Jump to content

Զալիմ Կոցոև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զալիմ Կոցոև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անունօսերեն՝ Коцойты Зелим
Մասնագիտացումձյուդոիստ
Երկիր Ռուսաստան և  Ադրբեջան
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 9, 1998(1998-08-09) (27 տարեկան)
ԾննդավայրԲեսլան, Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, Ռուսաստան[1]
Մարզիչ(ներ)Elkhan Mammadov?
Հասակ՝192 սանտիմետր

Զալիմ Կոցոև(ադրբ.՝ Zəlim Kotsoyev, օգոստոսի 9, 1998(1998-08-09), Բեսլան, Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, Ռուսաստան[1]), Ադրբեջանը ներկայացնող ձյուդոիստ[2]: Ադրբեջանի ձյուդոյի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի[3] և Եվրոպայի չեմպիոն[4]։

Զալիմ Կոցոևն առաջին անգամ միջազգային մրցաշարերում հաջողության է հասել 2013 թվականի հունիսին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Այդ մրցաշարում Զալիմ Կոցոևը նվաճել է բրոնզե մեդալ։ 2014 թվականի հուլիսին Զալիմ Կոցոևը հաղթել է Հունաստանի Աթենք քաղաքում կայացած մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։

2015 թվականին Զալիմ Կոցոևը ներգրավվել էԱդրբեջանի ձյուդոյի հավաքականում։ 2015 թվականի հուլիսին Զալիմ Կոցոևը նվաճել է ոսկե մեդալ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ 2015 թվականի օգոստոսին Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևոյի քաղաքում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում Զալիմ Կոցոևը նվաճել է արծաթե մեդալ։

2018 թվականի ապրիլին Զալիմ Կոցոևը հաղթել է Անթալիայի Գրան պրիում։

Զալիմ Կոցոևը նվաճել է բրոնզե և ոսկե մեդալներ2022 թվականին Ադրբեջանում և Իսրայելում անցկացված միջազգային մրցաշարերում, ինչպես նաև նվաճել է բրոնզե մեդալ Երուսաղեմում կայացած Jerusalem Masters միջազգային մրցաշարում։ Նույն թվականին Զալիմ Կոցոևը նվաճել է նույնպես բրոնզե մեդալ Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունում, և սա նրա առաջին մեդալն էր աշխարհի առաջնությունում։

Զալիմ Կոցոևը հաղթել է 2024 թվականի մայիսին ԱՄԷ-ի Աբու Դաբի քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում։

2024 թվականի օգոստոսի 13-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հրամանով նա պարգևատրվել է Փառքի շքանշանով Փարիզի XXXIII ամառային օլիմպիական խաղերում ունեցած բարձր նվաճումների և ադրբեջանական սպորտի զարգացմանը մատուցած ծառայությունների համար։


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]