Եֆրայիմի ապարանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Եֆրայիմի ապարանք
Berlin, Mitte, Nikolaiviertel, Palais Ephraim.jpg
Տեսակպատկերասրահ[1], քաղաքային պալատ[2] և բնակելի շենք[2]
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա[2]
ՏեղագրությունNikolaiviertel? և Միտտե
ՎայրՄիտե
ՀասցեPoststraße 16, Berlin
Ճարտարապետական ոճռոկոկկո
Մասն էStiftung Stadtmuseum Berlin?
Անվանված էVeitel-Heine Ephraim?
ՍեփականատերStiftung Stadtmuseum Berlin?
Հիմնադրված է1762
ՃարտարապետFriedrich Wilhelm Dietrichs?
ՏնօրենPaul Spies?
Ժառանգության կարգավիճակճարտարապետական ժառանգության հուշարձան[3]
Կոորդինատներ: 52°30′57.052800099994″ հս․ լ. 13°24′25.7040001″ ավ. ե. / 52.51584800002777342° հս․. լ. 13.407140000028° ավ. ե. / 52.51584800002777342; 13.407140000028
Պաշտոնական կայք
Եֆրայիմի ապարանքի մի մասը
Նախասրահ
Սանդուղք Եֆրայիմի տաճարում

Եֆրայիմի ապարանք (գերմ.՝ Ephraim-Palais), գերմանական ռոկոկո ոճի շենք բեռլինյան Միտե շրջանում, Նիկոլայի թաղամասի մոտ, համարվում է քաղաքի ամենագեղեցիկ բնակելի կառույցը։ Այժմ Եֆրայիմի ապարանքը համարվում է թանգարան և գտնվում է պետական հսկողության ներքո։

Ապարանքն իր անվանումը ստացել է պրուսական հրեա Ֆայթել Հեյնե Եֆրաիմի[4] անունից՝ ով Ֆրիդրիխ II-ի մոտ ունեցել է արտոնյալ կարգավիճակ։ Կայացած վաճառական և բանկատեր Եֆրայիմը կաշառել էր Ֆրիդրիխին դեռևս այն ժամանակ, երբ որ նա Պրուսիայի կրոնպրինցն էր։

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եֆրայիմի ապագա ապարանքի տեղում մի ժամանակ եղել է Բեռլինի ամենահին դեղատունը։ Իր ապարանքի շինարարությունը, Եֆրայիմը հանձնարարել էր ճարտարապետ Ֆրիդրիխ Դիտերիխին՝ ով արդեն շատ կառույցների հեղինակ էր ինչպիսիք էին Վիլհելմյան եկեղեցին և Արքայադստեր ապարանքը: 1762-1769 թվականներին կառուցվել է չորս հարկանի շենք, որը առատ զարդարված էր պուտտո և նրբացանց ոսկեզօծ չաղավանդակով, որի երկու թևերը գտնվում են բութ անկյան տակ` որը պրոյեկտի համաձայն հարթեցվել է պատշգամբով: Շենքի գլխավոր մուտքը` առաջին հարկի մակարդակի վրա պահում են տոսկանյան սյուններըԱյդ զույգ սյուները շարունակվում են ուղղահայաց մասնատելով շենքի ճակատը: Վերևում գտնվում է բազրիքը`զարդարված ծաղկամաններով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եֆրայիմը ապրում էր ապարանքում, նա նույնպես որոշ սենյակներ տալիս էր վարձով: 19-րդ դարում ապարանքի ծառայողական բնակարաններում ապրում էին ոստիկանության սպաներ և տեղակայված էր գրանցման սեղանը: 1892-1895 թվականներին շենքը լրացվեց ճարտարապետ Գերման Բլանկենշտայնի նախագծով:

1936 թվականին Եֆրայիմի ապարանքը քանդվեց` Մյուլենդամբրյուկե կամրջի շինարարության պատճառով: Հողամասը, որի վրա գտնվում էր Եֆրայիմի ապարանքը, օգտագործվում էր ժամանակավոր կամրջին մոտենալու համար: Շենքի դիմային մասը և որոշ կտորներ դորրս էին տարվել քաղաքի արևմտյան մաս և այնտեղ պահպանվել են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Գոյություն ուներ Եֆրայիմի պալատի վերականգնման պլան`Կրոյցբերգ շրջանի Լինդենշտրաս (գերմ.՝ Lindenstraße) փողոցի վրա որպես հրեական թանգարան, որը այդպես էլ չիրականացավ, քանզի նախագծի շինարարական մասի փաստաթղթերը գտնվում էին Արևելյան Բեռլինում:

Երբ Բեռլինի 750-ամյա հոբելյանի տոնակատարության նախաշեմին ԳԴՀ -ի մայրաքաղաքում սկսվեց Նիկոլաիֆիրտելի վերականգնումը, Արևմտյան Բեռլինի խորհրդարանը որոշում կայացրեց վերադարձնել շինության պահպանված մասերը Արևելյան Բեռլին: Ի պատասխան ԳԴՀ-ն Արևմտյան Բեռլինին վերադարձրեց բեռլինյան թագավորական ճենապակու արտադրամասի արխիվը: 1985-1987 թվականներին Եֆրայիմի ապարանքը վերականգնվել էր ճարտարապետ Ֆրանց Կլինգերի ղեկավարությամբ` բնօրինակի տեսքով և պատմական վայրից 12 մետր հեռու:

Պալատի հանդիսավոր բացումը, որը դարձել էր Բրանդենբուրգյան թանգարանի մասնաճյուղ կայացավ 1987 թվականի մայիսի 19-ին: Շենքի երեք հարկերում տեղակայվում են իրար փոխարինող ցուցահանդեսներ` նվիրված Բեռլինի մշակույթի և արվեստի պատմությանը: Եֆրայիմի պալատում տեղակայված է նաև քաղաքային թանգարանի գրաֆիկական հավաքածուն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rolf-Herbert Krüger: Das Ephraim-Palais in Berlin — Geschichte und Wiederaufbau, in Miniaturen zur Geschichte, Kultur und Denkmalpflege Berlins Nr. 25, Kulturbund der DDR, Berlin 1987, ISSN 0233-0156
  • Rolf-Herbert Krüger: Das Ephraim-Palais in Berlin — Ein Beitrag zur preussischen Kulturgeschichte, Verlag für Bauwesen, Berlin 1990, 2. Auflage, ISBN 3345002418

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]