Եղիա Թովմաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ե. Թովմաճյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմաճանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եղիա Թովմաճյան
Ծնվել էդեկտեմբերի 18, 1777(1777-12-18)[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1][2]
Մահացել էսեպտեմբերի 23, 1848(1848-09-23)[1][2] (70 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Ավստրիական կայսրություն[1][2]
Ազգությունհայ
ԿրթությունՍուրբ Ղազար կղզու վանք[1]
Մասնագիտությունբանաստեղծ, հայագետ և թարգմանիչ

Եղիա Թովմաճյան (Եղիա Թոմաճան, Թովմաճանյան, դեկտեմբերի 18, 1777(1777-12-18)[1][2], Կոստանդնուպոլիս[1][2] - սեպտեմբերի 23, 1848(1848-09-23)[1][2], Վենետիկ, Ավստրիական կայսրություն[1][2]), հայ բանասեր, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից ուղարկվել է Վենետիկ, սովորել Մխիթարյան միաբանության Ս. Ղազար վանքում, ընդունել հոգևորական կոչում, զբաղվել բանասիրությամբ ու թարգմանություններով։ Հունարենից թարգմանել, հայերեն տեքստերի հետ համեմատել և առաջաբանով ու ծանոթագրություններով հրատարակել է Հովհան Ոսկեբերանի «Ճառերը» (հ. 1-2, 1818), բնագրից թարգմանել է Հոմերոսի «Իլիականը» (1843), «Ոդիսականը» (1848), Պլուտարքոսի «Զուգակշիռքի» վեց հատորները (1832-1834) և այլն։ Բացի վերոհիշյալ թարգմանական գործերից, հրատարակել է նաև ինքնուրույն երկեր, ինչպես՝ «Դպրութիւն նամակաց ի լեզու գրաբար և աշխարհաբար» (Վենետիկ, 1805), «Իմաստություն մարդկային, որ կը սովրեցնե մարդուս խելքը աղեկի բանեցնել, կատարյալ մարդ ըլլալ և մեծության հասնիլ» (Վենետիկ, 1833) և այլն[3]։

Հայ կլասիցիստական գրականության մեջ նշանակալի երևույթ են «Տարեգրութիւն ի մեծն Մխիթարայ աբբայ» պոեմը, «Ի սուրբն Դաւիթ մարգարէ», «Ողբերգութիւն Ադլմսեհի. երգ», «Առ Հայաստան խրախոյս» գործերը (հրտ.՝ «Տաղք Մխիթւսրեան վարդապետաց», հ.2, 1853):

Մահացել է 1848 թվականի սեպտեմբերի 23-ին Վենետիկում։

Գրականություն [խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղիա Թումաճան, տես Մխիթարեան յոբելեան, Վն., 1901, էջ 120-123, 220։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 369.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղիա Թովմաճյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 202