Զաինաբ Բանգուրա
Զաինաբ Բանգուրա | |
Կուսակցություն՝ | All People's Congress? |
---|---|
Կրթություն՝ | Ֆուրա-Բեյ քոլեջ և Նոթինգհեմի համալսարան |
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 18, 1959 (64 տարեկան) |
Ծննդավայր | Yonibana, Tonkolili District, Հյուսիսային նահանգ, Սիերա Լեոնե |
Քաղաքացիություն | Սիերա Լեոնե |
Պարգևներ | |
Զաինաբ Բանգուրա (անգլ.՝ Zainab Bangura, դեկտեմբերի 18, 1959, Yonibana, Tonkolili District, Հյուսիսային նահանգ, Սիերա Լեոնե), Սիերա Լեոնեի քաղաքական և հասարակական գործիչ։ 2020 թվականի հունվարից ՄԱԿ-ի Նայիրոբիի գրասենյակի գլխավոր տնօրեն[3]։ 2018 թվականի դեկտեմբերին նրա թեկնածությունն առաջարկել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտեռեշը[4]։ Նախկինում ՝ 2012-ից 2017 թվականներին, Զաինաբը Մարգոտ Ուոլստրյոմի հետ միասին ծառայում էր որպես ՄԱԿ-ի հակամարտության մեջ սեռական բռնության հարցերով երկրորդ հատուկ ներկայացուցիչ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում։ 2017 թվականին նրան փոխարինեց Պրամիլա Պատենը[5][6][7]։
2007 թվականին նա դարձավ Սիեռա Լեոնեի արտաքին գործերի նախարար, «Ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Էռնեստ Բայ Կորոմայի կառավարությունում[8]։ Նա այս պաշտոնում երկրորդ կինն էր Շիրլի Գբուջամայից հետո, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 1996-ից 1997 թվականներին։ Բացի այդ, 2010-ից 2012 թվականներին Զաինաբ Բանգուրան աշխատել է որպես Առողջապահության նախարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1959 թվականի դեկտեմբերի 18-ին` իմամի ընտանիքում[9]։ Ֆրիթաունի Ֆուր Բեյի քոլեջն ավարտելուց հետո տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, Ջոն Քասսի անվան բիզնես դպրոց և Նոթինգհեմի համալսարանում ապահովագրության կառավարման ոլորտում կրթություն ստանալու համար[10]։
Սիեռա-Լեոնե քաղաքացիական պատերազմի ընթացքում (1991-2002) Բանգուրան կտրականապես դեմ է արտահայտվել հեղափոխական Միացյալ ճակատի (ОРФ) կողմից խաղաղ բնակիչների նկատմամբ կատարված վայրագություններին և նրա վրա բազմիցս մահափորձեր են ձեռնարկվել այդ կազմակերպության մարտիկների կողմից։ Նա նաև դեմ է արտահայտվել նախագահ Ահմադ Թեջան Կաբբայի կառավարությունում կոռուպցիայի քաղաքացիական անձանց և կառավարական զինվորների կողմից իրականացվող բռնի գործողությունների դեմ:1997 թվականի հունիսին, երբ մարտական գործողություններն ընդգրկեցին ամբողջ երկիրը, Զաինաբ Բանգուրան ձկնորսական նավակով լքեց Սիեռա Լեոնեն և ուղեւորվեց հարևան Գվինեա[11]։ 2009 թվականին Զայնաբ Բանգուրան ուղևորվել է Սաուդյան Արաբիայի Մեքքայի սուրբ քաղաք՝ Հաջին մասնակցելու համար[12]։
2012 թվականին ընդգրկվել է ՄԱԿ-ի՝ կյանքը փրկող արտադրանքի հարցերով հանձնաժողովի կազմում, որը համատեղ գլխավորել են Գուդլաք Ջոնաթանը և Ենս Սթոլթենբերգը, և առաջարկություններ է հրապարակել կանանց և երեխաների առողջության համար 13 հիմնական ապրանքների օգտագործման հասանելիության ընդլայնման վերաբերյալ[13]։ 2013 թվականի նոյեմբերին Զաիրաբը մրցանակ ստացավ «Project 1808 Inc» կազմակերպության կողմից, որը համագործակցում էր Վիսկոնսինի համալսարանի միջազգային և աֆրիկյան հետազոտությունների վարչության հետ։ Այս պարգեւը շնորհվել է աշխարհում սեռական բռնության հետ կապված խնդիրներին ուշադրություն հրավիրելու արդյունավետության համար՝ այլ համաշխարհային առաջնորդների, ապստամբների, զինյալների, զոհերի և համայնքների հետ փոխգործակցության միջոցով[14]։
2012 թվականի սեպտեմբերի 4-ին զբաղեցրել է գլխավոր քարտուղարի՝ սեռական բռնության հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնը, հակամարտության պայմաններում՝ գլխավոր քարտուղարի տեղակալի մակարդակով ։ Այդ պաշտոնում նաև գլխավորել է հակամարտության պայմաններում սեռական բռնության դեմ ՄԱԿ-ի գործողությունների միջգերատեսչական ցանցը[15]։ Իր պաշտոնում գտնվելու ընթացքում կարողացել է իրականացնել 2014 թվականի միջազգային արձանագրությունը, որը վերաբերում է հակամարտությունների պայմաններում բռնաբարություններին եւ սեռական բռնություններին՝ մշակելով սեռական հանցագործությունների հետաքննության և ապագա դատական հետապնդումների համար ապացույցներ հավաքելու ուղեցույցներ[16]։ Մասնավորապես, 2015 թվականի հունիսին Զաիրաբը պայմանավորվել է Կոտ դ'Իվուարում ռազմական հրամանատարների հետ սեռական բռնության մեջ մեղադրվող զինվորներին պատասխանատվության ենթարկելու մասին համաձայնագիր կնքելու շուրջ[9]։ Նույն թվականին նա այցելել է Իրաք և Սիրիա, որտեղ աշխատել Է Իսլամական պետության գրոհայինների կողմից սեռական բռնության դեմ պայքարի գործողությունների ծրագրի վրա (ИГИЛ)[17]։
2018-ից 2019 թվականներին նա Օքսֆամում համանախագահում էր (Քեթրին Սիեռայի հետ միասին) սեռական վարքի, հաշվետվողականության և մշակութային փոփոխությունների անկախ հանձնաժողովը[18]։ 2019 թվականին Անտոնիո Գուտերեշը Զաիրաբիին նշանակեց Նայրոբիում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի գլխավոր տնօրեն՝ փոխարինելով Մայմունա Մոհդ Շարիֆին[19]։
Այլ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աֆրիկյան խմբի անդամ արդարության և պատասխանատվության համար[20],
- Ինտերպիս կառավարիչների խորհրդի անդամ[21],
- ՄԱԿ-ի Վերապատրաստման և հետազոտության ինստիտուտի Խաղաղության բաժնի խորհրդատվական խորհրդի անդամ (ՅՈՒՆԻՏԱՐ)[22],
- Գլոբալ խորհրդատվական խորհրդի անդամ՝ Կանայք քաղաքական առաջնորդներ են[23],
- Ժողովրդավարության համաշխարհային շարժման ղեկավար կոմիտեի նախագահ[24]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://news.syr.edu/blog/2019/04/22/syracuse-university-to-award-four-honorary-degrees-at-2019-commencement/
- ↑ https://www.bbc.com/news/world-24579511
- ↑ «Office of the Director-General | UNON». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Ms. Zainab Hawa Bangura of Sierra Leone - Director-General of the United Nations Office at Nairobi (UNON) | United Nations Secretary-General
- ↑ «Secretary-General Appoints Zainab Hawa Bangura of Sierra Leone Special Representative on Sexual Violence in Conflict», UN.org, Secretary-General, SG/A/1354, BIO/4378, 22 June 2012.
- ↑ «Secretary-General Appoints Pramila Patten of Mauritius Special Representative on Sexual Violence in Conflict | Meetings Coverage and Press Releases». www.un.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ About the Office
- ↑ «Sierra Leone announces Ten Cabinet Ministers; More later: Sierra Leone News». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ 9,0 9,1 Somini Sengupta (July 3, 2015), U.N. Envoy Draws on Her Past in Sierra Leone to Help Abused Women New York Times
- ↑ Secretary-General Appoints Zainab Hawa Bangura of Sierra Leone Director-General, United Nations Office at Nairobi United Nations, press release of December 30, 2019.
- ↑ Somini Sengupta (July 3, 2015), U.N. Envoy Draws on Her Past in Sierra Leone to Help Abused Women New York Times.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Composition of the Commission Արխիվացված 2020-01-03 Wayback Machine Life-Saving Commodities Practitioners’ Network
- ↑ «Zainab Bangura making Sierra Leone proud». Sierra Express Media. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Zainab Bangura takes up position as Special Representative of the Secretary-General on Sexual Violence in Conflict United Nations, press release of September 22, 2012.
- ↑ Harriet Sherwood (June 11, 2014), International protocol launched to deal with sexual violence in conflict The Guardian
- ↑ Isis slave markets sell girls for 'as little as a pack of cigarettes', UN envoy says The Guardian, June 9, 2015.
- ↑ Oxfam announces Zainab Bangura and Katherine Sierra to co-lead Independent Commission on Sexual Misconduct Արխիվացված 2019-03-26 Wayback Machine Oxfam
- ↑ Secretary-General Appoints Zainab Hawa Bangura of Sierra Leone Director-General, United Nations Office at Nairobi United Nations
- ↑ Members Արխիվացված 2019-03-26 Wayback Machine Africa Group for Justice and Accountability
- ↑ Former Member of the Governing Board Interpeace
- ↑ Division for Peace Advisory Board United Nations Institute for Training and Research (UNITAR)
- ↑ Global Advisory Board Women Political Leaders Global Forum (WPL)
- ↑ Zainab Bangura World Movement for Democracy
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- UN brief official biography
- Profile of Zainab Bangura Արխիվացված 2008-04-08 Wayback Machine
- BBC television interview on «Hardtalk», May 10, 2013
- Letter from Zainab Bangura to Britain’s Commission for Africa, ca. 2002(չաշխատող հղում)
- Keynote Speech by Zainab Bangura, Durban, South Africa, 2004 Արխիվացված 2006-10-14 Wayback Machine
- Profile of Zainab Bangura’s Performance as Foreign Minister Արխիվացված 2011-06-10 Wayback Machine
- Article critical of Zainab Bangura and CGG Արխիվացված 2019-03-26 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաինաբ Բանգուրա» հոդվածին։ |
|