Զանգվածային սպանություն Բագայում (2015)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգվածային սպանություն Բագայում
Տեսակսպանդ և զանգվածային սպանություն
Երկիր Նիգերիա
ՏեղադրանքBaga?
Գրոհի նպատակNigerian Army? և բնակչություն
Տարեթիվհունվարի 3, 2015-հունվարի 7, 2015 հունվարի 7, 2015
Զոհվածներ100 մարդ և 150 մարդ

Զանգվածային սպանություն Բագայում, Նիգերիայի հյուսիս-արևելքում, Բոռնո նահանգի Բագա քաղաքում 2015 թվականի հունվարի 3-ից մինչև 7-ը հինգ օրվա ընթացքում «Բոկո հարամ» իսլամիստական ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացրած զանգվածային սպանությունների շարք, ըստ որոշ տվյալների, որոնք շարունակվում են մինչ օրս։ Amnesty International-ի հունվարի 9-ի հայտարարության համաձայն, «Բոկո հարամը», որը վերահսկողություն է սահմանել Բագայի և երկրի հյուսիս-արևելքի այլ քաղաքների նկատմամբ, պատասխանատու է 2000-ից ավելի մարդկանց, այդ թվում՝ երեխաների և տարեցների մահվան համար[1]։

2015 թվականի հունվարի 3-ին «Բոկո հարամ» զինված ջոկատները գրավել էին Նիգերիայի բանակի ռազմակայանը Բագա քաղաքի մոտ, «Multinational Joint Task Force» կազմակերպության նախկին կենտրոնակայանը, որտեղ տեղակայված էին զորքեր Չադից, Նիգերից և Նիգերիայից, որից հետո, ըստ հաղորդումների, ձեռնամուխ են եղել լայնածավալ և ոչ ընտրովի զանգվածային սպանությունների, որոնք իբր ավարտվել են հունվարի 7-ին։ Ավելի ուշ հաղորդագրությունները սահմանում են սպանություններից կորուստները որպես «ծանր», սակայն զոհերի ճշգրիտ թիվը տվյալ պահին որոշված չէ։ Տեղի պաշտոնյաները հղում են արել տեղի բնակիչների ցուցմունքներին, որոնք կարողացել են փախչել գրոհայիններից, նշում են, որ 2000-ից ավելի մարդ է սպանվել կամ անհետ կորել, մինչդեռ մեկ այլ զեկույցում նշվում է, որ կոտորածների ժամանակ զոհվել է առնվազն 100 մարդ[2][3][4][5]։

Նիգերիական կառավարության որոշ պաշտոնյաներ, սակայն, հերքում են տեղի պաշտոնյաների և միջազգային ԶԼՄ-ների զոհերի թվի մասին տվյալները՝ պնդելով, որ իրականում դրանք այնքան էլ շատ չեն, կամ էլ պնդում են, որ կոտորածներն ընդհանրապես չեն եղել, և Նիգերիայի զորքերը հետ են մղել «Բոկո հարամի» գրոհայինների հարձակումը[6]։

Ըստ հաղորդումների՝ Բագա և առնվազն 16 այլ քաղաքներ և ավաններ, ըստ էության, ավերվել են, ավելի քան 30 500 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները և փախչել, շատ մարդիկ փորձել են հատել սահմանը՝ փախչելու համար, սակայն շատերը խեղդվել են Չադի լճում կամ հայտնվել են այս լճի կղզիներում[2][5]։ Որոշ տվյալներով՝ սպանությունների շարքը Բոռնո նահանգի տարածքի 70%-ի վրա «Բոկո հարամ»-ի վերահսկողության հաստատման հետևանք է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 周虹汶(譯) (2015 թ․ հունվարի 11). «博科聖地殺兩千人 倖存者踩屍逃難». 自由時報. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  2. 2,0 2,1 «Boko Haram destroys at least 16 villages in NE Nigeria: officials». Business Insider. Agence France-Presse. 2015 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  3. 3,0 3,1 «Boko Haram crisis: Nigeria's Baga town hit by new assault». BBC World News. British Broadcasting Corporation. 2015 թ․ հունվարի 8. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  4. Smith, Alexander (2015 թ․ հունվարի 8). «Boko Haram Torches Nigerian Town of Baga; 2,000 Missing: Senator». NBC News. National Broadcasting Company. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  5. 5,0 5,1 «Boko Haram kills dozens in fresh raids in Nigerian town». Thomson Reuters. Reuters. 2015 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  6. Olanrewaju, Timothy (2015 թ․ հունվարի 9). «One week after Boko Haram attack, corpses litter Baga». The Sun (Nigeria). Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.