Զաբուր
Զաբուր | |
---|---|
Տեսակ | գիրք |
Նախորդ | Թաուրաթ |
Հաջորդ | Ինժիլ |
Զաբուրը (արաբ․՝ زبور) Սուրբ Գիրք է, որն ուղարկվել է իսլամական մարգարե Դավուդին (Դավիթ)։ Հիշատակվում է Ղուրանում[1]։
Իսլամում Զաբուրը համարվում է Ալլահի կողմից ուղարկված Թաուրաթից հետո երկրորդ Սուրբ Գիրը։ Զաբուրը ամենափոքր աստվածային գիրքն է։
Ի տարբերություն Թաուրաթի և Ղուրանի, Զաբուրը չի պարունակում նոր կրոնական պատվիրաններ[2]։
Դավուդ մարգարեն առաջնորդվում էր Մուսայի շարիաթով, իսկ Զաբուրը կոչված էր Մուսայի շարիաթը ավելի ամրապնդելու համար։ Զաբուրի բանաստեղծությունները (սաղմոսները) գրված են բանաստեղծական ոճով[3]։
Շատ իսլամական աստվածաբաններ համարում են Զաբուրը Սաղմոսարան[4]։
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արաբական zabūr բառը նշանակում է «գիրք» «մակագրություն» կամ «գրվածք»։
Զաբուրի «Սաղմոս» այլընտրանքային իմաստի ծագումն այն է, որ դա եբրայերեն զիմրահին (եբր.՝ זִמְרָה) է, որը նշանակում է «երգ, երաժշտություն» կամ սիփուր (եբր.՝ סִפּוּר), այսինքն՝ «պատմություն»։
Կետուվիմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստոնյա ջատագով Կարլ Գոթլիբ Պֆանդերը ենթադրում է, որ Ղուրանի հղումն իրականում վերաբերում է հրեական սուրբ գրությունների երրորդ բաժնին, որը հայտնի է որպես սուրբ գրություններ կամ Կետուվիմ. հրեական սուրբ գրքերի ավելի լայն խմբի, որը ներառում է սաղմոսները և հրեական գրականության և պոեզիայի այլ հավաքածուները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կաղապար:Коран/Ссылка, Կաղապար:Коран/Ссылка, Կաղապար:Коран/Ссылка
- ↑ «Забур — Псалтырь»։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-27-ին։ Վերցված է 2020-09-24
- ↑ Али-заде, 2007
- ↑ «Забур — Псалтырь»։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-27-ին։ Վերցված է 2020-09-24