Զալ
Զալ | |
---|---|
Զալը հանդիպում է Ռուդաբեին: «Խուրձ ծամերը կտուրից վար կապեց գետին հանց պարան» | |
Տեսակ | առասպելական կերպար |
Սեռ | արական |
Հայր | Սամ (Շահնամե) |
Ամուսին | Ռուդաբե[1] |
Զավակներ | Ռոսատամ և Շաղադ |
![]() |
Զալ (պարս.՝ زال, ) կամ Զալ Դաստան (պարս.՝ دستان), իրանական Սիստանի լեգենդար թագավոր[2], Սիստանի ցեղերի տիրակալ, պարսկական դիցաբանության Շահնամե էպոսի անվանի հերոս և մեծագույն ռազմիկներից մեկը[3][2]: Նա նույնքան անվանի իրանցի հերոս Ռոստամի հայրն է[2], Սամի որդին և Նարիմանի (Գերշասպի որդեգրած որդի) թոռը: Զալը Հին Պարսկաստանում հերոս է և Իրանի պաշտպան, հատկապես Թուրանի դեմ պայքարում։
Զալը ծնվում է ձյունաճերմակ մազերով: Վախեցած հայրը նրան լքում է Էլբորզ լեռան վրա, որտեղ փոքրիկին փրկել է կախարդական Սիմուրղ թռչունը: Սիմուրղը Զալին մեծացրել է Դեմավենդի վրա գտնվող իր բնում։ Զալի հայրը՝ Սամը երազում տեսնում է, որ իր որդին ողջ է ու սկսում է տառապել մեղքի զգացումից: Նա փնտրում է որդուն լեռներում և վերջապես Սիմուրղի թույլտվությամբ նրան իր հետ տանում պալատ։
Զալը, որը նաև կոչվում էր Զալ Զաար («ծեր», իրականում «ծերունի») իր սպիտակ մազերի պատճառով, մի շարք արկածներից հետո ամուսնանում է Քաբուլի շահի դուստր Ռուդաբեի հետ, որը նրան պարգևում է որդի Ռոստամին, որը մեծ հերոս է դառնում:
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զալը սերում էր մի ընտանիքից, որի անդամները լեգենդար ռազմիկներ են եղել, որոնք սերունդներ շարունակ ծառայել են պարսկական բանակում՝ որպես մեծ զորավարներ: Նրա հայրը՝ Սամը և հետագայում որդին՝ Ռոստամը նույնպես Պարսկաստանի մեծ հերոսներ էին։
Զալը ծնվում է սպիտակ մազերով[2]: Այդ պատճառով ծնողները նրան Զալ են անվանել («ծեր», «ծերունի»)։ Պարսկերենում զալը վերաբերում է ալբինիզմ ունեցողներին[4]: Զալը Սամի որդին էր և Նարիմանի թոռը՝ երկուսն էլ Հին Պարսկաստանի հերոսներ և «Իրանի երկրի» (Իրան-զամին) պաշտպաններ։ Իր արտաքին տեսքի պատճառով հայրը ամաչում է հասարակությանը ցույց տալ իր որդուն: Սամը մեղադրում է չար ոգուն՝ Ահրիմանին, որդու արատի համար[4][2]:
![]() |
Ով արարիչ, ...եթե քո դեմ սատանայի մեղք եմ գործել կամ այլ բան, ներիր, |
![]() |
Սամը հրամայում է նորածին Զալին տանել ու թողնել անմարդաբնակ Էլբուրս լեռան վրա: Այդ լեռան վրա է Իրանի ամենաբարձր աշխարհագրական գագաթը` Դեմավենդը[2][4]:

Գագաթի վրա ապրող առասպելական սիմուրղ հավքը (շատ մեծ և իմաստուն թռչուն, որի թռիչքից խավարում է երկինքը, ասվում է, որ կապված է փյունիկի հետ) գտնում է երեխային և տանում իր բույնը[2]: Տարիներն անցնում են տղան մեծանում է: Այդ կողմերով անցնող քարավանները թռչնի բնում նկատում են մի առնական տղայի, որի կուրծքն արծաթե սար էր, գոտկատեղը՝ եղեգ։ Այս ուշագրավ լուրը վերջապես հասնում է Սամին, որին իր իմաստունները հորդորում են շտապել այնտեղ։ Լեռան լանջին հասնելով նա փորձում է բարձրանալ, բայց ոչ մի կերպ չի կարողանում գագաթ բարձրանալու որևէ հնար գտնել: Ապա նա աղոթում է առ Աստված՝ խնդրելով ներողամտություն և օգնություն։ Սիմուրղը տեսնում է Սամին, նա հասկանում է, որ Սամը եկել էր իր մեղքն ուղղելու։ Նվիրված թռչունը Զալին իր փետուրներից է տալիս՝ ասելով.
![]() |
![]() |
«և թող քո սիրտը երբեք չմոռանա քո դայակին, որի սիրտը կոտրվում է քո հանդեպ սիրուց»[5][6][7][8]:
Զալ ու Ռուդաբե
[խմբագրել | խմբագրել կոդը]
Որդու հետ վերամիավորվելուց հետո նրանք վերադառնում են Զաբուլիստան: Սամն ամեն ջանք գործադրում է, որ իր որդին զորք ու երկիր ղեկավարել սովորի: Սամն իշխաններին հրամայում է դաստիարակել իր որդուն, իսկ Զալին խորհուրդ է տալիս իշխանական հաճույքներից իրեն չզրկել:
Մանուչեհրը նույնպես պատշաճ կերպով հարգում ու պատվում է երիտասարդին։ Սամն իր իշխանությունը հանձնում է Զալին ու մեկնում կռվի դաշտ: Շահնշահի հրամանով նա պիտի մեկնի Մազանդարան, Քեյկեսարայի բերդը պիտի գրավի: Երիտասարդ Դեստան Զալը տխրում է, որ նորից առանց հոր է մնալու:
![]() |
Ծնված օրից զրկվեցի ես հայրական ջերմ խնամքից, |
![]() |
Զալն ուղևորվում է իր արևելյան գավառները տեսնելու. Զաբուլից մինչև Քաբուլ է հասնում: Ամեն տեղ կանգ էր առնում, գինի ու տավիղ վայելում: Քաբուլում վասալ թագավոր Մեհրաբը, որը արաբացեղ էր և սերում էր չար Զահհակից, բայց քաջ Սամին հարկատու էր և չէր մարտնչում Սամի դեմ, ընծաներով գալիս է Զալին տեսնելու, հարգանքի տուրք է մատուցում ձիեր և ստրուկներ նվիրելով:
Մեհրաբի ծառան պատմում է Քաբուլի արքայադստեր` Ռուդաբեի մասին, ում հետ «գեղեցկությամբ լոկ արևն է մրցում»: Ողջ գիշեր նրա գովքն է լսում ու սիրահարվում է[2]:
Մեհրաբ շահը արաբացեղ էր, նրա մասին ոչ ոք լավ խոսք չէր ասում: Բայց Զալը հարգանքով ընդունում է նրան ու ցանկանում է ընծաներով ճանապարհ դնել: Զալը Մեհրաբին հարցնում է, թե ինչ կուզի որպես ընծա: Իսկ Մեհրաբ արքան շատ էր հավանել Զալին ու միայն մեկ ցանկություն ուներ. Դեստան Զալին Քաբուլի իր դղյակում շքեղ խրախճանքով պատվել, միասին գինի խմել: Բայց Զալը հրաժարվում է, քանզի չի ցանկանում Սամին զայրացնել, իսկ Մանուչեհր շանշահի աչքում թեթևամիտ երևալ: Զալը պատասխանում է, որ չի կարող իր կրոնի դեմ գնալ, իսկ հոգու խորքում վախենում է, որ կարող է մնալ առանց փառքի: Նա մտքում հիշում է արաբ մի իմաստունի խոսք.
![]() |
Հավատարիմ երիվարս կծառայի ինձ ցմահ |
![]() |
Մեհրաբ արքան վերադառնում է Քաբուլի պալատ, չկասկածելով, որ «Զալի սիրտը հաղթել էր միտքը»: Զալը սիրահարվել էր Ռուդաբեին, որին դեռ չէր էլ տեսել: Նրան դիմավորում են կինը` Սինդուխտը և դուստրը` Ռուդաբեն: Վերջինս հարցուփորձով ուզում է իմանալ, արդյոք ինչպիսիսն է Զալը: Հայրը հիացմունքով պատմում է Դեստան Զալի մասին, որի միակ թերությունը ճերմակ մազերն են, որոնք թերևս ավելի գրավիչ են դարձնում նրան:
Աղջիկն էլ է կորցնում քուն ու դադար:
Ռուդաբեի նաժիշտների օգնությամբ Զալը մոտենում է Ռուդաբեի ժայռեղեն ամրոցին, որտեղ Ռուդաբեն «Խուրձ ծամերը կտուրից վար կապեց գետին հանց պարան», որ Զալը բարձրանա իր մոտ` ամրոց։ Բայց Զալը չէր կարող Ռուդաբեի ծամերից քաշելով, նրան ցավեցնելով հասնել նրան: Դրա փոխարեն, օղակ է պատրաստում իր պարանով ու նետում կտուր ու բարձրանում: Կրքոտ սիրահարները միմյանց հետ սիրառատ գիշեր են անցկացնում են, և Ռուդաբեն հղիանում է։

Մեհրաբն իմանում է այդ մասին ու խիստ զայրանում: Կինը` Սինդուխտը վախենում է, որ նա կսպանի աղջկան: Մեհրաբը պատերազմի ու ոչնչացման սպառնալիք է տեսնում նրանց ամուսնանալու ցանկության մեջ:
Զալը սպասում էր, որ իր հայրը և Մանուչեհրը հավանություն չեն տա իր ամուսնությանը Զահհակի հետնորդի հետ: Իսկ թեև Մեհրաբն ընդհանուր առմամբ հավանում էր երիտասարդ իշխանին, բայց Զալի որոշ արարքներ նրան զայրացնում են։
Զալը խորհրդի համար դիմում է մոբեթներին, որ խորհուրդ տան ինչ անի: Նրանց խորհրդով Զալը սուրհանդակի հետ նամակ է ուղարկում հորը և թախանձանքով խնդրում, որ համաձայնի իր ամուսնությանը, հիշեցնելով նրան, որ իրեն գտնելուց հետո իշխանական երդում էր տվել կատարել իր բոլոր ցանկությունները:
Սուրհանդակի նամակը Սամը կարդում է ու տարակուսում. նա չէր սպասում այդպիսի մեծ հարված, քանի որ Ռուդաբեի հայրը, որը թեև Քաբուլի արքան էր ու իրեն հարկատու, բայց բաբելոնացի էր, չար Զահհակի ընտանիքից էր սերում։
![]() |
Եթե թռչնի ձագը առնի վիշապազուն աղջկա, |
![]() |
Սամը հասկանում է, որ Շահնշահը դեմ կլինի: Ի վերջո, տիրակալ Սամը հարցն ուղղում է աստղագուշակ մոբեթներին (խորագետներ)՝ իմանալու, թե Զալի և Ռուդաբեի ամուսնությունը բարեկեցիկ կլինի, թե ոչ։ Նրան տեղեկացնում են, որ Զալի ու Ռուդաբեի որդին լինելու է աշխարհակալ։ «Այդ միացումից անսովոր, կծնվի մի որդի ու արիաց երկրից սև ուժերին կջնջի նա մինչև վերջ ու Թուրանում զորք չի թողնի, որ թալանի, տանի մեզ»: Նրան կճանաչեն Հինդուստանն ու Բյուզանդիոնը:
Այս իմանալով Սամն ուրախանում է ու, սուրհանադակին վարձատրելով` ուղարկում է Զալի մոտ: Զալն ուրախությամբ Ռուդաբեի ծառային բազում նվերներ է տալիս ու ուղարկում, որ լուրը Ռուդաբեին հասցնի: Բայց Սինդուխտը բացահայտում ու պատժում է այդ կնոջը: Ռուդաբեն ստիպված բացահայտում է իր ու Զալի սիրո գաղտնիքը, ասում, որ այդ միջնորդ կինը Զալ Դեստանից էր լուր բերել: Սինդուխտը դեմ չէր, որ նրանք ամուսնանան, բայց վախենում էր, որ պարսիկները կհարձակվեն ու կավիրեն իրենց երկիրը, քանի որ նրանք չեն մոռացել իրենց նախնիների չարագործությունները:
Սինդուխտը Մեհրաբին զգուշությամբ պատմում է Ռուդաբեի գաղտնիքը: Մեհրաբ արքան սաստիկ բարկանում է ու սպառնում գլխատել դստերը ու ափսոսում, որ աղջկա վիզը չի կտրել ծնվելուց անմիջապես հետո, ինչպես վարվել էր իր Զահհակ պապը: «Իմ Քաբուլին և իմ փառքին սպառնում է մեծ վտանգ: Իրանի շահը, երբ որ լսի կնության առաջարկը, քաջ Սամի հետ կհարձակվի, մոխիր կդարձնի իր երկիրը»:
Մանուչեհրը սուրհանդակից տեղեկանում է այդ սիրո մասին ու հրամայում է, որ Սամն իր բանակով գա իր մոտ: Սամը Մանուչեհրին պատմում է Կերկուի քաջի հետ իր հերոսական հաղթանակի մասին, որը նույնպես Զահհակի ցեղից էր: Մեծարման խնջույքից հետո Մանուչեհրը հրամայում է Քաբուլի քարակերտ ամրոցները փոշի դարձնել, բոլորին սրի քաշել:
Սամը պատերազմ է գնում Մեհրաբի դեմ: Բայց Զալը վճռական տրամադրված դուրս է գալիս հորն ընդառաջ: Հորն հիշեցնում է այն դժվարությունները, որին արժանացրել էր ինքը ու հիշեցնում իրեն տված սուրբ երդումը, որ իր ցանկությունը կկատարի: Զալը պատրաստ է մեռնել:
Սամը գովում է Զալի արդարացի դատողությունները ու ուղարկում Մանուչեհրի մոտ, որ գնա ու ամեն ինչ պատմի իր սիրո մասին: Մի նամակով բանբեր է ուղարկում, որում հիշեցնում է իր բազում հաղթանակները ու աղերսանքով խնդրում Զալի արած սխալը ծանր մեղք չհամարել:
Զալը գնում է Մանուչեհրի արքունիք, կայսրը կարդում է նամակը ու կանչում իր մոգերին, որոնք գուշակում են, որ այդ միությունից ծնվելու է աշխարհակալ մի որդի: Կայսը ուրախանում է ու հրամայում գաղտնի պահել այդ գուշակությունը: Նա Զալին հանձնարարում է ցուցադրել իր հմտությունները, որպեսզի նա մոգերի հետ մրցի: Կայսեր ամենաիմաստունները Զալին տալիս են խիստ դժվար հարցեր և հանելուկներ, որոնց Զալը ճշտորեն պատասխանում է։
Այնուհետև կայսրը մրցաշար է անցկացնում Զալի համար, որ իրեն դրսևորի իր թագավորական ռազմիկների հետ կռվում: Զալն անզուգական է դրսևորում իրեն հրաձգության (նետաձգության) և ձիով կռվի մեջ։ Մեծ ռազմիկը այնպիսի ուժով է նետում իր նիզակը, որ կարողանում է միանգամից երեք վահան խոցել։ Ի վերջո, Զալին հաջողվում է հաղթել Մանուչեհրի մարտիկներին և միանգամայն հեշտությամբ ձիուց տապալում է թշնամու մարտիկին։ Տպավորված՝ Մանուչեհրը հավանություն է տալիս Զալի և Ռուդաբեի ամուսնությանը։

Որոշ ժամանակ անց Զալը և Ռուդաբեն ամուսնանում են Քաբուլում, որտեղ նրանք առաջին անգամ հանդիպել են միմյանց։ Նրանց ամուսնությունից ծնվում է պարսից մեծ հերոս Ռոստամը։
Զալը օգտագործում է սիմուրղից ստացած փետուրներից մեկը, երբ իր կինը՝ Ռուդաբեն ծանր ծննդաբերության մեջ էր, և թվում էր, թե նա կմահանա, ինչպես և չծնված երեխան: Սիմուրղը հայտնվում և հրամայում է, որ նա դանակի պես փետուրն անցկացնի կնոջ փորով։ Այդպես փրկվում է Ռուդաբեն և ծնվում է Ռոստամը[9]:
Հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Զալը դաստիարակում ու մարզում է Ռոստամին։ Ռուդաբեն ունենում է ևս մեկ որդի՝ Զավարա անունով[2]: Զալը Ռոստամին ուղարկում է բազմաթիվ արշավների։ Հետագայում Զալը կառավարում է Զաբուլիստանը և ծառայում որպես թագավորի զորավար և խորհրդական։ Նա հայտնի է դառնում թուրանցիների և բազմաթիվ բարբարոսների դեմ իր ռազմական հաղթանակներով։
Զալն ապրում է ավելի քան երեք դար՝ գերազանցելով իր կնոջը՝ Ռուդաբեին։ Նա մի ծառայից ունենում է մի որդի՝ Շաղադին։ Չնայած նրան, որ խորհրդականները զգուշացրել էին, որ երեխան չար է, Զալը հրաժարվում է լքել նրան, որպեսզի չգործի նույն սխալը, որ արել էր իր հայր Սամը:
Երբ Գերշասպի որդի Էսֆանդիյարը[10] մարտահրավեր է նետում Ռոստամին, Զալը զգուշացնում է որդուն, որ չկռվի, քանի որ նա գիտեր, որ Էսֆանդիյարին սպանողը դատապարտված է լինելու։ Երբ Ռոստամը ծանր վիրավորված վերադառնում է, Զալը բժշկում է նրան և կանչում Սիմուրղին՝ Էսֆանդիյարին հաղթելու միջոց գտնելու համար։
Զալն իր հետագա կյանքում տեսնում է, թե ինչպես են իր որդիները սպանում միմյանց և իր ընտանիքի անկում է ապրում։ Էսֆանդիյարի որդին՝ Բահմանը, վրեժխնդիր է լինում հոր մահվան համար՝ ներխուժելով Զաբուլիստան[2]: Զալը շատ ծեր էր կռվելու համար, և Բահմանը ծերացած թագավորին բանտ է նետում և վերցնում նրա գանձերը[2]: Այնուհետև Բահմանը ազատ է արձակում նրան, երբ իր հորեղբայրը՝ Փուշտունը (پشوتن), պաշտպանում է Զալին[2]: Հետագայում Բահմանը հեռանում է Իրան, և Զալը կրկին իշխում է որպես թագավոր: Մեծ թագավորը մահանում է բնական մահով, և նրա տոհմը տրոհվում է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոհմածառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զահհակ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սամ | Մեհրաբ | Սինդուխտ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Զալ | Ռուդաբե | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Շաղադ | Ռոստամ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://artsandculture.google.com/asset/the-simurgh-arrives-to-assist-with-the-birth-of-rustam-from-the-book-of-kings-shahnama-muhammad-zaman-ibn-haji-yusuf/kAFz4Nfds-bW2A
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Shahbazi, Cristoforetti
- ↑ Davidson, Olga M. (1994). Poet and hero in the Persian Book of kings (Digitized May 14, 2008 ed.). Cornell University Press. էջ 76. ISBN 0-8014-2780-0.
- ↑ 4,0 4,1 4,2 Kia, 2016
- ↑ A History of All Nations (Digitized Nov 23, 2005 ed.). Original from the University of Michigan. 1864.
- ↑ Rosenberg, Donna (1997). «page 116-118». Folklore, Myths, and Legends: A World Perspective. McGraw-Hill Professional. էջ 536. ISBN 0-8442-5780-X.
- ↑ Reed, Elizabeth Armstrong (1893). «XI». Persian Literature: Ancient and Modern. Original from Harvard University (Digitized Feb 5, 2007 ed.). S. C. Griggs and company. էջ 419.
- ↑ Khayyam, Omar; Edward FitzGerald (1900). «The Sha Nameh, pages 50-67». In Translated by Herman Bicknell, James Ross (ed.). Persian Literature... Original from the University of Michigan. Vol. 1. Ḥāfiẓ, Saʻdī (revised ed.). The Colonial press. էջ 50-.
- ↑ Khayyam, Omar; Edward FitzGerald (1900). «The Sha Nameh, pages 50-67». In Translated by Herman Bicknell, James Ross (ed.). Persian Literature... Original from the University of Michigan. Vol. 1. Ḥāfiẓ, Saʻdī (revised ed.). The Colonial press. էջ 50-.
- ↑ Foundation, Encyclopaedia Iranica. «ESFANDĪĀR». iranicaonline.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-11-24-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kia, Mehrdad (2016). The Persian Empire: A Historical Encyclopedia (Vol. 1). ABC-CLIO. ISBN 978-1610693912.
- Cristoforetti, Simone (2009). Encyclopaedia Iranica.
{{cite encyclopedia}}
: Missing|author1=
(օգնություն); Missing or empty|title=
(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զալը ներկայացված է Ռոստամ կոմիքսում
- Թագավորների գիրքը. Շահ Թահմասպի Շահնամեն, ցուցահանդեսային կատալոգ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանից (ամբողջովին հասանելի է առցանց PDF ձևաչափով), որը պարունակում է նյութեր Զալի մասին:
- «Շահնամե». Գրքասեր. Վերցված է 2024-11-23-ին. աուդիոգիրք:
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զալ» հոդվածին։ |