Jump to content

Զալ Մահմուդ փաշայի մզկիթ

Զալ Մահմուդ փաշայի մզկիթ
ՏեսակՈւրբաթյա մզկիթ, մզկիթ և պատմական շենք
Երկիր Թուրքիա[1][2]
ՎարչատարածքՍտամբուլ
Աշխարհագրական տեղադրաումՄարմարածովյան տարածաշրջան
Հիմնվել է1590
Ճարտարապետություն
ՃարտարապետՄիմար Սինան
Ոճօսմանյան ճարտարապետական ոճ[2]
41°02′41″N 28°56′09″E / 41.044777777778°N 28.935822222222°E / 41.044777777778; 28.935822222222
Քարտեզ
Քարտեզ

Զալ Մահմուդ փաշայի մզկիթ (թուրքերեն՝ Zal Mahmut Paşa Camii), 16-րդ դարի օսմանյան մզկիթ, որը գտնվում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Էյուփ թաղամասում։ Մզկիթը կառուցվել է օսմանյան պալատական հայտնի ճարտարապետ Միմար Սինանի նախագծով։ Կառուցման աշխատանքներն ավարտվել են 1590 թվականին։

Մզկիթի կառուցման պատվիրատուն եղել են Սելիմ II սուլթանի դուստրը՝ Շահ Սուլթանը և նրա երկրորդ ամուսինը՝ ծնունդով Բոսնիայից վեզիր Զալ Մահմուդ փաշան[3]։ Երկուսն էլ մահացել էին 1580 թվականին։ Շահ Սուլթանը Սելիմ II սուլթանի և նրա կնոջ՝ Նուրբանու Սուլթանի դուստրերից մեկն էր։ 1574 թվականին առաջին ամուսնու մահվանից հետո՝ Շահ Սուլթանը ամուսնանում է Զալ Մահմուդ փաշայի հետ, որը 1553 թվականին Սուլեյման I-ի հրամանով խեղդամահ էր արել Սելիմ II-ի խորթ եղբորը և Սուլեյմանի ավագ որդուն՝ Շեհզադե Մուստաֆային[4]։

Մզկիթը կառուցվել է պալատական ճարտարապետ Միմար Սինանի նախագծով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 1577 թվականին, բայց ավարտվել միայն 1590 թվականին՝ Միմար Սինանի մահվանից երկու տարի անց[5]։

Իր նախագծով մզկիթը նման է Միմար Սինանի նախագծած մեկ այլ մզկիթի՝ Էդիրնեքափըի Միհրիմահ միագմբեթ մզկիթին, սակայն ի տարբերություն դրա, Զալ Մահմուդի մզկիթի ներքին սրահների առաստաղները հասնում են գմբեթի թմբուկին։ Մզկիթի հարավային պատին կառուցված է միհրաբը, իսկ դրանից աջ գտնվում է մինբարը։

Մզկիթի համալիրի կազմում ներառված են ներքին բակը, շատրվանը, ստվերոտ այգին, փոքր գերեզմանատունը, թյուրբեն և երկու մեդրեսե։ Թյուրբեում (դամբարան) թաղված է Զալ Մահմուդ փաշան[6]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհրաբը՝ աղոթքի համար առանձնացված որմնախորշը, պատված է Իզնիքից բերված սալիկների եզրաքարերով[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 1 2 https://islamansiklopedisi.org.tr/zal-mahmud-pasa-kulliyesi
  3. Journal of Turkish Studies. — Harvard University Printing Office., 1978. — P. 79
  4. Necipoğlu, 2005, էջեր 368-369
  5. Necipoğlu, 2005, էջ 372
  6. «Мечеть Зал Махмуд-паши». Stambul4you.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.
  7. Necipoğlu, 2005, էջ 374
  • Necipoğlu, Gülru (2005). The Age of Sinan: Architectural Culture in the Ottoman Empire. London: Reaktion Books. ISBN 978-1-86189-253-9.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զալ Մահմուդ փաշայի մզկիթ» հոդվածին։