Զանազան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԴալԶանազանար
Զանազան
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Նշանակությունգեղեցիկ, չքնաղ
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԶան, Զանի
Կապված հոդվածներ«ԴալԶանազանար» սկսվող էջեր

Զանազան, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն զանազան բառից, որ թեև այժմ «տեսակ-տեսակ» իմաստն ունի, բայց Ոսկեդարյան հայերենում նշանակում էր «գեղեցիկ, չքնաղ», և այս իմաստն է որ ներկա է նաև այս անվան մեջ։ Գործածվել է 17-18-րդ դարերում։ Հիշատակվել է 1655[1], 1666[2], 1684[3], 1796[4] թվականներին։ Ամենաուշ ձևերից է Զանեզանը, որը հիշատակվել է 1801 թվականին[5]։ Անվան կրճատ ձևերն են՝ Զան կամ Զանի[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ձեռագիր Վասպուրական 553
  2. Ձեռագիր Սանաս․ 5 բ
  3. Ձեռագիր Վասպուրական 963
  4. Էֆիմ․ 448
  5. Ձեռագիր Բուլգ․ ՀԱ 1937, 577
  6. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 166 — 682 էջ։