բորիսովնա Կուդրյավցևա, ծնվ.՝ 14.03.1956
- Քսենիա Ալեքսանդրովնա Բոլդինա, ծնվ.՝ 28.11.2000
- Վիկտորյա Վիտալևնա Դեմչուկ, ծնվ.՝ 04.04.2001 (մահացել է ոտքն անդամահատելուց հետո՝ Մոսկվա տեղափոխելու ճանապարհին)
- Վլադիսլավ Իգորևիչ Ռոսլյակով, ծնվ.՝ 02.05.2000 (կասկածյալ)
Կասկածյալի ինքնությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանցագործության կատարման մեջ կասկածյալ հանդիսացող ը 18-ամյա Վլադիսլավ Իգորևիչ Ռոսլյակովն է (ծնվ.՝ 2000 թվականի մայիսի 2-ին)[16], նրա մարմինը՝ հրազենային վնասվածքով, հայտանաբերվել է քոլեջի գրադարանում. հետաքննությունը ենթադրում է, որ հարձակվողը հետո ինքնասպան է եղել՝ գլխին կրակելով[17]։
Զանգվածային լրատվության միջոցների հաղորդումների համաձայն՝ Ռոսլյակովը Կերչի պոլիտեխնիկական քոլեջում գրանցվել է 2015 թվականին և սովորում էր «Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրասարքավորման մոնտաժ, կարգավորում և շահագործում»[18] բաժնի 4-րդ կուրսում։
«РИА Новости» տեղեկատվական գործակալության աղբյուրն իրավապահ մարմիննեին հայտնել է, որ Ռոսլյակովն իր գործողությունները պլանավորել է 2017 թվականի հունվարից և միայնակ է գործել[19]։
Հոկտեմբերի 17-ի իրադարձություններից ընդամենը որոշ ժամանակ առաջ նա օրինական ճանապարհով ձեռք է բերել Hatsan հրազեն[3]), դրա համար ստացել է համապատասխան թույլտվությունը[20][21]։
Վլադիսլավը 2018 թվականի հուլիսի 18-ին գրանցվել էր Սիմֆերոպոլի՝ զենքի հետ վարվելու պարապմունքներին, որտեղ անցկացվում էր վեցժամյա դասընթաց, դասավանդում էին անվտանգության տեխնիկա և զենքի հետ վարվելու կանոններ, ինչպես նաև առաջին բուժօգնության ցուցաբերում։ Դասընթացին մասնկացելուց հետո Վլադիսլավին վկայական տրվեց[22]։ 2018 թվականի սեպտեմբերի 13-ին Ռոսլյակովը Կերչի «Բազե» զենքի խանութից ձեռք բերեց կարտեչով 150 փամփուշտ[11]։
Ենթադրյալ հանցագործի գործողությունների և դրանց հաջորդականության հիման վրա միանգամից մի քանի հրատարակություն ենթադրեց, որ գրոհը ոգեշնչված է եղել Կոլումբայնի ավագ դպրոցի զանգվածային սպանություններով, որոնք տեղի էին ունեցել 1999 թվականին. իր տեսքով Ռոսլյակովը գուցե ընդօրինակում էր ոչ միայն Էրիկ Հարրիսին, այլև կինոնկարում[1][23]՝ նրա գեղարվեստական կերպարին։
Հետաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատարվածից քիչ անց Ռուսաստանի հակաահաբեկչական կոմիտեն հայտարարեց քոլեջում՝ ռումբի պայթեցման արդյունքում տեղի ունեցած պայթյունի մասին, Ղրիմի Հանրապետության իշխանությունները հայտարարեցին արտակարգ դրության մասին։ Իսկզբանե Ռուսաստանի Դաշնության ազգային գվարդիայի դաշնային ծառայությունը և ՌԴ քննչական կոմիտեն տեղի ունեցածը դիտարկում էին որպես ահաբեկչական գործողություն[24][25][26], սակայն հետո հարուցված քրեական գործը վերաորակավորվեց՝ քննությամբ դիտարկվեցին հանցագործության նախանշանները՝ նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի «ա» և «ե» կետերով (հանրության համար վտանգավոր եղանակով 2 և ավելի անձանց սպանություն)[27]։
Զանգվածային սպանության մասին գործով նշանակվեցին դատաբժշկական, բալիստիկական և այլ փորձաքննություններ։ Կասկածյալ Վլադիսլավ Ռոսլյակովին նշանակվեց հետմահու դատահոգեբուժական փորձաքննություն։ Իրավապահ մարմինների կողմից խուզարկություններ իրականացվեցին այն բնակտարածքներում, որոնք պատկանում էին Ռոսլյակովի հարազատներին, և այն վարձակալած բնակարանում, որտեղ ենթադրյալ մարդասպանը բնակվում էր մոր հետ, ինչպես նաև առգրավվեցին առարկաներ, որոնք հետաքննության համար նշանակություն ունեին[28]։
Ուկրաինա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղրիմի Ինքնավար Հանրապետության դատախազությունը, որը տեղակայված է Կիևում, քրեական գործ հարուցեց՝ հանցագործության նախանշաններով՝ ըստ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշների (ահաբեկչական գործողություն, որը հանգեցրել է մարդկանց մահվան)[29]։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Ռուսաստան. Կերչի բնակիչները հարգանքի տուրք են մատուցում Կերչի քոլեջի անմեղ զոհերի հիշատակին / Ruptly |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին մամաուլում համատեղ հայտարարությամբ հանդես գալու շրջանակներում՝ երկկողմ հանդիպման ժամանակ, մեկ րոպե լռությամբ[30] հարգեցին Կերչի քոլեջի զոհերի հիշատակը։ Պետությունների ներկայացուցիչների կողմից նախապես ծրագրված պայմանավորվածությունները հետաձգվեցին[31]։ Ողբերգության հետ կապված ցավակցություններ հայտնեցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը[32][33], Հայաստանի Նախագահ Արմեն Սարգսյանը[34], Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն[35]։ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ուկրաինական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ցավակցություններ հայտնեց ուկրաինացիներին, ովքեր Կերչի
[36] ողբերգության արդյունքում կորցրել էին իրենց զավակներին։ 2018 թվականի հոկտեմբերի 18-ը, 19-ը և 20-ը Ղրիմի Հանրապետությունում և Սևաստոպոլում հայտարարվեցին սգո օրեր[37][38]։ Հոկտեմբերի 19-ը սգո օր հայտարարվեց նաև Տերնոպոլի մարզում[39]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Жилин И. (2018 թ․ հոկտեմբերի 17). «Керченский колумбайн?». Новая газета. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Эксперты рассказали о ружье, которое, возможно, было у керченского стрелка». ՌԻԱ Նովոստի. 2018 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Арсенал, собранный для убийства». Коммерсантъ. 2018 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Число погибших при нападении на керченский колледж возросло до 21». ՌԻԱ Նովոստի. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ 5,0 5,1 «Опубликовано видео момента взрыва и расстрела в колледже в Керчи». Интерфакс. 2018 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Массовое убийство в керченском колледже: хронология трагедии». РИА Новости Крым. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Маршрут керченского стрелка отследили по камерам». Lenta.ru. 2018 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Соколов И. (2018 թ․ հոկտեմբերի 17). ««Погибшие скончались от огнестрельных ранений»: число жертв ЧП в Керчи возросло до 19». RT.
- ↑ Фролова М. (2018 թ․ հոկտեմբերի 17). ««Убивали всех, кого могли найти»». Lenta.ru.
- ↑ Бороднева О. (2018 թ․ հոկտեմբերի 17). «Массовое убийство в керченском колледже: хронология событий». Звезда.
- ↑ 11,0 11,1 «Керченский убийца использовал недостатки охраны колледжа». НТВ. 2018 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Число пострадавших в колледже в Керчи выросло». Lenta.ru. 2018 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Список погибших в Керченском политехническом колледже». Официальный сайт администрации города Керчи. 2018 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «Полный список погибших в результате ЧП в Керчи». РИА Новости Крым. 2018 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Фото погибших во время нападения на колледж в Керчи». Комсомольская правда. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ МК, 18 октября 2018. Врач, выдавший Рослякову справку об оружии, объяснил мотивы
- ↑ «Установлена личность молодого человека, расстрелявшего людей в керченском колледже». Официальный сайт Следственного комитета Российской Федерации. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Подозреваемый в совершении теракта в Керчи имел разрешение на хранение оружия». Известия. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Источник рассказал о подготовке керченского стрелка к преступлению». РИА Новости. 2018 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Подозреваемый в стрельбе в Керчи получил разрешение на оружие легально». Российская газета. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Горяшко С. (2018 թ․ հոկտեմբերի 18). «Стрельба в Керчи: как Росляков получил оружие и где взял деньги?». BBC Русская служба. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Погорелов Д. (2018 թ․ հոկտեմբերի 18). ««Владислав Росляков из Керчи учился стрелять всего 6 часов»: рассказ инструктора». Московский Комсомолец. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Roth, Andrew (2018 թ․ հոկտեմբերի 17). «Crimea college attack: student carries out mass shooting in Kerch» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Песков заявил, что при расследовании взрыва в Керчи рассматривается версия теракта» (ռուսերեն). ТАСС. 2018 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. «Пресс-секретарь президента РФ Дмитрий Песков заявил, что версия теракта рассматривается в качестве причины взрыва в колледже в Керчи.»
- ↑ «Теракт в колледже в Керчи совершил его учащийся. Он застрелился». tass.ru. ТАСС. 2018 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ ««Версию теракта в Керчи нельзя исключать!»». radiovesti.ru. Вести ФМ. 2018 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Взрывы в Керчи передумали считать терактом». Lenta.ru. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «СК России продолжает устанавливать обстоятельства массового убийства в Керчи». Официальный сайт Следственного комитета Российской Федерации. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Прокуратура Украины возбудила дело о «террористическом акте» в Керчи». Regnum. 2017 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Пресс-конференция Путина и египетского лидера началась с минуты молчания в память о погибших в Керчи». RT. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Источник: переговоры Путина и ас-Сиси отменили из-за трагедии в Керчи». РИА Новости. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Пашинян выразил соболезнования России». Рамблер/новости (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Նախագահ Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Меркель и Лукашенко выразили соболезнования в связи с трагедией в Керчи». ТК «Звезда». 2018 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Порошенко выразил соболезнования потерявшим детей в Керчи украинцам». РБК. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Указ главы Республики Крым от 17 октября 2018 года № 306-У "Об объявлении траура в связи с трагическими событиями в городе Керчи"». Российская газета. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «В Севастополе объявлен трехдневный траур из-за трагедии в Керчи». РИА Новости. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «На Тернопольщине объявили день траура из-за событий в Керчи». Зеркало недели. 2018 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Առաջին լուսանկարները Կերչի քոլեջից՝ զինված հարձակումից հետո». Фоторепортаж. Газета.Ru. 2018 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
- «Զանգվածային լրատվության միջոցները հրապարակել են Կերչի ողբերգության զոհերի լուսանկարները». Tengrinews. 2018 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.