Զայնաբ Բիիշևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զայնաբ Բիիշևա
բաշկիրերեն՝ Зәйнәб Абдулла ҡыҙы Биишева
Ծնվել էհունվարի 15, 1908(1908-01-15)
Մահացել էօգոստոսի 24, 1996(1996-08-24) (88 տարեկան)
Մահվան վայրՈւֆա, Ռուսաստան
ԳերեզմանMuslim Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունOrenburg Bashkir Pedagogical College?
Մասնագիտությունբանաստեղծուհի, դրամատուրգ և գրող
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Զայնաբ Աբդուլովնա Բիիշևա (բաշկիրերեն՝ Зәйнәб Абдулла ҡыҙы Биишева, հունվարի 15, 1908(1908-01-15) - օգոստոսի 24, 1996(1996-08-24), Ուֆա, Ռուսաստան), Բաշկորտոստանի ժողովրդական գրող, արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Օրենբուրգի բաշկիրական մանկավարժական ուսումնանարանը[1]։ Ուսումը վերջացնելուց հետո 1929—1931 թվականներին աշխատել է Բայմակսկի շրջանի Տեմյասովո գյուղի դպրոցում որպես ուսուցչուհի։ Որակավորման բարձրացման համար դասընթացի ավարտց հետո (1931) եղել է եղել է Բաշկիրական գրահրատարակչության և «Պիոներ» ամսագրի խմբագիր (այստեղ է 1930 թվականին հրատարակվել Զայնաբ Բիիշևայի առաջին «Ջրվեժների մոտ» պատմվածքը)։

Առաջին գիրքը՝ «Պարտիզան տղան» լույս է տեսել 1941 թվականին։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ է 1946 թվականից։ 1993 թվականին ստացել է «Բաշկորտոստանի ժողովրդական գրող» կոչումը։ Տարբեր լեզուներով հրատարակել է ավելի քան վաթսուն գիրք։

Զայնաբ Բիիշևան գրել է տարբեր ժանրերով։ Նրա գրչին են պատկանում բազմաթիվ ստեղծագործություններ երեխաների և պատանիների համար, այդ թվում «Ընկերություն» վիպակը, «Լինենք ընկերներ» պատմվածքը, տասնյակ բանաստեղծություններ և հեքիաթներ։ «Սալավատի վերջին մենախոսությունը» պոեմը նվիրված է ազգային հերոս Սալավատ Յուլաևի կերպարի բացահայտմանը։

Թաղված է Ուֆայի մուսուլմանական գերեզմանոցում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]