Զամկա վանական համալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զամկա վանական համալիր
ռումիներեն՝ Mănăstirea Zamca
Հիմնական տվյալներ
ՏեսակՀայ Առաքելական Եկեղեցի և վանք
ԵրկիրՌումինիա Ռումինիա
ՏեղագրությունՍուչավա[1]
ՀասցեStr. Zamca f.n., municipiul Suceava[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1401
Ժառանգության կարգավիճակՌումինիայի ազգային պատմական հուշարձան[1]
Հիմնադրված1401
Առաջին հիշատակում1401
Քարտեզ
Քարտեզ
 Zamca monastery Վիքիպահեստում

Զամկա վանական համալիր (ռումիներեն՝ Mănăstirea Zamca), հայկական վանական համալիր, որը գտնվում է Ռումինիայի Հարավային Բուկովինա մարզի Սուչավա քաղաքի արևմտյան հատվածում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիրը կառուցվել է 1606 թվականին հայ փախստականների կողմից, որոնք դեռևս 14-րդ դարում հաստատվել էին Մոլդովական իշխանությունում՝ հոսպոդար Ալեքսանդր Բարեպաշտի կառավարման ժամանակ։ Վանական համալիրի գլխավոր վանքի՝ Սուրբ Ավքսենտիոսի կենտրոնում է գտնվում Հագոպշի Վարդանի գերեզմանը հետևյալ գրառությամբ. «Սա Ամիրի որդի Հագոպշիի գերեզմանն է։ Նա համարվում է սուրբ եկեղեցու հիմնադիրը։ Մահացել է 1051 թվականին (Գրիգորյան օրացույցով՝ 1602)»։

Վանական զանգակատունը կառուցվել է հենց նույն տարում՝ 1606 թվականին։ Այդ տարին նշված է նաև այն քարի վրա, որը զարդարված է ծաղիկներով ու գտնվում է աշտարակի արևելյան կամարի ամենաբարձր կետում։

17-րդ դարում վանական բակի արևմտյան հատվածում գտնվող շինությունում գտնվել է Մոլդովայում հայկական եպիսկոպոսի նստավայրը։

Զամկա վանական համալիրը գտնվում է ռազմավարական կարևոր տեղանքում։ Այն շրջափակված է պատերով, որոնք ձևավորում են անհամաչափ քառանկյուն՝ ամրացված ներքին և արտքին կոնտրֆորսներով, առանց պաշտպանական աշտարակների։

1690-1691 թվականներին լեհ-թուրքական պատերազմի ժամանակ լեհ Յան III Սոբեսկին հերթական անգամ ներխուժեց Մոլդովա։ 1691 թվականի աշնանը, արշավանքից վերադառնալու ճանապարհին, պլանավորելով մոլդովական գահին նստեցնել իր որդուն՝ Յակուբին, նա լեհական կայազորները թողնում է ամրաշինական մի շարք համալիրներում, այդ թվում Նյամցի ու Սուչավայի ամրոցներում և Ագապիայի, Սեկուի ու Զամկայի վանքերում։ Լեհերն այդ ժամանակ վանքի հյուսիսային, արևելյան ու հարավային հատվածներում հողաթմբեր կառուցեցին, իսկ հողաթմբերի ու քարե արգելապատնեշների միջև խրամատներ փորեցին։ Այդ ժամանակ, հավանաբար, ի հայտ եկավ նաև վանական համալիրի Զամկա անվանումը, որն առաջացել է լեհերեն «zamek» բառից, ինչը նշանակում է «ամրոց», «ամրաշինական կառույց», «ամրաշինական վայր»։

Ճարտարապետական համալիրը բաղկացած է երեք կառույցներից՝ Սուրբ Ավքսենտիոսի հայ կաթողիկե եկեղեցուց (1551 թվական), արևելյան հատվածում գտնվող շուրջ 26 մետր բարձրություն ունեցող զանգակատնից (1606 թվական) և արևմտյան հատվածում գտնվող, սուրբ Գրիգոր զանգակատնով շինությունից (1606 թվական), որտեղ գտնվում է վանական համալիրի մուտքը։ 18-րդ դարում եկեղեցու ներքին հատվածն զարդարվել է ֆրեսկոներով։

Զամկա վանական համալիրը 2004 թվականին ներառվել է Սուչավա ժուդեցի պատմական հուշարձանների ցանկում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • I. Popovici - „Zămcile Sucevii. Contribuțiuni istorico-arheologice”, în „Crainicul cetății”, 1933, nr. 5-6, p. 82-83.
  • Leon Șimanschi - „Mănăstirea Zamca” (Ed. Meridiane, București, 1967)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զամկա վանական համալիր» հոդվածին։