Զագրեբի ֆոնդային բորսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զագրեբի ֆոնդային բորսա
Eurotower10.jpg
Zagreb Stock Exchange logo.jpg
Տեսակ ֆոնդային բորսա և բիզնես ձեռնարկություն
Երկիր Flag of Croatia (white chequy).svg Խորվաթիա
Շտաբ Զագրեբ
Կազմակերպչական և իրավական ձև Բաժնետիրական ընկերություն
Հիմնադրվել է 1991
Սեփականատեր Zagrebačka burza d.d.
Արժույթ խորվաթական կունա
Ցուցակումների քանակ 376
Ինդեքսներ CROBEX, CROBIS
Կայք zse.hr
Zagreb Stock Exchange Վիքիպահեստում

Զագրեբի ֆոնդային բորսա (խորվ.՝ Zagrebačka burza), ֆոնդային բորսա, որը գործում է Զագրեբում, Խորվաթիա։ Զբաղվում է խորվաթական ընկերությունների բաժնետոմսերի առքուվաճառքով, ինչպես նաև պետական և առևտրային պարտատոմսերով։ Հիմնադրվել է 1991 թ.։ Բորսան ակտիվորեն իրեն դրսևորում է նաև միջազգային ասպարեզում՝ հանդիսանալով Եվրո-Ասիական ֆոնդային բորսաների դաշնության (Federation of Euro-Asian Stock Exchanges) հիմնադիր-անդամներից մեկը, ինչպես նաև Եվրոպական ֆոնդային բորսաների դաշնության թղթակից-անդամ (Federation of European Stock Exchanges)։[1] 2007 թ. մարտին միավորվել է Վարաջինի ֆոնդային բորսայի հետ՝ ձևավորելով արժեթղթերի միասնական խորվաթական շուկա և դառնալով տարածաշրջանում շուկայական կապիտալիզացիայի և վաճառքների ծավալով առաջատարը։ 2008 թ. ապրիլի 11-ի դրությամբ բորսայում ցուցակագրված են եղել 373 ընկերության արժեթղթեր, որոնց շուկայական կապիտալիզացիան կազմում էր 302,9 միլիարդ խորվաթական կուն (66,2 միլիարդ ԱՄՆ դոլար)։ Բորսան ունի նախավաճառքային սեսիաներ առավոտյան 9։00-10։00 ժամերին և սովորական առևտրային սեսիաներ առավոտյան 10։00-ից մինչև հաջորդ օրվա առավոտյան 04։00 շաբաթվա յուրաքանչյուր օր, բացառությամբ շաբաթ, կիրակի և նախօրոք հայտարարված տոն օրերից։[2] Զագրեբի ֆոնդային բորսան հրապարակում է հետևյալ բորսայական ինդեքսները.

  • CROBEX — բաժնետոմսերի ինդեքս
  • CROBIS — պարտատոմսերի ինդեքս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]