Եփրեմ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եփրեմ Հովհաննիսյան
Ծնվել է1919
ԾննդավայրԱրտավան, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Եփրեմ Արսենի Հովհաննիսյան (1919, Արտավան, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1946): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եփրեմ Հովհաննիսյանը ծնվել է 1919 թվականին, Վայքի Արտավան գյուղում։ 1938 թվականին ավարտել է շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը և անցել ուսուցչական աշխատանքի։ Սովորել է գյուղատնտեսական ինստիտուտում և 4-րդ կուրսից 1941 թվականի հուլիսին զորակոչվել զինվորական պարտադիր ծառայության։ Սովորել է Թբիլիսիի հետևակային ուսումնարանում և այն ավարտել է 1942 թվականի մայիսին, լեյտենանտի կոչումով մեկել է ռազմաճակատ։ 1942 թվականի սեպտեմբերին որպես վաշտի հրամանատար, մասնակցել Նովոռոսիյսկի, Մոզդոկի, Մալգոբեկի ուղղություններում ծավալված մարտերին, որտեղ վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո վերադարձել է ռազմաճակատ և կռվել Հյուսիսային Կովկասի ազատագրման համար։ Նովոռոսիյսկի ուղղությունում 1943 թվականի նոյեմբերին ծանր վիրավորվել է և որպես Հայրենական պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ զորացրվել բանակից[1]։

Հովհաննիսյանը պարգևատրվել է «Խիզախության համար», «Կովկասի պաշտպանության համար», «1941-1945 թթ. Հայրենական պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» և այլ մեդալներով։ 1946 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը[1]։

Զորացրվելուց հետո Հովհաննիսյանը շարունակել է ուսումը Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, որն ավարտելուց հետո անցել է մանկավարժական աշխատանքի, որին զուգընթաց սովորել ու ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը, նշանակվել դպրոցի տնօրեն, ուսմասվար։ 1974 թվականին աշխատել է ժողկրթության բաժնի տեսուչ, մեթոդիստ, կուսշրջկոմում բաժնի վարիչ։ Հետագա տարիներին աշխատել է անտառտնտեսության տնօրեն[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «1941-1945 թթ. Հայրենական պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Խիզախության համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]