Զակիր Հուսեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զակիր Հուսեյն
DR. ZAKIR HUSAIN - PICTORIAL BIOGRAPHY 0005.jpg
 
Կուսակցություն՝ չկա
Կրթություն՝ Ալիգարհի իսլամական համալսարան, Հումբոլդտի համալսարան և Allahabad University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր փետրվարի 8, 1897(1897-02-08)[1][2][3][4]
Ծննդավայր Հայդարաբադ, Բրիտանական Հնդկաստան
Վախճանի օր մայիսի 3, 1969(1969-05-03)[1][2][3][4] (72 տարեկանում)
Վախճանի վայր Նյու Դելի, Հնդկաստան
Գերեզման Հնդկաստան
Թաղված Հնդկաստան
Քաղաքացիություն Flag of India.svg Հնդկաստան[5] և British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան
Զավակներ Saeeda Khurshid?
 
Պարգևներ

Բհարատ Ռատնա և Պադմա Վիբխուշան

Զակիր Հուսեյն (ուրդու՝ ذاکِر حسین, փետրվարի 8, 1897(1897-02-08)[1][2][3][4], Հայդարաբադ, Բրիտանական Հնդկաստան - մայիսի 3, 1969(1969-05-03)[1][2][3][4], Նյու Դելի, Հնդկաստան[6]), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, առաջին մուսուլմանը, որը դարձել է անկախ Հնդկաստանի ղեկավար (Հնդկաստանի նախագահը 1967-1969 թվականներին): Նրա աշխարհականության ամրացման քաղաքականությունը մի շարք մուսուլման ակտիվիստների կողմից ենթարկվել է քննադատության:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զակիր Հուսեյնը 1897 թվականի փետրվարի 8-ին Հայդարաբադում՝ աֆղանների ընտանիքում, որոնք պատկանում էին կհեշգի ցեղին: Շուտով նրա ընտանիքը Հայդերաբադից տեղախփոխվել է Կայմգանջ, որտեղ մեծացել է: Նրա ազգակիցներից են եղել ակադեմիկոս Մասուդ Հուսեյնը և հայտնի հեռուստավար, պակիստանական պետական հեռուստատեսության տնօրեն Անվար Հուսեյնը:

Ավարտել է Մուսուլմանական անգլո-արևմտյան քոլեջը (արդյունքում՝ Ալիգարհի մուսուլմանական համալսարան): 1926 թվականին Հումբոլդտի համալսարանում տնտեսության թեմայով պաշտպանել է դոկտորական դիսերտացիան:

1927 թվականի հայրենիք է վերադարձել՝ իսլամական Ջամի Միլա Իսլամիի համալսարանը գլխավորելու նպատակովը, որի ղեկավարությունը սերտորեն կապված էր բրիտանական կառավարությունից Հնդկաստանի ազատման պայքարի հետ: Այդ շրջանում Զակիրը Հնդկաստանի ուսումնական միջավայրում դարձել էր ամենահայտնի մտավորականներից և պրակտիկներից մեկը: Մահմաթա Գանդիի առաջարկովը նա նաև դառնում է Հնդկաստանի տարրական կրթության ազգային կոմիտեի նախագահը, որը ստեղծվել էր 1937 թվականը դպրոցի համար ուսումնական պլանի մշակման համար[7]:

1948 թվականից մինչև 1956 թվականը համարվել է Ալիգարհի մուսուլմական համալսարանի փոխկանցլեր: 1956-ից 1958 թվականներին աշխատել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով գործադիր խորհրդում (ՅՈՒՆԵՍԿՕ):

1956 թվականին ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատ՝ Ռաջյա սաբհա, իսկ 1957 թվականին նշանակվել է Բիհարի նահանգապետ: 1962 թվականին ընտրվել է Հնդկաստանի փոխնախագահ: 1967 թվականի մայիսի 13-ից մինչև 1969 թվականի մայիսի 3-ը դարձել է երկրի նախագահ: Նախագահության ժամանակ չորս պետական այց է ունեցել դեպի Հունգարիա, Հարավսլավիա, ԽՍՀՄ և Նեպալ[8]: Զակիր Հուսեյնը մահացել է 1969 թվականի մայիսի 3-ին Նյու Դելիում՝ 72 տարեկան հասակում[9]:

Նրա թոռը՝ Սալման Հուրշիդը, 2012-2014 թվականներին եղել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար:

Զակիր Հուսեյնի պատվին կոչվել է Ալիգարհի մուսուլմանական համալսարանի ինժեներական քոլեջը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Brockhaus Enzyklopädie
  5. https://eci.gov.in/files/category/97-general-election-2014/
  6. Zakir Husain, Encyclopædia Britannica Online, 12 February 2012, http://www.britannica.com/EBchecked/topic/277416/Zakir-Husain, վերցված է 13 May 2012 
  7. Zakir Sahab Aur Hakim Ajmal Khan by Hakim Syed Zillur Rahman, Dr. Zakir Husain Khan – Hayat, Fikr Aur Aman, Edited by Professor Abdul Ghaffar Shakil & Dr. Khaliq Anjum, Karnataka Urdu Academy, Bangalore, 1999. p. 157-174
  8. «DETAILS OF MEDIA PERSONS ACCOMPANYING THE PRESIDENT IN HIS/HER VISITS ABROAD SINCE 1947 TO 2012»։ The President's Secretariat։ Արխիվացված է օրիգինալից 17 August 2013-ին։ Վերցված է 5 June 2013 
  9. «Dr. ZAKIR HUSAIN COLLEGE,Ilayangudi,Sivaganga,TamilNadu,India» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]