Երևանյան երկխոսություն (միջազգային համաժողով)
Ստեղծում | 2025 ![]() | |
---|---|---|
Անվանում | «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողով ![]() | |
Երկիր | Հայաստան ![]() | |
Վարչատարածքային միավոր | Երևան ![]() | |
Վայր | Երևան ![]() | |
Մասնակից | Նիկոլ Փաշինյան ![]() | |
Պաշտոնական կայք | yerevandialogue.com ![]() |
«Երևանյան երկխոսություն», Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցկացվող ամենամյա միջազգային համաժողով։ Առաջին համաժողովը տեղի է ունեցել 2024 թվականին[1]։ Համաժողովը անդրադառնում է գլոբալ նոր աշխարհաքաղաքական միտումներին, խաղաղության և անվտանգության մարտահրավերներին ու հեռանկարներին, աճող տնտեսական հակասություններին և անորոշություններին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանը[2]։ Երկխոսությունը նպատակ ունի միավորել բազմաթիվ շահագրգիռ կողմերի՝ պետությունների ղեկավարներից մինչև ուսանողներ, և կամուրջ կառուցել այն գաղափարների միջև, թե ինչպես առաջ տանել աշխարհը, որն անցնում է անհանգիստ փուլով և պահանջում է փոփոխություններ[3]։
«Երևանյան երկխոսություն» 1-ին միջազգային համաժողով
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի պաշտոնական հատվածը կայացել է 2024 թվականի սեպտեմբերի 10-ին և 11-ին: Ոչ պաշտոնական բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ[1]։ Համաժողովին մասնակցել են ավելի քան 60 երկրների ու կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտության, քաղաքականության, ձեռնարկատիրության, ակադեմիական և մասնավոր ոլորտների ղեկավարներ և փորձագետներ։ «Երևանի երկխոսությունը» նպատակն է միավորել քաղաքականության մշակողներին, գիտնականներին, քաղաքացիական հասարակությանը և մասնավոր հատվածին՝ նոր ժամանակների կարևորագույն մարտահրավերների լուծումներ քննարկելու և մշակելու համար[3]։ «Երևանի երկխոսություն» միջազգային ֆորումի պաշտոնական հատվածում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը[4]։
«Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողով
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը տեղի է ունենալու 2025 թվականի մայիսի 26-27-ը[5]։
Ֆորումը կազմակերպված է հինգ թեմատիկ սյուների շուրջ՝
- Ձևավորվող միջազգային կարգը. գլոբալ հարաբերությունների և իշխանության դինամիկայի փոփոխվող լանդշաֆտը, փոփոխվող քաղաքական կառուցվածքները և փխրուն ժողովրդավարությունները: Բազմակողմանիության և մարդասիրության ճգնաժամը, քաղաքացիական հասարակության և միջմշակութային երկխոսության դերը և նոր գլոբալ քաղաքական գործիչները, որոնք նախագծում են վերանայված աշխարհակարգ:
- Կապակցելիություն. Նոր տրանսպորտային ուղիներ, հնարավորություններ և ազդեցություն դեպի ծով ելք չունեցող երկրների վրա: Ներկայիս քաղաքական և տնտեսական իրողությունները և լոգիստիկ ուղիները: Միջոցներ, որոնք ապահովում են դեպի ծով ելք չունեցող երկրների մուտքը մատակարարման շղթաների նոր դարաշրջան:
- Կանաչ անցումները և էներգիայի ապագան. Կանաչ անցումները ձևավորում են էներգիայի ապագան՝ առաջ մղելով վերականգնվող և կայուն աղբյուրները, լուծելով կլիմայի փոփոխությունը, խթանելով նորարարությունը, զարգացնելով կանաչ ջրածինը և ստեղծելով տնտեսական հնարավորություններ՝ միաժամանակ լուծելով կլիմայական լուրջ մարտահրավերները: Նոր միջուկային տեխնոլոգիաները՝ որպես կլիմայի փոփոխության և էներգետիկ անվտանգության բարելավման գործում ներդրման լրացուցիչ միջոց:
- Թվային հասարակությունները որպես կայուն, անվտանգ տնտեսական շարժիչներ. թվային հասարակությունները շարժիչ ուժ են մեր կյանքի հիմնական ոլորտների համար՝ վերափոխելով արդյունաբերությունները, հնարավորություն տալով նորարարությանը և վերաձևավորելով մշակութային արտահայտությունները՝ թվային տեխնոլոգիաների լայն տարածման միջոցով՝ սկսած կապից և կառավարումից մինչև հանրային թվային ենթակառուցվածքներ։
- Աշխատանքի, մարդկանց տեղաշարժի, տաղանդի և գիտելիքների ապագան։ Սփյուռքների ներգրավվածությունը նոր միտումների լույսի ներքո։ Աշխատանքի ապագան վերաիմաստավորվում է տեխնոլոգիայի, ավտոմատացման, արհեստական բանականության, փոփոխվող աշխատաշուկաների և զարգացող հմտությունների միջոցով, որոնք ազդում են այն բանի վրա, թե ինչպես և որտեղ ենք մենք աշխատում, թե ինչպես կարելի է սա ձևավորել հասարակության բոլոր շահագրգիռ կողմերի օգտին[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Տեղի է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ոչ պաշտոնական մեկնարկը». Hetq.am. 2024 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2025 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «ՀՀ ԱԳՆ-ն կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը». Armenpress. 2025 թ․ մայիսի 10. Վերցված է 2025 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 3,0 3,1 «OBSERVER RESEARCH FOUNDATION». orfonline.org (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Prime Minister of Armenia Nikol Pashinyan delivered opening remarks at the official segment of the "Yerevan Dialogue"․».
- ↑ «Սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին. Արարատ Միրզոյան». Hetq.am. 2025 թ․ մայիսի 10. Վերցված է 2025 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Overview». YerevanDialogue (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 25-ին.