Եփրեմ Սեթյան
Եփրեմ Սեթյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1791 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | մայիսի 3, 1838 (46 տարեկան) |
Մահվան վայր | Ախալցխա, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | բանասեր, պատմաբան, իրավագետ և աստվածաբան |
Եփրեմ Սեթյան (սեպտեմբերի 21, 1791, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մայիսի 3, 1838, Ախալցխա, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն), հայ բանասեր-պատմաբան, իրավագետ, աստվածաբան։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1814)։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ գրականություն և պատմություն է դասավանդել 1831 թվականին իր հիմնած Ախալցխայի հայկական դպրոցում։
Սեթյանի աշխատությունները վերաբերում են հռետորական արվեստի ներքին օրինաչափություններին («Արհեստ ճարտասանական», 1832 թվական), Աստվածաշնչին («Պատմութիւն Հին և Նոր Կտակարանի», 1832 թվական[1]), հայ ժողովրդի պատմությանը՝ հեթանոս ժամանակներից մինչև 1736 թվականը («Պատմութիւն Հայոց», 1839 թվական)։ «Իրաւագիտութիւն (բնական օրէնք, գրաւական տոհմային և ազգային իրաւունք)» (1851 թվական) աշխատությունում հայ իրականության պայմաններում աշխատել է սահմանել օրենքն ընդհանրապես, բացահայտել օրենքի առաջացման պատմական պատճառները, մարդկային կամքի դրսևորման ձևերը, հասարակական պարտքի և քաղաքացիական ազատության փոխհարաբերությունը[2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նկարագիր վարուց Ստեփաննոսի Ագոնց Գիւվեր արքեպիսկոպոսի.... Վենետիկ., 1825:
- Պատմութիւն չորից ինքնակալութեանց, Վենետիկ., 1848:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Պատմութիւն Հին եւ Նոր Կտակարանի
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 267)։ ![]() |