Զահր Էդ Դին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զահր Էդ Դին
Ծնվել է1951

Զահր Էդ Դին Սալեհ (ծ. 1951), լիբանանցի արաբ պատմաբան։ Սովորել է Բեյրութում և Փարիզում։ Արաբական ազգային-ազատագրական պայքարի, սիոնիստական շարժման («Հայերը և արաբները պանթուրանիզմի և սիոնիզմի միջև», 1994), Լիբանանի պատմության մասին աշխատությունների հեղինակ է։

Էդ Դինի «Հայերը, ժողովուրդ և դատ» (1988) աշխատությունը նվիրված է հայկական հարցին և հայերի ցեղասպանությանը։ Էդ Դինը խոսում է հայ ժողովրդի ծագման, թուրքական լծի տակ նրա կացության, հայկական կոտորածների, 1915 թվականի Մեծ եղեռնի, նրանում թուրքերի, իմպերիալիստական պետությունների, սիոնիստական շարժման ունեցած պատասխանատվության մասին։ Գրքի վերջին գլուխը վերաբերում է Լիբանանի հայկական համայնքի պատմությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png