Զաիդ բին Սուլթան Ալ-Նախայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զաիդ II բին Սուլթան Ալ-Նախայան
زايد بن سلطان آل نهيان
Zayid bin Sultan Al Nuhayyan 1998.jpg
ՄԱԷ-ի առաջին նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝ դեկտեմբերի 2, 1971
Լքեց պաշտոնը՝ նոյեմբերի 2, 2004
 Այլ տիտղոսներ ՝ Շեյխ
Նախորդող՝ չկա
Փոխարինող՝ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայան
Ծննդյան օր՝ 1916 կամ 1918
Ծննդավայր՝ Ալ-Ային, Աբու Դաբիի Էմիրություն
Վախճանի օր՝ նոյեմբերի 2, 2004
Վախճանի վայրը՝ Շեյխ Զաիդի մզկիթ, Աբու Դաբի
Հայր՝ Սուլթան բին Զաիդ Ալ-Նախայան

Շեյխ Զաիդ բին Սուլթան Ալ-Նախայան (1918? - նոյեմբերի 2, 2004, Աբու Դաբի), 14-րդ ղեկավարը Ալ-Նախայանների տոհմից, որը ղեկավարում է Աբու Դաբիի Էմիրությունը արդեն ավելի քան 250 տարի։

Կենսագրություն[խմբագրել]

Շատ աղբյուրներ պնդում են, որ նա ծնվել է 1918 թվականին, որոշներն էլ 1916-ին (այդ ժամանակ բեդվինները չէին ֆիքսում երեխաների ծննդյան օրերը) Ալ-Ային քաղաքում։

1966 թվականին Շեյխ Զաիդը դարձավ Աբու Դաբիի նահանգի էմիրը։ Նույն տարվա դեկտեմբերին 6 նահանգներ (1972 թվականի փետրվարին նրանց միացավ Ռաս-ալ-Խայմայի Էմիրությունը) միացան և հայտարարեցին նոր ֆեդերացիայի՝ Միացյալ Արաբական Էմիրությունների ստեղծման մասին, ընտրելով նրան նախագահ։ Այս փաստը հաստատեց ֆեդերացիայում Աբու Դաբիի դերը, որպես ամենամեծ, ամենաշատ բնակեցված, ամենահարուստ էմիրություն։ Մեծ է Շեյխ Զաիդի ներդրումը յուրահատուկ պետության ձևավորման մեջ։

Շեյխ Զաիդը զբաղեցնում էր ՄԱԷ-ի նախագահի պաշտոնը 38 տարիների ընթացքում։ 2001 թվականի դեկտեմբերի 2-ին նա վերընտրվեց 7-րդ անգամ 5-ամյա ժամկետով։

Ֆորբս հանդեսը գնահատել է նրա անձնական կարողությունը, որին հիմա ժառանգել է նրա ավագ որդին Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանը, կարողությունը կազմում է 20 միլիարդ դոլար։ Մահացել է 2004 թվականի նոյեմբերի 2-ին Աբու Դաբի քաղաքում։

Իր երկարատև կյանքի ընթացքում Շեյխ Զաիդը մեծացրել է 19 որդիներ, որոնք ներկայումս գրավում են բարձր պետական պաշտոններ կամ ունեն անձնական բիզնես։ Արևմտյան աղբյուրներից հայտնի է դարձել, որը Շեյխ Զաիդը ամուսնացած է եղել 9 անգամ, սակայն միաժամանակ չի եղել 4 կնոջից ավել, հակառակ պարագայում դա դեմ է իսլամական օրենքներին։