Զազա Թուշմալիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զազա Թուշմալիշվիլի
Ի ծնեվրաց.՝ ზაზა თუშმალიშვილი
Ծնվել էմայիսի 15, 1960(1960-05-15) (63 տարեկան)
ԾննդավայրԳորիի մունիցիպալիտետ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Վրաստան
Մասնագիտություննկարիչ
 Zaza Tuschmalischvili Վիքիպահեստում

Զազա Թուշմալիշվիլի (վրաց.՝ ზაზა თუშმალიშვილი, մայիսի 15, 1960(1960-05-15), Գորիի մունիցիպալիտետ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի նկարիչ, 1991 թվականից ապրում և ստեղծագործում է Բեռլինում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զազա Թուշմալիշվիլին ծնվել է 1960 թվականին Գորիից քիչ հեռու գտնվող վրացական փոքրիկ մի գյուղում(Սկրա)։ 9 տարեկան հասակում նա վիրահատվել է և հիվանդանոցում ծանոթացել նկարիչ և արվեստի ուսուցիչ Նուգզարի Ժոչուշավիլու հետ, որը իր հերթին բացահայտել է Զազայի տաղանդը և սովորեցրել գեղանկարչություն։ 15 տարեկան հասակում Զազան ընդունվել է Ցխինվալիի արվեստի դպրոցը։ Այն ավարտելուց հետո մի քանի տարի ծառայել է բանակում։ Երկու տարի ապրել է Լենինգրադում, նկարել է քաղաքական գործիչների դիմանկարները(այդ թվում Լենինի և Ստալինի), պատրաստել է ցուցապաստառներ՝ նվիրված Աշխատանքի միջազգային օրվան և ուրիշ տոների։ 22 տարեկանում նա ստացել է թոշակ և սկսել է դասավանդել Արվեստի Ակադեմիայում (Թբիլիսի) և միաժամանակ սկսել է մասնագիտանալ ֆրեական գեղանկարչության մեջ, ուսումնասիրել է միջնադարյան բնանկարի վերականգնման տեխնիկան։ 1984-1987 թվականներին արձակուրդները անցկացրել է Գելատի վանքում, որտեղ մասնակցել է Սուրբ Մարիա եկեղեցու վերականգնման աշխատանքներին։ 1991 թվականին Աննա Խիլմերի հետ ծանոթանալուց հետո նրա ստեղծագործությունները ցուցադրվել են վերջինիս պատկերասրահում։ 1996 թվականին Զազան ստացել է իր առաջին մրցանակը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունների նյութը իր հայրենիքի՝ Վրաստանի կյանքն է, հիմնական մոտիվները, որոնք ընկած են նրա ստեղծագործության հիմքում՝ ձուկն է, ծառը, եզը։ Վաղ շրջանի աշխատանքները մեզ տանում են դեպի Բյուզանդական և Հունա-հռոմեական ժամանակները։ Նրա Ստեղծագործություններում պատկերվել են դրախտը, հրեշտակներ, քերովբեներ։ 2000 թվականից նկարները դառնում են ավելի խորքային, լայն հեռանկարայնությամբ։ Չնայած նրան, որ նկարիչը մինչ այդ աշխատում էր վառ գույներով, այդ գույները մոտենում են տեկտոնական կառուցվածքներին։ Այնտեղ, որտեղ նկարիչը առաջ օգտագործել էր բազմազան վառ գույներ, այսօր դրանց փոխարինում էին ավելի հասարակ գունային լուծումներ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զազա Թուշմալիշվիլի» հոդվածին։