Զակոպանեի ոճ

Զակոպանեի ոճ (լեհ.՝ Styl zakopiański), արվեստի ոճ, որն առավել տեսանելի է ճարտարապետության մեջ, կարելի է նաև հանդիպել կահույքի և այլ առարկաների մոտ։ Ստեղծվել է ոգեշնչված Լեհաստանի Պոդհալե լեռնային տարածաշրջանի արվեստի ոճով։ Կարպատյան լեռների շենքերի վրա նկարելու ավանդույթը ստեղծել է Ստանիսլավ Վիտկևիչը, ով ծնվել է Լիտվայի Պաշայուս գյուղում և այժմ համարվում է գուրալների հիմնական ավանդույթներից մեկը։
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ 19-րդ դարում Պոդհալե մարզը դարձավ զբոսաշրջային տարածք, Զակոպանեի բնակչության թիվն սկսեց աճել։ Նոր ունևոր բնակիչների համար կառուցվեցին շվեյցարական, հետագայում ավստրո-հունգարական շալեների ոճով նոր տներ։
Զիգմունտ Գնատովսկու առանձնատունը նախագծելու համար ընտրվեց արվեստի քննադատ, ճարտարապետ, նկարիչ, վիպասան և լրագրող Ստանիսլավ Վիտկևիչը[1], ով որոշեց օտար ոճերի փոխարեն կիրառել Պոդհալեի բնիկ գուրալների ավանդույթներին բնորոշ տարրեր[2]։ Հիմնվելով Կարպատների ազգային ճարտարապետության վրա՝ Վիտկևիչը որպես մոդել օգտագործեց գուրալների գյուղի առավել համեստ, բայց հարուստ զարդարանքներով տները։ Հետագայում համադրելով մոդեռն տարրեր՝ ստացավ «Զակոպանեի ոճը»։ Կոլիբա հայտնի առանձնատունը կառուցվել է 1892-1894 թվականներին և մինչև այժմ գտնվում է Զակոպանե լեռնային առողջարանի Կոսիոլիսկա փողոցում։
Լեհաստանի լեռներից դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]Զակոպանեի ոճը ժողովրդականություն է ձեռք բերել նաև Լեհաստանի լեռներից դուրս[3]։ Վարշավայի տարածքում փորձեր արվեցին ոճը հարմարեցնել աղյուսով շինարարությանը[3]։ Նմանօրինակ շարքերից են Չեսլավ Դոմանևսկու նախագծած գնացքի կայարանները և Վարշավայի կենտրոնում գտնվող թաունհաուսը[3]։ 1900 թվականին Կրակովում բնակվող երիտասարդ ճարտարապետ Ֆրանցիշեկ Մոնչինսկին հաղթել է փարիզյան "Moniteur des Architectes" ամսագրի կողմից հայտարարված միջազգային ճարտարապետական Զակոպանեի ոճով առանձնատուն նախագծելու մրցույթում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zakopane Style Museum». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին.
- ↑ The Museum of the Zakopane Style
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 "The Zakopane style in Polish architecture" Արխիվացված 2022-01-16 Wayback Machine, Zakopane, Museum of the Zakopane Style, July 16 – September 14, 2003
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Edyta Barucka, Redefining Polishness: The Revival of Crafts in Galicia around 1900, Acta Slavica Iaponica, Tomus 28, pp. 71‒99
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զակոպանեի ոճ կատեգորիայում։ |